Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Միհրան Հակոբյան. Սա գժի կինո է

Միհրան Հակոբյան. Սա գժի կինո է
29.01.2020 | 13:40

Նարեկ Սամսոնյանը, որ ողջ օրը լրագրողների, ոստիկանների աչքի առաջ է եղել, տուն դեռ չմտած նույն ոճով, դիմակավորված անձանց կողմից, ասֆալտին տալով բերման են ենթարկել՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելուն:

«Սա նույնիսկ արդեն ծիծաղելու էլ չէ, սա գժի կինո է: Ես ցավակցում եմ, որ իրավապահ համակարգը հայտնվել է այն իրավիճակում, որ բառի ամենաբուն իմաստով դարձել է ոչ թե գործիք, այլ կոշիկ սրբելու պես մի բան հոգեկան հավասարակշռության խնդիրներ ունեցող մարդու ձեռքին: Ես ուզում եմ հասկանալ, թե ոստիկանապետին, Երևանի վարչության պետին ինչ ձև է հետևից գրկախառնվել Նիկոլ Փաշինյանը, որ դիմում եմ նման արդեն ստորագույն, ծիծաղելու, ստորացուցիչ հանգամանքների: Ինձ մոտ տպավորություն է, որ ես էլ այսօր տուն չեմ հասնելու և մնում է դուռը ծեծենք, ասենք, ինչ եք ման գալիս, զե՞նք, թմրանյո՞ւթ, միանգամից ստուգեք, ձեր լեզվով ասած՝ քրեական ենթամշակույթ, շատ եք սիրում այդ կինոները բեմադրել, շմոն արեք բոլորիս, գնանք մեր տներով»,-ասաց նա: Միհրան Հակոբյանը նշեց, որ ընդհանրապես այս ամենը Հայաստանի քաղաքական, հասարակական, իրավապաշտպան և միջազգային կառույցների հարց պետք է դառնա: «Նարեկ Սամսոնյանը զինված եկել էր ոստիկանության քթի տակ ցո՞ւյց էր անում, սա գժի կինո է մեկ մարդու կողմից բեմադրված: Վերջնանպատակը բոլորին զբաղեցնելն է, ինչ-որ թեմաներից շեղելը: Երևի հոգեկան հավասարակշռության հետ խնդիրներ ունեցող վարչապետը շատ ծանր է տարել գրիչի նոկաուտը և փորձում է այլ տեղ տանել խոսակցությունը, թքած ունի ոչ միայն հասարակության, այլ նաև միջազգային կառույցների վրա: Սա այդ գրիչի թեման ինչ-որ ձևով ցրելու համար արվող գործողություններ են»,-ասաց նա:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ