Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տիգրան Սարգսյանը Մոսկվայում ղեկավարելու է ԵԱՏՄ-ի հետ կապ ունեցող միջազգային կազմակերպություն

Տիգրան Սարգսյանը Մոսկվայում ղեկավարելու է ԵԱՏՄ-ի հետ կապ ունեցող միջազգային կազմակերպություն
29.01.2020 | 22:30

24News-ի տեղեկություններով՝ Հայաստանի նախկին վարչապետ, ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանն, ում պաշտոնավարման ժամկետը լրանալու է փետրվարի մեկին, ստանալու է նոր պաշտոն միջազգային կազմակերպությունում, որն ուղղակիորեն կապ ունի ԵԱՏՄ-ի հետ։ Նա ղեկավարելու Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի միջպետական պայմանագրով կարգավորվող հիմնադրամ, որը զբաղվելու է ԵԱՏՄ ֆինանսական հատվածի զարգացմամբ։ ՀՀ նախկին վարչապետը մնալու է Մոսկվայում և շարունակելու է ունենալ միջազգային պաշտոնյայի կարգավիճակ:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ