Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Նարեկ Մալյան. Լարիսա Մինասյանը խիստ դժգոհ է մնացել իր մոտ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Սորոսին վերաբերող հատվածից

Նարեկ Մալյան. Լարիսա Մինասյանը խիստ դժգոհ է մնացել իր մոտ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Սորոսին վերաբերող հատվածից
28.01.2020 | 23:28

Բանակը թուլացնող, տարատեսակ մեդիամանիպուլյացիաներ իրականացնող, ձեր երեխաներին տրանսվիստիտ մարմնավաճառներ դարձնող Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը խիստ դժգոհ է մնացել իր մոտ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Սորոսին վերաբերող հատվածից՝ «Ադեկվադ» միաբանության հետ համատեղ ասուլիսում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով մեղադրել է Սորոսի հիմնադրամին՝ նախկին իշխանության հետ համագործակցության մեջ մտնելու և այդ համագործակցության ընթացքում ապօրինի իշխանությունը պահելուն աջակցելու գործողությունների մեջ: Նա բաց թողեց մի կարևոր մանրուք՝ իրենք ինչո՞ւ են հանդուրժում Սորոսի հիմնադրամի գործունեությունը: Այդ հարցին ես կպատասխանեմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է Սորոսի գրասենյակը Հայաստանում, որովհետև այդ գրասենյակը Նիկոլ Փաշինյանի համար ապահովում է միջազգային որոշ հարթակներում ոչ թե իշխանություն զավթողի, այլ՝ հեղափոխական առաջնորդի կերպար»,-ասաց Մալյանը: Նա հիշեցրեց, որ վարչապետն ասել է՝ կարող է իրականացնել «սորոսականների» հետ կապված հետաքննություն. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է և չի իրականացնելու որևէ հետաքննություն, որովհետև Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետ է աշխատում Լարիսա Մինասյանի մոտ: Նա զբաղված է օդ տատանելով»,-ասաց «ՎԵՏՕ»-ի ղեկավարը՝ նշելով, թե որևէ հետաքննության դեպքում պատրաստ է օգտակար լինել:


Անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն՝ Մալյանն ասաց, թե դա «Մանուշակ մանկապարտեզի» սերիա էր: «Կիրառեցին հատուկ միջոցներ՝ ձեռնաշղթաներ, ինչը, եթե իմ պարագայում հասկանալի էր, քանի որ ինձ կասկածում էին ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ, Արթուր Դանիելյանի և «Ադեկվադ» միաբանության մյուս ներկայացուցիչների դեպքում տարօրինակ էր, քանի որ նրանք թմրանյութեր պահելու կասկածանքով էին բերման ենթարկվել»,-ասաց Մալյանը՝ նշելով, թե այդ կասկածները շատ ծիծաղելի էին: Նա նաև ասաց, թե հայտարարություն ունի անելու. «Չգիտեմ՝ ապօրինի զենքի փնտրտուքն ուր կհասցնի վարչապետին, բայց նրան կից «մոլախոտերին» ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել այսօրվա իշխանությանը, որովհետև անընդհատ ծաղրուծանակի են վերածում իրենց աշխատանքը: Ես այդ իրավապահ համակարգի կոնկրետ ուղղություն ներկայացնող մարմիններից մեկի հետ ունեմ պայմանավորվածություն՝ որ օրն այս ամենն ավարտվի, որ օրը երկրում տեղի ունենա հեղափոխություն, որ օրը պետությունը դուրս կբերենք օտարերկրյա գործակալական ցանցի տակից, այդ նույն օրը մարդը, որը ներկայացնում է իրավապահ համակարգը և ուղիղ կապ ունի սեկտ համակարգին, այդ օրը ամբողջությամբ փակելու է իմ տված ցուցակով մարդկանց սեկտը, Հայաստանից դուրս գալու նրանց բոլոր հնարավորություններն ի չիք են դառնալու»,-ասաց նա՝ նշելով, թե մեծ ցուցակ է:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ