Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պաղեստինցիները մերժել են Թրամփի «դարի գործարքը»

Պաղեստինցիները մերժել են Թրամփի «դարի գործարքը»
29.01.2020 | 22:33

Պաղեստինցիները մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած մերձավորարևելյան հակամարտության կարգավորման ծրագիրը՝ որակելով «դավադրություն»:

Արձագանքելով Պաղեստինի պետություն ստեղծելու և Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք լինելու մասին Թրամփի հայտարարություններին՝ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ «Երուսաղեմը չի վաճառվում»: «Մեր իրավունքները չեն վաճառվում և նախատեսված չեն առևտրի համար»,- հավելել է Աբասը:
Հազարավոր պաղեստինցիներ ցույց են կազմակերպել Գազայի հատվածում, մինչ իսրայելցի զինվորականներն ամրապնդել են իրենց դիրքերը Արևմտյան ափին:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ