Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պոմպեոն ենթադրում է, որ պաղեստինցիներն ի վերջո կաջակցեն «դարի գործարքին»

Պոմպեոն ենթադրում է, որ պաղեստինցիներն ի վերջո կաջակցեն «դարի գործարքին»
29.01.2020 | 22:26

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ պաղեստինցիները ժամանակի ընթացքում հավանություն կտան Մերձավոր Արևելքում կարգավորման Վաշինգտոնի նոր պլանին։ Բեն Շապիրոյին հարցազրույցում, որի սղագրությունը երեքշաբթի տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, նա ասել է. «Պաղեստինցիները պետք է որոշեն՝ ցանկանում են այսուհետ ևս ապրել այն դժվար պայմաններում, որոնցում ապրում են այսօր» ։ Նա նշել է, որ հավանության դեպքում պաղեստինցիների առջև «փայլուն ապագա» կբացվի։ «Հիմա նրանց ընձեռվել է այդ հնարավորությունը։ Նրանք պարտավոր չեն դա անել այսօր կամ վաղը»,- ասել է Պոմպեոն։

«Ես համոզված եմ, որ պաղեստինցի ժողովուրդը հաջորդ շաբաթներին ու ամիսներին կհասկանա, որ այդ հնարավորությունը նրանց համար լավագույնն է, իսկ մենք նրանց տալիս ենք չորս տարի։ Ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,- ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ