Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց
28.01.2020 | 23:07

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք, զինամթերք ունենալու կասկածանքով, սակայն բերման են ենթարկել Ապօրինի թմրամիջոցների շրջանառության վարչություն։
«Նիկոլ Փաշինյանը կարող է այսօր հանգիստ քնել, ինքը հասցրեց բանակում ծառայած վերջին մարդուց վրեժ լուծել՝ լինելով դասալիք ու չծառայած մարդ։ Բանակի օրվա կապակցությամբ մեզ բերման ենթարկեց»,- ասաց Սամսոնյանը։


Ավելի վաղ բերման էին ենթարկվել «Վետո» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվատ» միաբանության համահիմնադիրներ Արթուր Դանիելյանը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանը, միաբանության այլ անդամներ։ Ընդ որում, ամբողջ օրվա ընթացքում Նարեկ Սամսոնյանը եղել է ոստիկանության շենքի մոտ, սակայն ոստիկանությունը նրան բերման է ենթարկել միայն տուն վերադառնալիս՝ շքամուտքից։

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ