Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ նախագահը կներկայացնի մերձավորարևելյան կարգավորման իր ծրագիրը

ԱՄՆ նախագահը կներկայացնի մերձավորարևելյան կարգավորման իր ծրագիրը
28.01.2020 | 15:36

Այսօր ԱՄՆ նախագահը պետք է ներկայացնի մերձավորարևելյան կարգավորման իր ծրագիրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա հիմնական քաղաքական հակառակորդի՝ Բեննի Գանցի հետ խորհրդակցելուց հետո:


Հունվարի 27-ին, Իսրայելի վարչապետի հետ Օվալաձև կաբինետում Թրամփն ասել է, որ իր ծրագիրը «բազմիմաստ է բոլորի համար»: Թրամփը Նեթանյահուի հետ համատեղ խոսքով հանդես կգա Սպիտակ տանը՝ ներկայացնելու իր ծրագիրը, Պաղեստինի ղեկավարը հայտարարել է, որ չի հրավիրվել Վաշինգտոն:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ