«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
04.02.2020 | 00:13

...թե ռու­սա­կան շր­ջա­նակ­նե­րին ա­հա­վոր դուր չի ե­կել Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի` կա­պա­ն­յան ա­սու­լի­սում, Ռու­սաս­տան կա­տա­րե­լիք պաշ­տո­նա­կան այ­ցից ա­ռաջ, հն­չեց­րած հեր­թա­կան «քայ­քա­յիչ» միտ­քը` Ռու­սաս­տա­նի գի­տու­թ­յամբ է տե­ղի ու­նե­ցել ապ­րի­լ­յան պա­տե­րազ­մը: Ա­սում են` Ռու­սաս­տա­նը, որն այս պա­հին վերջ­նա­կան «ստավ­կա» չի դրել հա­յաս­տան­յան խա­ղա­ցող­նե­րից որևէ մե­կի վրա, սպա­սում է Պու­տի­նի սկ­սած վե­րա­դա­սա­վո­րու­թ­յու­ներն ա­վարտ­վեն Ռու­սաս­տա­նում, ո­րից հե­տո ձեռ­նա­մուխ կլի­նեն «բա­րե­կամ» երկր­նե­րում ի­րենց դիր­քե­րի ամ­րապնդ­մա­նը, ֆա­վորտ­նե­րի ակ­տի­վաց­մա­նը, անհ­նա­զանդ­նե­րի սանձ­մա­նը, նոր խա­ղա­ցող­նե­րի ա­ռաջքաշ­մա­նը: Հա­յաս­տա­նի մա­սով ա­ռա­ջին հեր­թին նկա­տի է առն­վում Ար­թուր Վա­նե­ց­յա­նը, ո­րը վաղն ար­դեն կբե­մի որ­պես քա­ղա­քա­կան գոր­ծիչ: Ի դեպ. Նի­կո­լի հետ սել­ֆի ա­րած նո­րան­շա­նակ վար­չա­պետ Մի­շուս­տի­նը, բա­վա­կան լավ հա­րա­բե­րու­թ­յուն­ներ ու­նի ռու­սաս­տա­ն­յան հա­յե­րի հետ, և Ռու­սաս­տա­նում, փաս­տա­ցի, ար­ծիվ­նե­րի ու բա­զե­նե­րի կող­քին` հա­յե­րի հա­մար ռե­զո­նան­սի նոր բևեռ է ձևա­վոր­վում:

Դիտվել է՝ 23368

Մեկնաբանություններ