Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Իսրայելական մամուլն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի Իսրայել այցին

Իսրայելական մամուլն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի Իսրայել այցին
29.01.2020 | 22:34

Իսրայելական մամուլն անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իսրայելի Պետություն աշխատանքային այցին, որի շրջանակում նախագահը մասնակցել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:

«Երուսաղեմ փոստ» օրաթերթը գրում է, որ Իսրայելի մայրաքաղաքի հյուրերի թվում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն առաջին անգամ էր Իսրայելում որպես ՀՀ նախագահ: Պաշտոնական միջոցառումներից և Իսրայելի ղեկավարության հետ հանդիպումներից բացի, Հայաստանի նախագահն այցելել է նաև Հոլոնի տեխնոլոգիական համալսարան, որտեղ ակադեմիական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել համալսարանի նախագահ Էդուարդ Յակուբովի հետ: Պարբերականը մեջբերել է մի հատված համալսարանում նախագահ Սարգսյանի ելույթից. «Պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար։ Մենք սգում և հիշում ենք բոլոր այն միլիոնավոր մարդկանց մահը, որոնք զրկվել են իրենց կյանքից Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության ժամանակ»: Օրաթերթը տեղեկացրել է նաև համալսարանում Հայաստանի նախագահի ներկայացրած՝ «Աշխարհաքաղաքական իրողությունները արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով դասախոսության մասին: «Երուսաղեմ փոստ»-ի նյութն արտատպվել է Ifatmediasite.com հարթակում:


Հայաստանի նախագահը բացառիկ հարցազրույց է տվել նաեւ Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը, որտեղ, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ասել է. «Ես ճանաչում եմ շատ հրեա քաղաքական գործիչների, ովքեր սատարում են ճանաչման գործընթացին: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Իսրայելի խորհրդարանը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե պատճառը ներկայիս քաղաքական շահերը, քաղաքական հարաբերությունները կամ ապագայի քաղաքական, միգուցե, նաև տնտեսական շահերն են, դա ինձ շատ է տխրեցնում, քանի որ Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասերը մեզ սովորեցնում են, որ չկա որևէ բան, հանուն որի կարելի է զիջել՝ թույլ տալով, որ նման դեպքերը նորից կրկնվեն»:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ