Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դիփ խա­բում ին ու խա­բում ին

Դիփ խա­բում ին ու խա­բում ին
31.01.2020 | 11:38
Հե­տաք­րք­րա­շարժ ու զար­մա­նա­լի բա­ներ են կա­տար­վում մեր կյան­քում։ Թվում է` էլ ի՞նչ կա­րող է զար­մաց­նել մեզ, բայց ա­րի ու տես, որ զար­մա­նում ենք։ Այս ան­գամ զար­ման­քիս պատ­ճա­ռը հայ­կա­կան ման­րադ­րամն է` 1-5-դրա­մա­նոց­ներն ու լու­ման։ Լու­ման, ե­թե հի­շում եք, ընդ­հան­րա­պես չգոր­ծեց, կա­րե­լի է ա­սել` չծն­ված մա­հա­ցավ։ Ես, հա­մե­նայն դեպս, լու­մա­յի ե­րե­սը չտե­սա։ Բայց ար­դեն մոտ եր­կու­սու­կես տաս­նա­մյակ հան­դի­պում եմ նրան... թղ­թի վրա։ Հան­դի­պում եմ բա­վա­կան հա­ճախ։ Ա­սենք կո­մու­նալ վար­ձե­րը մու­ծե­լիս։ Նա­յում եմ ա­մա­ռա­յին ա­միս­նե­րի ան­դոր­րագ­րե­րը. գա­զի վճար` 1807, 2224 դրամ, հե­ռա­խոս` 1514 դրամ 81 լու­մա, կամ 2698 դրամ, հո­սանք` 1521 դրամ 68 լու­մա, 2805 դրամ, «Ростелеком»-ի ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար` 10580 դրամ 30 լու­մա։ Այդ­պես գր­վում է, բայց մու­ծում ես 1810, 2230, 2700, 2610, 10600... Լու­մա­յին հան­դի­պում ես (ի­հար­կե, դար­ձյալ թղ­թի վրա) նաև ար­տար­ժույ­թի փո­խա­նակ­ման կե­տե­րում։
Նույն պատ­կերն է և այն խա­նութ­նե­րում, ո­րոնք մի ժա­մա­նակ գաստ­րո­նում էին, այ­սօր` սու­պեր­մար­կետ։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ սու­պեր­մար­կետ­նե­րից մե­կում գնե­ցի մի տուփ շո­կո­լադ։ Գի­նը` 2719 դրամ։ Վա­ճա­ռո­ղու­հուն հարց­նում եմ (չնա­յած վա­ճա­ռո­ղու­հին գնի հետ կապ չու­նի).
-Ին­չու՞ եք նման գին դրել։ Դուք կա­րո՞ղ եք ինձ 1 դրամ վե­րա­դարձ­նել։
-Իսկ դուք կա­րո՞ղ եք 19 դրամ տալ,- հարց­նում է վա­ճա­ռո­ղու­հին և տպում է 2719, սա­կայն վերց­նում է 2720։
Մինչ այ­սօր ժպի­տով հի­շում եմ այդ երկ­խո­սու­թյու­նը։ Հի­շում եմ նաև խոր­հր­դա­յին տա­րի­նե­րը, երբ առևտուր էինք ա­նում մոս­կո­վյան խա­նութ­նե­րում ու զար­մա­նում էինք` լսե­լով դրա­մարկ­ղի աշ­խա­տակ­ցու­հու ձայ­նը. «Граж­данин, возь­ми­те вашу копеечку, она мне не нуж­на»։ Իսկ մեզ մո՞տ, հի­մա՞։
Հե­ռուս­տա­տե­սու­թյամբ և ռա­դիո­յով հա­ճախ ենք լսում ան­նա­խա­դեպ գնե­րի մա­սին տար­բեր սու­պեր­մար­կետ­նե­րում։ Նշ­վում են տար­բեր մթերք­նե­րի գներ` 1399185, 325, 855, 335999 դրամ և այլն, և այլն։ Են­թադ­րենք` քա­ղա­քա­ցին գնում է 325 կամ 999-դրա­մա­նոց մթերք։ Ո՞վ է նրան վե­րա­դարձ­նե­լու 1 կամ 5 դրա­մը։ Բո­լոր դեպ­քե­րում գնի կլո­րա­ցու­մը կա­տար­վում է հօ­գուտ խա­նու­թի, իսկ սպա­ռո­ղը միշտ տու­ժում է։ Գո­յու­թյուն ու­նեն կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք կոչ­ված են պաշտ­պա­նե­լու սպա­ռող­նե­րի ի­րա­վունք­նե­րը։ Ոչ պաշ­տո­նա­կան խո­սակ­ցու­թյան ըն­թաց­քում այդ կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կից­նե­րից մե­կը բա­ցատ­րեց, որ դա գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն է, գնոր­դին հրա­պու­րե­լու ձև, մար­քե­թինգ։ Մի սրա­միտ մարդ էլ ա­սաց. «Մի ան­գամ գի­նը կկ­լո­րաց­վի խա­նու­թի, մյուս ան­գամ էլ սպա­ռո­ղի օգ­տին։ Հե­տո, մի մո­ռա­ցեք, Ա­մե­րի­կա­յում կան ապ­րանք­ներ, ո­րոնք ար­ժեն 99 ցենտ, 99 կամ 999 դո­լար»։ Բա՜...
Ա­մե­րի­կա­յում, ի­հար­կե, կա, այն­տեղ մեկ­ցեն­տա­նոց էլ կա, մեկ­դո­լա­րա­նոց էլ կա... Իսկ մենք չու­նենք ոչ 1 լու­մա, ոչ էլ 1 դրամ։ Ես ընդ­հան­րա­պես մթերք գնե­լիս կտ­րո­նը չեմ վերց­նում։ Պետք չէ ինձ։ Վեր­ջերս սու­պեր­մար­կետ­նե­րից մե­կում վա­ճա­ռո­ղու­հին կտ­րո­նը դրել էր մթեր­քի տոպ­րա­կի մեջ։ Տա­նը ու­սում­նա­սի­րե­ցի այդ կտ­րո­նը, ո­րի վրա տպ­ված էր 3715 դրամ, բայց նույն վա­ճա­ռո­ղու­հին ինձ ա­սել էր 3720, այ­սինքն` 5 դրամ ա­վե­լի էր վերց­րել։ Կա­սենք` ման­րուք է, ի­հար­կե ման­րուք է։ Բայց ե­թե նույ­նիսկ վա­ճա­ռո­ղու­հին ցան­կա­նար վե­րա­դարձ­նել 5 դրա­մը, չէր կա­րող։ Չկա, Հա­յաս­տա­նում մանր դրամ ու լու­մա չկա։ Կա միայն թղ­թի վրա։ Այն­պես որ ճիշտ էր Սուն­դու­կյա­նի հե­րո­սը. «Դիփ խա­բում ին ու խա­բում ին...»։
Գա­րիկ ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ
Հ. Գ. Իսկ ի՞նչ կա­սի այս կա­պակ­ցու­թյամբ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը։
Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ