Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը 60 օրով կերկարաձգի իրանական միջուկային ծրագրի գծով պատժամիջոցների բացառությունները

ԱՄՆ-ը 60 օրով կերկարաձգի իրանական միջուկային ծրագրի գծով պատժամիջոցների բացառությունները
29.01.2020 | 22:33

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պատժամիջոցների բացառությունները երկարաձգել 60 օրով՝գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր:


Բացառությունների երկարաձգումը թույլ կտա Իրանում կատարելու միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագործման սահմանափակ աշխատանք: Խոսքը վերաբերում է այն դրույթներին, որոնք Ռուսաստանին, Չինաստանին և Մեծ Բրիտանիային թույլ են տալիս Իրանի հետ համագործակցել այդ ոլորտում: Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի, որը հանդես էր գալիս բացառությունների ժամանակաշրջանի երկարաձգման օգտին, և դրանց դադարեցման ջատագով, ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի տարաձայնությոնների ֆոնին: ԱՄՆ-ը մտադիր է հայտարարել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության և դրա ղեկավար Ալի Աքբար Սալեհիի նկատմամբ նոր սահմանափակումների մասին:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ