Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին. Արփինե Հովհաննիսյան

Այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին. Արփինե Հովհաննիսյան
28.01.2020 | 23:08

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «ՎԵՏՈ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և մի շարք անդամներին, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանություն բերման ենթարկելը և այդ ընթացքում դրսևորած վարքագիծը։ Այս մասին ասված է կազմակերպության Ֆեյսբուքի էջում հրապարակված հայտարարությունում։
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած հասարակական կազմակերպության հայտարարությունումա սվում է, որ իրավական պետությունում ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր երաշխիքների պահպանմամբ. «Մինչ այս պահը ոստիկանությունը պատշաճորեն չի հիմնավորել, թե որքանով են պահպանվել օրենսդրությամբ ամրագրված երաշխիքները`այդ թվում` բերման ենթարկելու համար հիմք հանդիսացած հանգամանքների մասին որևէ համոզիչ հիմնավորում չի ներկայացրել։


Այսօրվա իրադարձությունների վերաբերյալ պատշաճ հիմնավորման բացակայությունը, վկայելու է ոստիկանության կողմից ոչ միայն հակաիրավական գործողությունների իրականացման մասին, այլ նաեւ լինելու է ապացույց առ այն, որ այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին եւ իշխանության քաղաքական ընդդիմախոսներին։
Այս համատեքստում ցանկանում ենք նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետական պաշտոնյաները եւ հանրային ծառայողները պետք է զսպվածություն դրսեւորեն՝ ամեն կերպ խոսափելով հայտարարություններից, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ քրեական հետապնդում իրականացնելիս։ Այս առումով` Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի հայտարարությունը բերման ենթարկելը «հանրային պահանջով» տեղի ունենալու մասին ոչ միայն զսպվածության պահանջի խախտում է, այլ խոսում է այսօր տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական կոնտեքստի մասին։
Հրավիրում ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների և կառույցների ուշադրությունը վերը նշված իրադարձությունների և այդ ընթացքում թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վրա», ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ