«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կարեն Բեքարյան. ԱՄՆ-ի դեսպանը հանդիպում է Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին

Կարեն Բեքարյան. ԱՄՆ-ի դեսպանը հանդիպում է Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին
29.01.2020 | 22:31

Կարեն Բեքարյանը Facebook-ում անդրադարձլ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ի դեսպանի հանդիպմանը Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:

«Այն ամենը, ինչ պետք է վերջապես հասկանալ ներկա իշխանությունների վտանգավոր և ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ի դեսպանը հանդիպում է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ...
Հանդիպումը կազմակերպվում է նույն օրը, երբ հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Հիշեցնենք, որ մինչ այդ մյուս երկու համանախագահ երկրները՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան, նույնպես քայլեր էին արել այդ հորինված համայնքի լեգիտիմացման ուղղությամբ», - գրել է Բեքարյանը:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ