Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բա որ ու...

Բա որ ու...
31.01.2020 | 10:50
Այն մա­սին, որ ոս­տի­կա­նա­պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Ար­ման Սարգ­սյանն ա­մեն ինչ ա­նում է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հենց նրան նշա­նա­կի ոս­տի­կա­նա­պետ, խո­սում են նաև հա­մա­կար­գում։ Այդ մարդն ան­գամ զին­ված մար­դու հետ գնաց բա­նակ­ցեց, սե­փա­կան մե­քե­նա­յով տա­րավ բա­ժին, բա­նա­կի օ­րով ան­գամ աշ­խա­տեց ու բեր­ման են­թար­կեց վար­չա­պե­տին կծու, թթու խոսք ա­սող­նե­րին։ Հի­մա այս բո­լո­րը հո ան­պա­տաս­խան չե՞ն մնա­լու։ Սա­կայն ե­թե նրա հա­մար այդ ա­մե­նը պաշ­տոն ստա­նա­լու «գինն» է, շար­քա­յին ոս­տի­կան­նե­րին այս վի­ճա­կը վա­ղուց տհաճ է ու ա­նըն­դու­նե­լի։
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, վերևից ի­ջեց­ված անտ­րա­մա­բա­նա­կան հրա­հանգ­նե­րից ի­րա­վա­պահ հա­մա­կար­գում շա­տերն են սկ­սել նեղ­վել, սա­կայն ինչ­պես բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, այ­սօր էլ ստիպ­ված են սե­փա­կան «խա­չը» ան­տր­տունջ տա­նել։ Բայց դրան զու­գա­հեռ նրանք նաև հաս­կա­նում են, որ հան­րու­թյան աչ­քում ոս­տի­կա­նա­կան հա­մա­կար­գը կա­մաց-կա­մաց փոր­ձում են ար­ժեզր­կել։ Այս օ­րե­րին հա­մա­կար­գում շա­տերն են նկա­տում, որ ան­հե­թեթ հրա­հանգ­նե­րի պատ­ճա­ռով նրանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ոչ միայն ի­րա­վա­կան նոր­մե­րի մեջ չեն տե­ղա­վոր­վում, այլև շատ հա­ճախ զա­վեշ­տա­լի են։ Բայց այս ա­մե­նից զատ ոս­տի­կան­նե­րին այլ բան է ա­վե­լի շատ մտա­հո­գում։ Մեր աղ­բյու­րի պնդ­մամբ, հա­մա­կար­գում կան­խա­տե­սում են, որ ընդ­դի­մա­դիր­նե­րի ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րին զու­գըն­թաց հնա­րա­վոր է Նի­կոլ Փա­շի­նյանն այն­պի­սի հրա­հանգ­ներ տա, որ սևազ­գեստ­նե­րին ու սա­տա­նա­նե­րին բռ­նե­լու հրա­հանգն ըն­դա­մե­նը «ծա­ղիկ» կթ­վա։ Ի­րա­վա­պահ­նե­րը դժ­վա­րա­նում են ան­գամ կան­խա­տե­սել, թե վա­ղը ինչ հրա­հանգ կա­րող է «վերևից» իջ­նել, երբ այ­լա­խոհ­նե­րը սկ­սեն քա­ղա­քա­կան ակ­տիվ պայ­քա­րը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 8972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ