Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դրել

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դրել
28.01.2020 | 00:37

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության 3 ժամ տևած նիստից հետո Հենրիկ Հարթենյանը գործընկերների հորդորով վայր դրեց իր մանդատը։ Այսօրվա հրատապ նիստը հրավիրվեց այն բանից հետո, երբ ավագանու արդեն նախկին անդամը, որ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Ֆեյսբուքի իր էջում «Սառա Թովմասյան» օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի նկարն էր տեղադրել ու կից գրել. «Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Նկարի հրապարակմանը նախորդել էր վարչապետի և ՍԴ նախագահի հեռակա թեժ բանավեճը: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ասաց, որ իրենց գործընկերոջ արարքը նիստի ընթացքում դատապարտել են ու հորդորե հրաժարվել մանդատից. «Երեկ խմբակցությունը հայտարարություն տարածեց, որում դատապարտեցինք երևույթը։ Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը այդ հարցի հետ կապված: Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, դա մեր որդեգրած սկզբունքներին դեմ է։ Եվ հավատարիմ մնալով այդ սկզբունքներին՝ խնդրեցինք, հորդորեցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»։


Խմբակցության ղեկավարը հրաժարվեց նշել, թե ինչ դրդապատճառներ է ունեցել 20-ամյա Հենրիկ Հարթենյանը նման քայլի դիմելիս. «Կարևոր չեն դրդապատճառները, պատճառները և այլն։ Թույլ տվեք ես չբարձրաձայնեմ։ Կարծում եմ, էդ հարցերով ինքը կարող է ելույթ ունենալ։ Եվ ի վերջո դա չի կարևորը։ Կարևորը եղելիությունն էր, այսինքն արվածը կարող էր թյուրիմացության հետևանք լինել և այլն, և այլն։ Բայց ունենք այն, ինչ ունենք, որը մեզ համար ընդունելի չէր»։

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ