Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
26.01.2020 | 23:28

Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվել է Ս. Պատարագ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:


Սրբազան արարողությանը ներկա էին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:
Իր քարոզում Վրթանես Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշել է, որ Հայ եկեղեցու ծոցում կյանք ու հասակ առած ամեն գիտակից հայորդու համար հզոր պետականությունը հավատքի, սիրո և նվիրյալ ծառայության միասնությունն է, և այդ համոզումն է, որ օրըստօրե քարոզում ու իրենց հոգևոր խնամքին հանձնված զինվորականներին են ջամբում Հայոց բանակում սպասավորող գնդերեցները։


Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Բարձրյալն Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության, առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:


Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, կատարվել է պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի միջնորդությանը, «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել բարձրաստիճան զինվորականների:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ