Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լեզվի ձեռքը կրակն է ընկել

Լեզվի ձեռքը կրակն է ընկել
27.01.2020 | 09:33

Մարդու ամենամեծ թշնամին լեզուն է։ Ժողովրդական այս իմաստությունը բազմիցս է ապացուցվել։ Իսկ երբ պետական բարձրաստիճան պաշտոնյայի լեզվին ոսկոր չի լինում, այդ «թշնամին» ավելի ահարկու ու դաժան է լինում։ Նիկոլ Փաշինյանը ձեզ օրինակ։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքի անհարկի հրատապության, անլրջության, խեղաթյուրման, ակնհայտ կեղծիքի մասին տարբեր շրջանակներ խոսել են ու փաստեր ներկայացրել։ Այսպիսի պահվածքը երևի պիտի ինչ-որ պահից կամ շտկվեր, կամ էլ գոնե հազվադեպ բնույթ կրեր։ Սակայն այդ երևույթը շարունակում է խորանալ։ Իշխանական մի թևի ղեկավարն այս օրերին անհեթեթ իրավիճակում է հայտնվել՝ մյուս թևի ներկայացուցչից ամեն կերպ ազատվելու մղումից դրդված։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչած հայտարարությունները, դրան հաջորդած Թովմասյանի հակադարձումն առնվազն պետք է մեծ դաս լիներ Փաշինյանի համար, որ մինչ ինչ-որ ինտրիգ հյուսելը մինչև վերջին դետալը մտածեր, սակայն իզուր։ Այն գրիչը, որ նա, որպես «քծնանքի» աններելի գործիք դարձրեց ու իբր փաստ ներկայացրեց, հարուցեց ոչ միայն բոլորի հրճվանքն ու հեգնանքը, այլև իր անձի հանդեպ անլուրջ վերաբերմունքը խորացրեց։ Եվ եթե Նիկոլ Փաշինայնի միակ զենքը նախկիննների դեմ դարձել է ընդամենը նրանց նվիրած գրիչը, ուրեմն ինչպես ասում է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, «գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»։ Ինչպես գիտենք, միայն հայտնի կենդանուն են ուղիղ խոսքն ասում, ԱԱԾ նախկին պետը ԱԺ մեծամասնությանը, փաստորեն, ասում է, որ ձեր ղեկավարը անհավասարակշիռ, նույն է, թե տարերային ու հախուռն հոգեվիճակում է։


Հիմա Փաշինյանը հայտնվել է իր իսկ փորած հորում, թե որքան կարող է այնտեղ մնալ, բարդ է ասել, բայց սեփական թիմն էլ արդեն հասկանում է, որ նրա կառավարումն այսպես երկար չի կարող տևել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ