Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փետր­վա­րից ա­ռաջ

Փետր­վա­րից ա­ռաջ
31.01.2020 | 10:41

Ա­վան­դա­բար փետր­վա­րը ե­ղել է մեր նոր ժա­մա­նակ­նե­րում կարևո­րա­գույն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շր­ջան՝ սկ­սած Ար­ցա­խյան շար­ժու­մից մինչև ՀՀ հիմ­նա­դիր նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կան, ու՝ նաև հե­տո: Ի՞նչ ու­նենք 2020-ի փետր­վա­րից ա­ռաջ:

Խառ­նափն­թոր ի­րա­վի­ճակ, երբ բո­լո­րը մե­ղադ­րում են բո­լո­րին, իսկ ժո­ղո­վուր­դը նո­րից օ­տար­վել է՝ հար­կադր­ված ներ­քաշ­վել օր­վա հա­ցի իր խն­դիր­նե­րի մեջ: Ո՞րն է պատ­ճա­ռը: Սկ­սենք իշ­խա­նու­թյու­նից.
1. Նի­կոլ Փա­շի­նյա­նը տա­նուլ է տա­լիս քա­րոզ­չա­կան պա­տե­րազ­մը: Նրա ա­ռա­ջին ու դեռ չգի­տակց­ված սխա­լը Երևա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ հա­սա­րա­կու­թյու­նը սևի ու սպի­տա­կի բա­ժա­նումն էր: Երկ­րորդ սխա­լը՝ տե­ղե­կատ­վու­թյունն ու քա­րոզ­չու­թյու­նը ի­րա­րից չտար­բե­րե­լը: Եր­րորդ սխա­լը սե­փա­կան ի­մի­ջին ու ֆեյս­բու­քյան ու­ղիղ ե­թեր­նե­րին ա­պա­վի­նե­լը՝ ի սկզ­բա­նե օ­տա­րե­լով լրատ­վա­մի­ջոց­նե­րին: Նա չզ­գաց ու մինչև այ­սօր էլ չի զգում գլ­խա­վոր խմ­բա­գիր, ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր ու ՀՀ վար­չա­պետ կար­գա­վի­ճակ­նե­րի տար­բե­րու­թյուն­նե­րը: Բա­ցար­ձա­կա­պես չի տի­րա­պե­տում խոս­քի ո­ճա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին՝ հա­վա­սար սրամ­տու­թյամբ կամ տա­փա­կամ­տու­թյամբ կա­րող է խո­սել լայ­վում, կա­ռա­վա­րու­թյան նիս­տում, ա­սու­լի­սում, Հա­յաս­տա­նում ու Հա­յաս­տա­նից դուրս, ու՝ ա­մեն ին­չի մա­սին՝ ՀՀ ան­կա­խու­թյու­նից մինչև զու­գա­րան­նե­րի մաք­րու­թյուն:
2. Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կարևո­րում կամ չի կա­րո­ղա­նում ռե­սուրս­նե­րը օգ­տա­գոր­ծել հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի հա­մար: ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պի­տի ընդ­լայ­ներ ուղ­ղու­թյուն­նե­րը, մինչ­դեռ հա­մա­կենտ­րո­նա­ցավ եվ­րա­սիա­կան տա­րած­քում: Տն­տե­սու­թյան կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի փո­խա­րեն կարևոր­վեց կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րը ու վե­րած­վեց ան­կապ «բռ­նեմ-բաց թող­նե­մի», կամ՝ դա­տա­վա­րու­թյուն­նե­րի շղ­թա­յի, ո­րոնք ներ­կա­յաց­վում են իբրև ժո­ղովր­դի պա­հանջ: Ժո­ղո­վուր­դը դա չի պա­հան­ջում, ժո­ղո­վուր­դը պա­հան­ջում է ար­ժա­նա­վա­յել ապ­րե­լու և աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն: Ե­թե կան ինչ-որ խմ­բեր, որ պա­հան­ջում են հա­րուստ­նե­րի ու­նեզր­կում ու նրանց ու­նեց­ված­քի բա­ժա­նում ի­րենց, ար­ժի սո­վո­րել ռու­սա­կան 1917-ի հե­ղա­փո­խու­թյան պատ­մու­թյու­նից՝ էք­սպ­րոպ­րիա­ցիա­յից մինչև ՆԷՊ: Իշ­խա­նու­թյան խն­դի­րը ոչ թե պո­պու­լիզմն է՝ ամ­բո­խա­հա­ճու­թյու­նը, այլ ամ­բո­խին ժո­ղո­վուրդ դարձ­նե­լը, ի­մա՝ տուրք տալ ոչ թե բա­ցա­սա­կան լից­քե­րին, այլ ուղ­ղոր­դել դրա­կան լից­քե­րը պե­տու­թյան զար­գաց­մա­նը:
3. Նի­կոլ Փա­շի­նյա­նը տա­նուլ է տա­լիս կադ­րե­րի հար­ցում: Նա չու­նի թիմ, ո­րո­շա­կի դեպ­քե­րում թիմն աշ­խա­տում է իր դեմ: ՈՒ դա միայն ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի պատ­մու­թյու­նը չէ, ՔՊ-ն է, կա­ռա­վա­րու­թյունն է, նա­խա­րար­նե­րի կա­յաց­րած ո­րո­շում­ներն են, ո­րոնց հետևանք­նե­րը հետ­հար­վա­ծով Նի­կոլ Փա­շի­նյա­նին են ուղղ­վում: Իսկ ընդ­հան­րա­պես՝ ու­նե՞ր կամ ու­նի՞ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը այլ վար­քագ­ծի հնա­րա­վո­րու­թյուն: Ա­յո, բայց դա ար­դեն կլի­նի ու­րիշ Նի­կոլ Փա­շի­նյան՝ ինքն ի­րե­նից խե­լոք, ինքն ի­րե­նից փորձ­ված, ինքն ի­րե­նից հա­մար­ձակ: Եվ որ ա­վե­լի կարևոր է՝ ի­րա­կա­նու­թյու­նից չկտր­ված:
4. Մենք կենտ­րո­նա­նում ենք ՔՊ-ի վրա, իսկ մյուս կու­սակ­ցու­թյուն­նե՞­րը: Նկա­տե՞լ եք՝ ե՞րբ է խոր­հր­դա­րա­նում կտ­րուկ ակ­տի­վա­նում ԼՀԿ-ն, ի՞նչ հար­ցեր է բարձ­րաց­նում ու ի՞նչ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում ԼՀԿ նա­խա­գահ Էդ­մոն Մա­րու­քյա­նը: Ինչ­պե՞ս է կու­սակ­ցու­թյունն աղ­քա­տա­նում, երբ հարց է ծա­գում ֆի­նան­սա­վոր­ման մա­սին: Օ­րի­նակ՝ ԼՀԿ-ի 5-ա­մյա­կին: Կու­սակ­ցու­թյու­նը փող չու­նի, բայց չու­նի և փո­ղի պա­կաս: Որ­տե­ղի՞ց: Իսկ ԲՀԿ-ի ակ­տի­վա­ցում­նե­րի՝ Գևորգ Պետ­րո­սյա­նի դե­մարշ­նե­րի ի­մաս­տը ո՞րն է, երբ հե­տո Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը ԱԺ-ում ա­սում է, որ սադ­րանք էր: Փոր­ձա­ռու ԲՀԿ-ն չի՞ սպա­սում, որ բո­լո­րը մի­մյանց քա­ղա­քա­կան ռե­սուրս­նե­րը կմա­շեն, կվար­կա­բե­կեն ու կվար­կա­բեկ­վեն ու վար­չա­պե­տի պաշ­տո­նը կա­պույտ եզ­րա­շեր­տե­րով ափ­սեի վրա կմա­տուց­վի Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին, որ ա­մե­նից շատ է տու­ժել 2015-ի Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­փու­թյուն­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյու­նից: Կամ՝ ընդ­հան­րա­պես ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չե՞ն ու­զում բա­ցատ­րել՝ ին­չու՞ վեր­ջին պա­հին նետ­վե­ցին հե­ղա­փո­խու­թյան գնաց­քի վեր­ջին վա­գո­նը՝ ի՞նչ ակն­կա­լիք­նե­րով: Ո՞ր պա­հից հաս­կա­ցան, որ ակն­կա­լիք­նե­րը ա­պար­դյուն են: Ի՞նչ փոխ­վեց ի­րենց ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում:
5. Ին­չու՞ խոր­հր­դա­րա­նում չի ձևա­վոր­վում ոչ թե ի­րա­վի­ճա­կա­յին, այլ ի­րա­կան ընդ­դի­մու­թյուն: ՔՊ-ի՞ մե­ծա­մաս­նու­թյան պատ­ճա­ռով, թե՞ սե­փա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն ու ծրա­գիր չու­նե­նա­լու՝ ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի պատ­ճա­ռով, որ գե­րա­զան­ցա­պես ա­ռան­ձին օ­րի­նագ­ծեր են դարձ­նում քն­նարկ­ման ա­ռար­կա կամ ա­նում հայ­տա­րա­րու­թյուն­ներ՝ հրա­շա­լի ի­մա­նա­լով հե­տա­գա ըն­թաց­քը: Այ­սինքն՝ այ­սօր խոր­հր­դա­րա­նը մե­ծա­մաս­նու­թյան ու փոքր­մաս­նու­թյան հա­մա­տեղ ջան­քե­րով վե­րած­վել է պե­տա­կան կա­ռա­վար­ման ա­նար­դյու­նա­վետ ա­տյա­նի, որ ու­նի մեկ գոր­ծա­ռույթ՝ մե­ծա­մաս­նու­թյան ձայ­նե­րով վա­վե­րաց­նել կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջար­կած օ­րի­նագ­ծե­րը և կա­ռա­վա­րու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն տալ կյան­քի կո­չե­լու ո­րո­շում­ներ, ո­րոնք կյան­քում ուղղ­վում են պե­տու­թյան դեմ: Սկ­սած կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի հաս­տա­տու­մից մինչև բան­կա­յին գաղտ­նի­քի հրա­պա­րա­կում: Փաս­տա­ցի՝ խոր­հր­դա­րա­նական հան­րա­պե­տու­թյու­նում խոր­հր­դա­րա­նը վե­րած­վել է կա­ռա­վա­րու­թյան կցոր­դի:
6. Ար­դեն ստեղծ­վել է սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վը: Կազ­մից դա­տե­լով՝ կա­րե­լի է եզ­րա­կաց­նել՝ ինչ փո­փո­խու­թյուն­ներ են ար­վե­լու: Հա­մե­նայն դեպս, կա­ռա­վար­ման մո­դե­լը կամ մնա­լու է խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյու­նը, կամ՝ Հա­յաս­տա­նը դառ­նա­լու է ամ­բող­ջու­թյամբ նա­խա­գա­հա­կան կա­ռա­վա­րում ու­նե­ցող եր­կիր: Ման­րա­մաս­նե­րի մեջ վաղ է խո­րա­նալ, բայց ի սկզ­բա­նե ար­վում է գա­ղա­փա­րա­կան սխալ՝ փո­փո­խու­թյուն­նե­րի նպա­տա­կի ո­րո­շար­կու­մը հիմն­վում է ոչ թե ա­պա­գա­յի զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ստեղծ­ման, այլ այ­սօր գո­յու­թյուն ու­նե­ցող խն­դիր­նե­րի լուծ­ման վրա: Այ­սինքն՝ հեր­թա­կան ան­գամ Հիմ­նա­կան օ­րեն­քը հար­մա­րեց­վե­լու է իշ­խա­նու­թյա­նը: Բնա­կա­նա­բար լուծ­վե­լու են նաև Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի խն­դիր­նե­րը: Ի հետևանս՝ ու­նե­նա­լու ենք մի հան­րաք­վե, որ­տեղ ժո­ղո­վուր­դը կամ չի մաս­նակ­ցե­լու, կամ մաս­նակ­ցե­լու է շատ պա­սիվ, կամ մեր­ժե­լու է: ՈՒ հեր­թա­կան Սահ­մա­նադ­րու­թյա­նը ան­մի­ջա­պես փակց­վե­լու է ոչ­լե­գի­տի­մու­թյան կաս­կած-խա­րա­նը:
7. Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րին զու­գա­հեռ պետք է փոխ­վի նաև «Ընտ­րա­կան օ­րենս­գիր­քը»: Նա­խորդ խոր­հր­դա­րա­նը մեր­ժեց «Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի» փո­փո­խու­թյուն­նե­րը, ո­րով ան­ցում էր կա­տար­վում 100 տո­կոս հա­մա­մաս­նա­կան ընտ­րա­կար­գի, ի­ջեց­վում էր ընտ­րա­կան շե­մը: Ի՞նչ փո­փո­խու­թյուն­ներ պետք է ա­ռա­ջարկ­վեն հի­մա, որ հա­մար­ժեք լի­նեն ի­րա­կա­նու­թյա­նը: 2018-ի դեկ­տեմ­բե­րի ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը հաս­տա­տե­ցին, որ ընտ­րո­ղը Հա­յաս­տա­նում պատ­րաստ չէ ընտ­րու­թյուն կա­տա­րել: Պատ­ճառ­նե­րը տար­բեր են ու շատ են: Գլ­խա­վո­րը քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի կա­յա­ցա­ծու­թյան-չկա­յա­ցա­ծու­թյան հար­թու­թյան մեջ է: Հա­յաս­տա­նում կու­սակ­ցու­թյուն­նե­րը ե­ղել ու մնում են մարդ-կու­սակ­ցու­թյուն­ներ, այ­սինքն՝ հա­մա­խոհ­նե­րի խումբ, որ հա­վաք­վում է ԱՆ­ՀԱ­ՏԻ, ոչ թե ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐԻ շուրջ: Հետևան­քը լի­նում է, որ ընտ­րու­թյուն­նե­րում քվե­նե­րը տր­վում են այս կամ այն ան­հա­տին, ոչ թե ծրագ­րին ու գա­ղա­փա­րին: Կու­սակ­ցու­թյուն­նե­րի ծրագ­րերն էլ շատ հա­ճախ լա­վա­գույն ցան­կու­թյուն­ներ-մտադ­րու­թյուն­ներ են՝ հո­դա­բաշխ կամ ան­հո­դա­բաշխ շա­րադր­ված՝ ա­ռանց ա­ռա­ջադր­ված թե­զե­րի ի­րա­կա­նաց­ման մե­խա­նիզմ­նե­րի: ՈՒ՝ ընտ­րո­ղը չի կար­դում, կար­դա­լիս չի վեր­լու­ծում՝ ո՞վ կա­րող է այդ ծրա­գի­րը ի­րա­կա­նաց­նել, ու՞մ ար­ժի ձայն տալ: Ո­րով­հետև բա­ցի ա­մեն ին­չից քա­ղա­քա­ցիա­կան ինք­նա­գի­տակ­ցու­թյունն էլ այն մա­կար­դա­կին չէ, որ յու­րա­քան­չյուր ընտ­րող ու­նե­նա իր կա­յուն ու հիմ­նա­վոր պատ­կե­րա­ցու­մը, թե ինչ իշ­խա­նու­թյուն է ու­զում: Չի բա­ցառ­վում, որ հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ընտ­րող­նե­րը նո­րից քվեար­կու­թյան գնան կի­սով չափ կամ նույն սկզ­բուն­քով՝ ձայն տա­լու այս ու այն ան­հա­տին: Քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի խն­դիրն է մինչև ընտ­րու­թյուն­նե­րը նա­խա­պատ­րաս­տել ընտ­րո­ղին ճիշտ ընտ­րու­թյա­նը, ո­րով­հետև ճիշտ ընտ­րու­թյու­նից է կախ­ված ի­րենց ԱԺ մտ­նել-չմտ­նե­լը: Ճիշտ ընտ­րու­թյու­նից է կախ­ված, որ որևէ քա­ղա­քա­կան ուժ ԱԺ-ում չու­նե­նա բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն ու չկա­րո­ղա­նա միա­կու­սակ­ցա­կան կա­ռա­վա­րու­թյուն կազ­մել: Կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է լի­նի կոա­լի­ցիոն և այն­պի­սի հա­մա­մաս­նու­թյուն­նե­րով, որ ըն­դուն­ված ո­րո­շում­նե­րը հա­վա­սա­րակ­շիռ ու տրա­մա­բա­նա­կան լի­նեն՝ ուղղ­ված պե­տա­կա­նու­թյան զար­գաց­մա­նը, ոչ թե իշ­խա­նու­թյա­նը խիստ անհ­րա­ժեշտ այս ու այն խնդ­րի լուծ­մա­նը, երբ խոր­հր­դա­րա­նի մյուս ու­ժե­րը չու­նեն հա­կազ­դե­լու հնա­րա­վո­րու­թյուն: Չգի­տես ին­չու՝ տա­րած­ված է մտայ­նու­թյու­նը, որ իշ­խա­նու­թյան գեր­լե­գի­տի­մու­թյու­նը վկա­յում է նրա ու­ժե­ղու­թյու­նը, ի­րա­կա­նում դա ծու­ղակ է իշ­խա­նու­թյան հա­մար, որ նախ դարձ­նում է ա­մեն ին­չի պա­տաս­խա­նա­տու, երկ­րորդ՝ մե­ծաց­նում է սխալ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը, եր­րորդ՝ ստեղ­ծում է իշ­խա­նա­կան կու­սակ­ցու­թյան կամ տրոհ­ման, կամ լճաց­ման մթ­նո­լորտ: Ի հետևանս՝ ցն­ցում­նե­րի մեջ է հայ­տն­վում պե­տա­կա­նու­թյու­նը, եր­կար ժա­մա­նա­կով կազ­մա­լուծ­վում՝ կազ­մա­քանդ­վում ու վե­րա­հա­վաք­վում է կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը՝ ա­ծան­ցյալ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյամբ ո­լոր­տա­յին կա­ռա­վար­ման վրա, ստեղծ­վում են նա­խադ­րյալ­ներ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի, որ ինչ նպա­տա­կով էլ ու երբ էլ լի­նեն, շոկ են պե­տու­թյան ու ժո­ղովր­դի հա­մար: Հա­վե­լեք նաև ֆի­նան­սա­կան ծախ­սե­րը:
Իսկ ընդ­հան­րա­պես՝ այ­սօր կա­տար­վում է հա­կատ­րա­մա­բա­նա­կան 2 սխալ. նախ­կին իշ­խա­նու­թյու­նը, ինչ­պես նախ­կի­նում, հի­մա էլ ան­տե­սում է ժո­ղովր­դի գոր­ծո­նը՝ մեկ, և եր­կու՝ չգի­տես ին­չու հա­մոզ­ված է, որ ներ­կա իշ­խա­նու­թյու­նը ի­րա­վունք չու­նի նույն գոր­ծե­լաո­ճը դրսևո­րել, ինչ ա­րել են ի­րենք:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. …Մենք՝ խր­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մեջ, չենք կա­րո­ղա­նում գնա­հա­տել ի՞նչ է կա­տար­վում ի­րա­կա­նում: Մենք տես­նում ենք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ար­տա­քին շեր­տը, տր­վում մեզ հրամց­վող քա­րոզ­չու­թյա­նը, չենք խո­րա­նում պատ­ճառ­նե­րի մեջ ու չենք պատ­կե­րաց­նում հետևանք­նե­րը: Խա­ղա­տախ­տա­կին այլևս իշ­խա­նու­թյան հար­ցը չէ, պե­տա­կա­նու­թյան հարցն է: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյան հարցն է: Մանր-մունր սկան­դալ­նե­րին տր­վե­լով՝ մենք չենք ու­զում հաս­կա­նալ, թե ի՞նչ ի­մաստ ու­նեն այդ սկան­դալ­նե­րը, ի՞նչ են ու­զում հաս­տա­տել ու ինչ են սքո­ղում: Պատ­մա­կան մի­ջազ­գա­յին փոր­ձը ցույց է տա­լիս, որ ցան­կա­ցած թավ­շե հե­ղա­փո­խու­թյան հա­ջոր­դում է կամ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ, կամ տուր­բու­լեն­տու­թյան ան­ցու­մա­յին եր­կա­րատև շր­ջան: Քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մից Հա­յաս­տա­նի եր­րորդ հան­րա­պե­տու­թյու­նը խու­սա­նա­վել է իր գո­յու­թյան տաս­նա­մյակ­նե­րում: Տուր­բու­լեն­տու­թյու­նից՝ ոչ: Կեղծ օ­րա­կար­գե­րին լիո­վին տր­վե­լով՝ մենք մո­ռա­նում ենք, որ ի­րա­կան քա­ղա­քա­կան ան­կա­խու­թյան հիմ­նա­քա­րը տն­տե­սա­կան ան­կա­խու­թյունն է: Աշ­խար­հում տաս­նյակ եր­կր­ներ կան, որ չու­նե­նա­լով բնա­կան հա­րուստ պա­շար­ներ, մաս­նա­վո­րա­պես է­ներ­գա­կիր­ներ, աշ­խար­հագ­րա­կան բա­րեն­պաստ դիրք, ու­նե­նա­լով փոքր տա­րածք՝ կա­րո­ղա­ցել են ա­պա­հո­վել հա­մե­մա­տա­կան ան­կա­խու­թյուն: Բա­ցար­ձակ ան­կա­խու­թյուն ընդ­հան­րա­պես անհ­նար է, ա­ռա­վել ևս՝ գլո­բա­լաց­վող աշ­խար­հում: Պար­զա­պես պետք է ու­նե­նալ պե­տա­կան շա­հի գի­տակ­ցու­թյուն ու պե­տա­կան շա­հի ձևա­կեր­պու­մը դնել ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ո­րո­շում­նե­րի հիմ­քում: Չի կա­րե­լի նույ­նաց­նել պե­տու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը: Դա սկզ­բուն­քա­յին սխալ է, որ ա­նում են շատ եր­կր­նե­րում ու կանգ­նում կոտ­րած տաշ­տա­կի ա­ռաջ: Ա­մե­նից ա­ռաջ կորց­նե­լով զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ: Այ­սօր ու այս­տեղ է ի­րա­կան ընտ­րու­թյու­նը՝ ի՞նչ ենք ու­զում` վե­րա­դառ­նալ ե­րեկ­վա՞ն, թե՞ վա­ղը ծրագ­րել մեր երկ­րում: Սա խոր­քա­յին հարց է: Ցու­նա­մին ոչ թե մո­տե­նում է, մենք ցու­նա­միի է­պի­կենտ­րո­նում ենք, ու՝ չենք գի­տակ­ցում: Փետր­վա­րը փնտ­րում է ել­քեր: Ել­քեր կան, բայց դա, գու­ցե, ՈՒ­ՐԻ­ՇԻ պատ­մու­թյունն է: Իսկ պե­տու­թյու­նը, ա­ռա­վել ևս ժո­ղո­վուր­դը, Հայ­րե­նի­քը եր­բեք ՈՒՐԻ­ՇԻ­ՆԸ չեն լի­նում:

Դիտվել է՝ 3242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ