Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զարիֆը Թրամփին խորհուրդ է տվել որոշումներն ընդունել հիմնվելով փաստերի վրա

Զարիֆը Թրամփին խորհուրդ է տվել որոշումներն ընդունել հիմնվելով փաստերի վրա
26.01.2020 | 23:36

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել ասել միայն այն, ինչը հիմնված է փաստերի վրա:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցների հանելուց հետո երկիրը բանակցություններ չի վարի Իրանի հետ: Զարիֆն ընդգծել է, որ նա արտաքին քաղաքական հարցերը պետք է լուծի հիմք ընդունելով փաստերը, ոչ թե դրանք FoxNews կարդալու հետեւանք լինեն:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ