Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Համացանցում արձագանքում են Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի մասին վարչապետի գրառմանը

Համացանցում արձագանքում են Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի մասին վարչապետի գրառմանը
26.01.2020 | 23:34

Ֆեյսբուքում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչի մասին։
Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ապացույցին, գրել է․ «2012-2018 թթ. Նիկոլ Փաշինյանն իմ աշխատասենյակում բազմաթիվ անգամ սուրճ է խմել: Իմ օգնականն էլ էդ առիթներով երևի հարցրել է` սուրճը շաքարո՞վ, թե առանց, պարոն Փաշինյան: Նիկոլն էլ միշտ շնորհակալություն էր հայտնում: Փաստորեն, Նիկոլն ու օգնականս ոտքի վրա պարբերաբար քծնանքի ու շողոքորթության ռևերանսներ են փոխանակել, չեմ էլ իմացել: Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում էլի... Չի լինում»:


«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրել է․ «Ես իրոք խոր ցավ եմ ապրում, որ այսօր մեր երկիրը ղեկավարվում է այս անձի կողմից։ Անասելի ցավ է, քանզի միշտ համոզված եմ եղել, որ Աստված չի արժանացնի մեզ նրան, ինչին իրոք արժանի ենք։ Ափսոս, սխալվեցի՝ արժանացրեց։
Հ.Գ. Ինչպես միշտ նա գցեք պատասխանատվությունը այլ մարդու վրա։ Ծիծաղելի ես՝ ծիծաղելի»։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ևս անդրադարձել է Փաշինյանի գրառմանը։ Նա գրել է, թե «ջախջախիչ, անհամաչափ, դաժանագույն փաստարկ ներկայացրեց էս անխիղճը»: «Հրայր Թովմասյանի փաստաբանները կարան էլ չսպասեն ու էս դասական զրպարտչին դատի տան»,– գրել է նա:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն, անդրադառնալով վարչապետի հրապարակմանը, գրել է․ «Նիկոլը ներկայացրեց իր հաղթական խաղաթուղթը, որով երեկվանից սպառնում էր ջախջախել Թովմասյան Հրայրին. փաստորեն Թովմասյանը 2018-ի մայիսին Նիկոլի կողքն ա նստած եղել ինչ-որ միջոցառմանը, Նիկոլն իր գրիչը չի գտել, Հրայրի գրիչով ա գրել, հետո Հրայրի գրիչը մնացել ա իր մոտ։


Նիկոլը պնդում է, որ Հրայրն այդ գրիչը «շողոքորթելով» է իրեն տվել, ես համոզված եմ, որ ստում է, քանի որ ... Քանի որ «Նիկոլ» և «ստախոս» բառերն արդեն հոմանիշ են դառնում հայերենում։ Արդեն չեմ զարմանա, եթե հենց ինքը ցրած լինի։ Արդեն ոչ մի բանից չեմ զարմանա։
Ու փաստորեն Նիկոլը հենց այդ դրվագն է լրագրողների ու ժողովրդի առաջ ներկայացնում՝ որպես անսասան ապացույց, որ Հրայրն «ամեն օր, հետո ամեն շաբաթ, հետո ամեն ամիս փորձում էր իմ հետ կապ հաստատել, իր ծառայությունը մատուցել»։


Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հակոբյանն իր էջում գրել է․ «Չէ լո՞ւրջ, էս ա՞ անհերքելի, ջախջախիչ փաստն ու ապացույցը, ու կգտվի՞ մի ադեկվատ, խելքը գլխին մարդ, ով կհամարի որ չգիտեմ որ դարակից գտած գրիչը կարա անհերքելի ապացույց հանդիսանա: Չէ լուրջ Նիկոլը մարդկանց լրի՞վ ապուշի տեղ ա դրել, Չգիտես լա՞ս, թե՞ խնդաս»:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ