Հռոմի Պապը կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի ողբերգությունը. «Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան: Թող աննկարագրելի դաժան Հոլոքոստը, որի մասին մարդկությունը տեղեկացավ 75 տարի առաջ, կանգնելու, լռելու և հիշելու կոչ լինի: Սա մեզ է անհրաժեշտ, որ անտարբեր չդառնանք»,- Հոլոքստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առիթվ Twitter-ում գրել է Ֆրանցիսկոս պապը:: Վատիկանում ավանդական կիրակնօրյա ժամերգության ընթացքում Ֆրանցիսկոսը կոչ է արել հավատացյալներին աղոթել և հիշել Հոլոքոստի զոհերին` Օսվենցիմի նացիստական մահվան ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: «Այս ահռելի ողբերգության, այս վայրագությունների դեմ անտարբերությունն անընդունելի է, և հիշելը պարտադիր է ... Ամեն մեկն իր սրտում պետք է ասի. «Այլևս երբեք, այլևս երբեք»,- ընդգծել է հովվապետը: