Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հրայր Թովմասյան. Ես ինձ չեմ հարգի, եթե նահանջեմ, իմ արժանապատվության հարցն է

Հրայր Թովմասյան. Ես ինձ չեմ հարգի, եթե նահանջեմ, իմ արժանապատվության հարցն է
29.01.2020 | 22:15

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի նահանջելու, կպայքարի մինչև վերջ։ Այս ճանապարհն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել։ Թովմասյանն այսպես է արձագանքել վարչապետի հայտարարություններին 168.am-ի հետ հարցազրույցում։ «Ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է, այսօր ես ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ բոլոր պատճառներով, ինչ-որ Դուք նշեցիք, ես նահանջ կատարեմ այն խնդիրներից, այն գործից, որն ինձ է վերապահված, Դուք ինձ չեք հարգի, և ընդհանրապես ոչ ոք ինձ չի հարգի, ես դա կհամարեմ իմ արժանապատվության նվաստացում», - ասել է նա:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքներվ, և դրա վկայությունը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին հաջորդած տեղեկատվությունն է, հարուցված քրեական գործը՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա։ Հրայր Թովմասյանը հակադարձել է՝ իսկ ինչպե՞ս է որոշել Նիկոլ Փաշինյանը, ի՞նքն է դատարանը. «Դուք դատարա՞նն եք, Դուք քննի՞չն եք, որտեղի՞ց Ձեզ այդ տվյալները, էտ որտեղի՞ց Դուք որոշեցիք: Ի՞նչ եք անելու, երբ վաղը դատարանները մեր ներպետական, միջազգային ասեն՝ չէ, այդ ամբողջը չի եղել: Մենք իրավակա՞ն պետություն ենք, մենք իրավունքո՞վ ենք խոսում, թե՞ քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով ենք խոսում, ինչո՞վ ենք խոսում, պանյատներո՞վ ենք խոսում, որ եկել ենք իշխանության, ապե՛ր, պետք է գնաս: Եթե սա է, խնդրեմ, խոսենք այդ տերմինալոգիայով: Խոսում ենք իրավական լեզվով, ասում եմ՝ որտեղ էր գրված, հա՞, եթե կա խախտում, կարձանագրվի այդ ամբողջը, դա հիմք կլինի, խնդրեմ, իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզում են, թե իրենք չեն ուզում, իսկ իրենց այդ ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պիտի ուզեն՝ Հրայր Թովմասյանն աշխատի, թե չաշխատի: Դուք կարող եք հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է՝ իրենք աշխատեն, թե՞ ոչ, որովհետև իշխանության 3 ճյուղերից մեկի ղեկավարն ինքն է, մեկի ղեկավարը՝ ես»:


ՍԴ նախագահի օտարերկրյա այցերին ևս գործադիրի ղեկավարն անդրադարձել էր, թե կասկածելի են, երկրի անվտանգության հարց է, գուցե և իրավապահները զբաղվեն դրանցով։ Թովմասյանն ասել է՝ անձնական նպատակներով են այցերը եղել։ Բացի այդ, Փաշինյանը ՍԴ նախագահին մեղադրել էր ընդդիմադիր, ավելին` իր դեմ թշնամական դիրքերից հանդես գալու համար։ «Սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն լինել, որովհետև մեր առուներն իրար հետ ընդհանրապես չեն հատվում, մենք գործ չունենք, մենք առնչություն չունենք իրար հետ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ միայն չեմ զբաղվում, իմ հրապարակային խոսքում պարտավոր եմ քաղաքական զսպվածություն և չեզոքություն ցուցաբերել», - ասել էր ՍԴ նախագահը:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ