Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան, ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքներով

Նիկոլ Փաշինյան, ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքներով
28.01.2020 | 00:36

«Անառարկելի փաստ գոյություն ունի, որ ՍԴ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքով»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերով և պարզաբանեց, թե ինչուՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականն իրենց օրակարգում չհայտնվեց հեղափոխությունից անմիջապես հետո։ Պատճառները մի քանիսն են, ըստ վարչապետի, նախ՝ նորաստեղծ կառավարության օրակարգը խիստ հագեցած էր առաջնահերթ հարցերով, և բացի այդ մոտեցումը պետք է լիներ իրավական տեսանկյունից։ «ՍԴ նախագահ ընտրվել է կեղծիքով, և ի՞նչն է, որ այստեղ ավելի կարևորն է, եղել է երկու տրամաբանություն, էդ փաստն օգտագործել և ՍԴ նախագահին և դրա միջոցով նաև ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ, թե գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ գնահատականների և լուծումների ճանապարհով», - ասաց վարչապետը։ Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտությունն, ըստ վարչապետի, հասունացավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հրապարակած նամակից հետո՝ հեղափոխությունից մեկ տարի անց։


«Թեման, որ ՍԴ նախագահի կարգավիճակը օկուպացված է, դարձավ հանրամատչելի, և այդ ընթացքում այդ նամակի վրա բնականաբար սկսեցին գալ ամենատարբեր ինֆորմացիաներ, և այն ժամանակ, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնվում և չի համաձայնվելու իր կողմից արած կեղծիքները կոծկել, էդ ժամանակվանից սկսած ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի իր համար պաշտպանություններ փնտրել և տարբեր տեղերում, այդ թվում՝ հանրապետությունից դուրս», - նշեց Փաշինյանը։


Ըստ վարչապետի, Վահե Գրիգորյանի նամակին հաջորդած զարգացումները, հարուցված քրեական գործերը ապացուցեցին, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել կեղծիքներով։ Իսկ նախկին իշխանությանների ներկայացուցիչները միջազգային ատյաններում փորձում են այս գործընթացը ներկայացնել որպես քրեական հետապնդում Թովմասյանի նկատմամբ։
«ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն, և, այո, իմ գնահատականն է, որ ներքաշվել է իմ, այսպես ասած, հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ», - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ ՍԴ նախագահի շուրջ ողջ պատմությունից ամբողջությամբ տեղյակ են երեք հոգի, որոնցից երկուսը հանդես են գալիս իր դեմ թշնամական դիրքերից։


Վարչապետը որևէ մեկի անունը չհիշատակեց, բայց ակնարկեց, որ նրանցից մեկը երեկ բացահայտ արտահայտվել է. «Եվ կոռուպցիոն հետաքննությունների մեջ են, և այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար երեքից երկուսը ամեն ինչի կդիմեն և դիմում են։ Իմիջայլոց դուք տեսաք՝ էն ինչի մասին ես Կապանի ասուլիսի մասին խոսում էի ակնարկներով երեկ և այսօր բացահայտ արտահայտվեց և ապացուցվեց»։


Երեկ Հրայր Թովմասյանից ստացած գրիչի մասին վարչապետի հրապարակումից հետո «Թվիթեր»-ի իր միկորբլոգում գրառում էր արել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անհրաժեշտ համարելով նոր վարչապետի ընտրությունը։ «Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը», - գրել է Վանեցյանը:

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ