Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ոչ՝ հանձնաժողովին, մերսի՝ Միրզոյանին

Ոչ՝ հանձնաժողովին, մերսի՝ Միրզոյանին
28.01.2020 | 15:49

«Հրապարակը» գրում է. ««Ուրբաթ օրը Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին` նախ երևի շնորհակալական ռևերանսի, ապա` քննարկելու հետագա քայլերը», - ասաց ԼՀԿ մեր աղբյուրը: Այցի նպատակը ո՞րն էր՝ հարցրինք քաղաքապետարանի մամլո քարտուղարին։ «Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ այցից, իսկ եթե ինչ-որ շփում եղել է, կուսակիցներն են, ու կապ չունի` ԱԺ նախագահ է, թե քաղաքապետ․ քաղաքական դաշնակիցներ են»:


Չէ, պարզապես ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկի մերժման ֆոնին ընդդիմադիրները պնդում են, որ եկել էր «մերսի» ասելու։ «Որևէ ռևերանսի կամ մերսիի կարիք չկար, որ Մարությանը դրա համար այցելեր ԱԺ, քննիչ հանձնաժողովի մասով ԱԺ-ում տեղի է ունեցել այն, ինչ պահանջում էր օրենքը»: Տեղեկություն կա, որ դիմել եք միջազգային բանկերին` քաղաքային ավտոբուսների համար վարկ ստանալու։ «Քաղաքապետարանը կառավարության աջակցությամբ համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ. վարկը կհաստատվի»:
Ասում են, քաղաքին պետք է 850 ավտոբուս՝ 100-ով ցավին դարման կարվի՞։
«100 մեքենան այս տարվա ընթացքում կլինեն, տրանսպորտի ռեֆորմների համար 3-4 տարի կպահանջվի։ Ցավին դարման չէ, համենայնդեպս, հրատապ խնդիրները կլուծվեն, հաջորդող տարի ավտոբուսների այլ ծավալ կընդգրկենք»:


Դիմելո՞ւ եք ծանոթ մեթոդին` պարոն Սամվել Ալեքսանյանի ու այլոց բարեգործական օգնությանը։ «Սամվել Ալեքսանյանին մենք երբեք չենք դիմել՝ ինքն է դիմել, ինչպեսև մնացածների դեպքում է։ Սամվել Ալեքսանյանի անունը որքան ուզում եք, կարող եք շեշտել, բայց վերջին մի քանի ամիսներին ստացված նվերների, մասնավորապես «ԿամԱԶ»-ների և ոչ միայն` «Գազ», Մերսեդես», այլ մակնիշի մեքենաների շատ չնչին մասն է Ալեքսանյանի կամ նրա հետ կապված մարդկանց կողմից նվիրված»: Ցանկություն չի՞ հայտնել ավտոբուս նվիրելու։ «Ցավոք սրտի, դեռ ոչ»»:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ