Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ԲՀՀ-Հայաստան»-ի դեմ իրականացվում է «լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ»

«ԲՀՀ-Հայաստան»-ի դեմ իրականացվում է «լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ»
29.01.2020 | 22:17

1997-ից Հայաստանում գործող Բաց հասարակության հիմնադրամները («ԲՀՀ-Հայաստան»), որ աշխարհի շատ երկրներում ստեղծվել է ամերիկացի միլիարդատեր, բարերար Ջորջ Սորոսի կողմից, հայտարարում է, թե Հայաստանում իրենց դեմ իրականցվում է տեղեկատվական ագրեսիվ արշավ՝ ուղեկցվող անգամ բռնության կոչերով։

«Տևական ժամանակ է հիմնադրամի և մեր գործընկերի դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով և հաճախ բնության անթաքույց կոչերով», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Նրա խոսքով, իրենց դեմ քարոզ իրականացող խմբերի դրդապատճառը, ամենայն հավանականությամբ, իրենց ներուժն է՝ աջակցելու Հյաաստանում իրականցվող բարեփոխումներին. «Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ պահանջելու և դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ ու մեր գործընկերներին դարձրել այս զրպարտիչ արշավի թիրախ։ Թիրախի տակ է հանրային վստահությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների, տասնամյակներ անց լեգիտիմ ճանապարհով ընտրված Ազգային ժողովի և ձևավորված կառավարության հանդեպ»։ Ըստ Լարիսա Մինասյանի, Բաց հասարակության հիմնադրամների դեմ աշխարհի այլ երկրներում ևս ստեր են տարածվում, Հայաստանի պարագայում, իրենց գրասենյակը տարիներ շարունակ աշխատել է դավադրությունների տեսություններ հիշեցնող ստերի մասին հերքումներով հանդես չգալ, սակայն վերջին շրջանում նկատել են, որ մի շարք լրատվամիջոցներ հաջողությամբ համագործակցում են իրենց վարկաբեկող մարդկանց հետ, ինչից հետո արդեն որոշեցին հայտարարությամբ հանդես գալ և ապատեղեկատվությանն անդրադառնալ կետ առ կետ։ «Սուտ. Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամներ և հեղափոխություններ հրահրելով, և Բաց հասարակության հիմնադրամները հիմնադրամները դերակատություն են ունեցել այս գործում։ Փաստ. Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից։ Սուտ. հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղության քարոզը։ Փաստ. հիմնադրամը Ադրբեջանի հանդեպ խաղաղության քարոզ չի ֆինանսավորել. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ նախաձեռնություն չի ֆինանսավորել», - նշեց Մինասյանը։

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ