Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում խաղաղության հաստատման և Սիրիայում բռնության դադարեցման հարցերը

Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում խաղաղության հաստատման և Սիրիայում բռնության դադարեցման հարցերը
28.01.2020 | 15:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսով քննարկել են Լիբիայում կրակի դադարեցման ռեժիմի, Սիրիայում բռնության վերացման անհրաժեշտության հարցերը, հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը` Twitter-ում:


«Այսօր Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են օտարերկրյա միջամտության վերացման և Լիբիայում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Ղեկավարները համաձայնել են, որ Իդլիբի նահանգում տեղի ունեցող բռնության գործողությունները պետք է դադարեցվեն»,- նշել է նա:


«Նախագահ Թրամփը նաև ընդգծել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի և Հունաստանի տարաձայնությունների կարգավորման անհրաժեշտությունը»,- հավելել է Դիրը:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ