Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չինաստանն անցել է ՌԴ-ին զենքի արտադրության հարցում

Չինաստանն անցել է ՌԴ-ին զենքի արտադրության հարցում
28.01.2020 | 15:48

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի զեկույցի համաձայն՝ Չինաստանն անցել է Ռուսաստանին զենքի արտադրության հարցում և այսօր զիջում է միայն ԱՄՆ-ին: Զեկույցի հեղինակները որևէ երկրի ռազմարդյունաբերական համալիրը գնահատում են՝ հիմնվելով խոշոր ընկերությունների ֆինանսական արդյունքների, զենքի վաճառքի տվյալների վրա: Ուսումնասիրության մեջ ընդգրկված է 2015-2017-ը: Ցուցակի առաջատարները ԱՄՆ ընկերություններն են, չինական 3 ընկերություն ընդգրկվել է առաջին տասնյակում: Դրանք ռազմական օդանավեր, անօդաչու սարքեր, ուղղաթիռներ, զենք, ռազմական տեխնիկա և էլեկտրոնային սարքավորումներ արտադրող 3 ընկերություններն են:
20-յակի մեջ ընդգրկված է ևս մեկ չինական ընկերություն, որն արտադրում է ռազմական համալիրներ: Հետազոտողները շեշտում են, որ չինական ռազմարդյունաբերական համալիրի մասին տեղեկությունը մեծամասամբ փակ է, գաղտնի, և իրականում չինական ռազմական արդյունաբերությունն ավելի հզոր է: Զեկույցի հեղինակները նշում են, որ Չինաստանում այսօր գործում է 10 խոշոր պաշտպանական կոորպորացիա, ուսումնասիրությունը հաշվի է առել միայն չորսը, որոնց մասին կա ֆինանսական տեղեկատվություն:


Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Վասիլի Կաշինի խոսքով՝ գնահատականները մոտ են Չինաստանի պաշտպանական արդյունաբերության իրական պատկերին. «Մենք խոսում ենք ընդհանուր ռազմական արտադրության մասին, ոչ միայն արտահանման. պետք է հաշվի առնել, որ Չինաստանն ունի աշխարհում երկրորդ ռազմական բյուջեն՝ 177 միլիարդ դոլար», - ասում է Կաշինը:


Ռազմական հարցերով մեկ այլ փորձագետ՝ Իլյա Կրամնիկը BBC-ին ասել է, թե ոչ հեռու անցյալում Չինաստանը սպառազինության արտադրության հարցում զգալիորեն զիջում էր թե ԱՄՆ-ի, թե ՌԴ-ին. «Այսօր իրավիճակը փոխվել է: Ես կարծում եմ՝ առաջիկա տարիներին՝ 3, 5, առավելագույնը 10 տարի անց, Չինաստանը չհաշված միջուկային սուզանավերի և ռազմավարական միջուկային համալիրների արտադրությունը, կարող է վստահորեն վերցնել երկրորդ տեղը, իսկ որոշ դեպքերում նաև առաջինը»:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ