«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ֆրանսիան մերժում է ԱլԳ ծրագրով ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը

Ֆրանսիան մերժում է ԱլԳ ծրագրով ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը
28.01.2020 | 15:46

Ֆրանսիան մերժել է առաջարկը, ըստ որի ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, որի անդամ են նախկին ԽՍՀՄ 6 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, կարող է հանգեցնել ԵՄ լիիրավ անդամակցության: «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են՝ Փարիզը պահանջում է, որ ծրագրի համար տրամադրվող գումարների կեսը ծախսվի բնապահպանական ծրագրերի համար:

Փաստաթղթերը Փարիզից Բրյուսել են ուղարկվել 2019-ի հոկտեմբերին ու այս տարվա սկզբին Արևելյան գործընկերության ապագային նվիրված քննարկումների շրջանակում, որոնք նախաձեռնել էր Եվրոպական հանձնաժողովը մարտին հրապարակելիք զեկույցից առաջ: Ներկայացնելով իր տեսակետը՝ Փարիզը գրել է՝ «պատասխանատվության մեր բաժինը պետք է լինի չխրախուսել մեր գործընկերների շրջանում այս համագործակցության նպատակների շուրջ պատրանքներն ու հավակնոտ ակնկալիքները»: «Այս ծրագիրը հիմնված է տնտեսական ու քաղաքական համագործակցության վրա, սակայն չի պարունակում ԵՄ համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները: Այս ծրագրի նպատակն է ամրապնդել մեր գործընկերների հանձնառությունը, հատկապես օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության արդիականացման ոլորտներում»:


Անանուն մնալու պայմանով Արևելյան Եվրոպայի երկրներից մեկի դիվանագետը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է՝ Ֆրանսիան չի ուզում հարևանության այս ծրագրում որևէ քայլ անել, որը կարող է զայրացնել Ռուսաստանին»: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն ավելի վաղ կոչ էր արել սառեցնել Հյուսիսային Մակեդոնիայի ու Ալբանիայի անդամակցության բանակցությունները՝ պնդելով, թե եվրոպական ընտանիքը նախ պետք է բարեփոխվի և մեծացնի արդյունավետությունը ներկա սահմաններում: Ամիսներ առաջ էլ Մակրոնը կոչ էր արել ԵՄ գործընկերներին երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, որի նկատմամբ կառույցը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմը բռնակցելու համար: «Բրեկզիտի արդյունքում Ֆրանսիան դառնում է ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր դերակատարը, այնպես որ նրանք հիմա մեծ ազդեցություն ունեն այս ոլորտում», - «Ազատությանն» ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով:


Ակնկալվում է, որ այս փաստաթղթերը լուրջ հիասթափություն կառաջացնեն նախ և առաջ Ուկրաինայում և Վրաստանում, որ ասոցացման համաձայնագրեր են կնքել ԵՄ-ի հետ ու հայտարարում են, թե իրենց ապագան տեսնում են եվրոպական ընտանիքում: Մերժելով Արևելյան գործընկերության ծրագրով ԵՄ անդամակցության հեռանկարը՝ Փարիզը եվրոպացի գործընկերներին առաջարկել է «կլիմայի պահպանման օրակարգ ստեղծել» այս ծրագրի անդամ հետխորհրդային երկրների համար:
Հունվարին Բրյուսել ուղարկված փաստաթղթով, որը ևս հայտնվել է «Ազատության» տրամադրության տակ, Ֆրանսիան առաջարկել է «Արևելյան գործընկերներին տրամադրվող ֆինանսական աջակցության 50 տոկոսն ուղղել կլիմայի ու բնապահպանության խնդիրներին՝ կենտրոնանալով այն ծրագրերի վրա, որոնց առանցքում կլինեն պայքարը օդի աղտոտվածության դեմ, կայուն զարագացումն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների ստեղծումը»:


Մանրամասներ ներկայացնելով կուլիսային քննարկումներից՝ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը «Ազատությանն» ասել է՝ Փարիզի այս առաջարկն ամենայն հավանականությամբ կընդունվի, այդ նպատակների համար առաջարկվող 50 տոկոսը, սակայն, կարող է կրճատվել:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ