«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հրայր Թովմասյան. Փակեք այս դիսկուրսը

Հրայր Թովմասյան. Փակեք այս դիսկուրսը
29.01.2020 | 13:38

Որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ: Չի կարող գրիչը դառնալ քաղաքական օրակարգի թիվ 1 հարց՝ «Արմնյուզի» «Պրեսսինգ»
հաղորդման ժամանակ ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: «Այստեղ երևույթների ընկալման տարբերություն կա՝ որտեղ է քաղաքավարությունը, որտեղ է քծնանքը: Եթե շնորհակալությունը դիտարկում ենք քծնանք, ուրեմն եկեք այդպես պայմանավորվենք»,- ասաց ՍԴ նախագահը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրիչի վերաբերյալ գրառումից հետո համացանցում քննարկումներ ծավալվեցին դրա արժեքի մասին: Նշվում էին տարբեր թվեր՝ 150 դոլարից մինչև 530 եվրո: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ չի հիշում՝ գրիչը գնել է, թե նվեր է ստացել և ինչ արժեք ունի այն. «Ես հիմա ամաչում եմ դրա մասին խոսել»,- ասաց նա: «Ինձ համար զարմանալի էր, թե մեկուկես տարի ինչու էր պահել այդ գիչը: Անկեղծ եմ ասում, չէի հիշում, որ երբևէ ինչ-որ գրիչ եմ նվիրել: Սա սովորական քաղաքավարության կանոն է ընդամենը, դիմացինին ինչ-որ մի պահ հաճելի մի բան անելը: Սիրում եմ նվերներ տալ, բայց ես նույնիսկ դա նվեր չեմ համարի: Ասել եմ՝ թող մնա ձեզ մոտ, որովհետև երկրի վարչապետն այդ պահին իր մոտ գրիչ չուներ»,- նշեց ՍԴ նախագահը և հավելեց, որ չի կարող գրիչը դառնալ քաղաքական օրակարգի թիվ 1 հարց: «Ես ներողություն եմ խնդրում և չեմ ուզում դրա մասին ընդհանրապես խոսել: Ես հորդորում եմ բոլոր մարդկանց, պետական այրերին ձեռնպահ մնալ այդ հարցի շուրջ քննարկումներից, որովհետև առաջին հերթին արժեզրկվում են այդ ինստիտուտները: Ամեն ինչ եղել է տեսախցիկների առջև, և եթե կողքդ նստած է գործընկեր, որի գրիչը չի գրում կամ կորում է, դու իրեն ես փոխանցում քո գրիչը, եթե սա պետք է դիտարկել որպես քծնանք, համարեք, որ ես այս երկրի վերջին քծնողն եմ: Եթե դա համարեք քաղաքավարական ժեստ, ես ընդունեմ դա քաղաքավարական ժեստ է, բայց խնդրում եմ այս դիսկուրսը փակեք»,- նշեց նա: ՍԴ նախագահի կարծիքով՝ երկրի առջև ծառացած խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները, մեզ սպասող խնդիրները շատ ավելի կարևոր են, քան երկրի ամբողջ քաղաքական, հասարակական շերտը «նստի և քննարկի՝ ինչ եղավ, երբ մի գրիչը ՍԴ նախագահը փոխանցեց վարչապետին»:


Հարցին, թե նաՆիկոլ Փաշինյանին ասե՞լ է, որ «իջևանցու փեսա» է, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ եղած ժամանակ նման արտահայտություն չի արել: «Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանին, երբ 2017-ին խորհրդարանական ընտրություններից հետո բոլոր խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները այցելել էին Արցախ: Երբ վայելում էինք Արցախի խորովածը, եղավ խոսակցություն, որ Արցախում խոզի միսն առանց կաշին հանելու են օգտագործում, ես ասեցի, որ այդպես է նաև Իջևանում, ինքը հարցրեց՝ իսկ դու ինչ գիտես Իջևանում ոնց է, ես ասացի, որ իջևանցու փեսա եմ: Ես դրա մասին ասել եմ այնտեղ, կան վկաներ»,- ասաց ՍԴ նախագահը:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ