Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Տոնոյան. ՍՈւ30-երի նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում

Դավիթ Տոնոյան. ՍՈւ30-երի նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում
28.01.2020 | 15:48

Մեր սպառազինությունները և այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերում իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են տասնյակ տոկոսներով, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա նշեց՝ 40 տոկոսից ավելի զորամասերն անցել են սննդի ապավովման նոր ձևաչափին։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ նոր ձևաչափի մինչև հարյուր տոկոս ապահովվածություն լինի, նախարարը պատասխանեց.


«Անում ենք ամեն ինչ, որ ապահովվի»։ Դավիթ Տոնոյանն ասաց նաև, որ ՍՈւ30-երի նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ