Որն է մեր ճա­նա­պար­հը

Որն է մեր ճա­նա­պար­հը
04.02.2020 | 00:39
Նեո­լի­բե­րալ քա­ղա­քա­կան-տն­տե­սա­կան-ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գի կա­պի­տա­լիս­տա­կան տն­տե­սա­վար­մա­նը զու­գա­հեռ և այդ հա­մա­կար­գի գո­յու­թյան հա­մար հիմ­քեր ստեղ­ծող կարևո­րա­գույն գոր­ծոնն է իր գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը։ Դա սպա­ռո­ղա­կա­նու­թյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն է կամ մշա­կույ­թը։
Աշ­խար­հը, որ­պես ա­մե­նաար­դյու­նա­վետ տն­տե­սա­վար­ման է­տա­լոն, ըն­դու­նում է մաս­նա­վոր կա­պաի­տա­լիս­տա­կան մո­դե­լը։ Ի­րա­կա­նում դա մի մեծ խաբ­կանք է, որն ստեղ­ծել են մարդ­կանց աչ­քե­րին թոզ փչե­լու հա­մար։ Մաս­նա­վոր կա­պի­տա­լիս­տա­կան տն­տե­սու­թյու­նը տն­տե­սա­վար­ման ա­մե­նաա­նար­դյու­նա­վետ ե­ղա­նակն է պե­տա­կան նպա­տակ­նե­րի հե­տապ­նդ­ման և պե­տա­կան շա­հի սպա­սարկ­ման տե­սան­կյու­նից։ Այն աշ­խա­տում է միայն կա­պի­տա­լիս­տի շա­հույ­թի հա­մար։ Բո­լոր մնա­ցած ա­ռում­նե­րով այդ մո­դե­լը գեր­ծախ­սա­տար, գերվ­նա­սա­բեր և գեր­կորս­տա­բեր է։ Այն զու­գակց­վում է սպա­ռո­ղա­կա­նու­թյան հա­մա­տա­րած ներ­դր­ման հետ։
Սպա­ռո­ղա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ա­մե­նա­գոր­ծուն մի­ջո­ցը գո­վազդն է։ Գո­վազ­դի տե­ղադր­ման հա­մար օգ­տա­գործ­վում են տպա­գիր մա­մու­լը, ռա­դիոն, հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, է­լեկտ­րո­նա­յին կայ­քե­րը, ընդ­հան­րա­պես ցան­ցե­րը։ Այ­սինքն` բո­լոր մի­ջոց­նե­րը։ Գո­վազ­դա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան նպա­տա­կը հնա­րա­վո­րինս շատ ապ­րան­քի ի­րա­ցումն է, ան­կախ դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նից։ Այն զու­գակց­վում է բան­կա­յին հա­մա­կար­գի կող­մից մա­տուց­վող վար­կա­յին ո­րո­գայթ­նե­րի հետ։ Եր­կու դեպ­քում էլ դրույքն ար­վում է ոչ ամ­բող­ջա­կան տե­ղե­կատ­վա­կան խայ­ծի գոր­ծադր­ման վրա, ին­չը քա­ղա­քա­ցու կամ սպա­ռո­ղի մոտ ստեղ­ծում է անհ­րա­ժեշ­տու­թյան և հա­սա­նե­լիու­թյան պատ­րանք, ո­րին դի­մա­կա­յել խոր­հուրդ չի տր­վում։ Տո­տալ գո­վազ­դի մի­ջո­ցով դրանց պատ­վի­րա­տու­նե­րը ստեղ­ծում են մի երևու­թա­կան ի­րա­կա­նու­թյուն՝ մտա­ծո­ղու­թյան, աշ­խար­հըն­կալ­ման, կեն­ցա­ղի, նպա­տակ­նե­րի, շար­ժա­ռիթ­նե­րի կա­ղա­պար­նե­րով, ո­րոնք, ըստ էու­թյան կապ չու­նեն մար­դու ի­րա­կան պա­հանջ­մունք­նե­րի հետ։ Այդ կա­ղա­պար­նե­րը մար­դուն ու­ղեկ­ցում են դե­պի սպա­ռում՝ այն չա­փա­նիշ­նե­րով և մե­թո­դա­բա­նու­թյամբ, ո­րով գոր­ծում է ապ­րան­քա­յին մի­ջա­վայ­րը։
Ար­տադ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վում են այն­պես, որ որ­քան հնա­րա­վոր է շատ ապ­րան­քա­տե­սակ­ներ դառ­նան մե­կան­գա­մյա օգ­տա­գործ­ման։ Մնա­ցած ա­մեն ինչն ա­րագ փո­փո­խու­թյուն­նե­րի են են­թար­կում չն­չին նո­րա­մու­ծու­թյուն­նե­րով, մարդ­կանց հա­մո­զում հրա­ժար­վել հնից և գնել նո­րը։ Այդ նպա­տա­կով հս­կա­յա­կան մի­ջոց­ներ են ծախս­վում գո­վազ­դի վրա, սա­կայն մարդ­կան­ցից վերց­նում են տաս­նա­պա­տիկ ա­վե­լին։ Մյուս կող­մից, ան­զեն աչ­քով էլ տե­սա­նե­լի է, որ շեշ­տա­կիո­րեն ընկ­նում են ան­գամ բրեն­դա­յին և գեր­թանկ ապ­րանք­նե­րի ո­րա­կա­կան ցու­ցա­նիշ­նե­րը։ Նույ­նիսկ մե­քե­նա­ներն ար­տադր­վում են եր­կու-ե­րեք տար­վա հա­մար։ Ա­մե­նա­կարևորն այս­տեղ այն է, որ ար­տադ­րու­թյուն­ներն ի­րենց սկզ­բուն­քով օգ­տա­գոր­ծում են տաս­նա­պա­տիկ ա­վե­լի ռե­սուրս­ներ, ո­րոնք կարճ ժա­մա­նակ անց հայ­տն­վում են աղ­բա­նո­ցում։ Ստեղծ­վում և ներ­դր­վում են այն­պի­սի ֆի­նան­սա­կան գոր­ծիք­ներ, ո­րոնք մարդ­կանց հար­կադ­րում են գնալ ի­րենց նշած ու­ղիով։ Սպա­ռել ա­վե­լի շատ, ե­թե ան­գամ նրանք այդ մի­ջոց­նե­րը չու­նեն։
Նեո­լի­բե­րալ տն­տե­սա­կան մո­դե­լի մեջ մնա­լով մենք չենք կա­րող ու­նե­նալ ար­դյու­նա­վետ տն­տե­սա­վա­րում։ Շա­րու­նակ­վե­լու են բնակ­չու­թյան ու­նեզր­կու­մը, հա­սա­րա­կու­թյան բևե­ռա­ցու­մը։ Պե­տա­կան կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վե­տու­թյունն այս դեպ­քում ի­րե­նից ներ­կա­յաց­նում է ա­նընդ­հատ և շա­րու­նա­կա­բար նվա­զող մե­ծու­թյուն։
ՀՆԱ-ի ա­ճի, բնակ­չու­թյան մեկ շն­չին ընկ­նող ե­կամ­տի ա­ճի, տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ա­ճի, նույ­նիսկ հար­կա­յին մուտ­քե­րի ա­ճի ցու­ցա­նիշ­նե­րը ուղ­ղա­կիո­րեն կապ չու­նեն քա­ղա­քա­ցու բա­րե­կե­ցու­թյան և երկ­րի ա­ռա­ջըն­թա­ցի հետ։ Դրանք ա­վե­լի շուտ թաքց­նում են, թե որ­քա­նով են հարս­տա­ցել հա­րուստ­նե­րը։
Ե­թե խնդ­րին նա­յենք բա­վա­րար հե­ռա­վո­րու­թյու­նից, ա­պա գո­նե մո­տա­վոր կեր­պով կա­րող ենք ընդ­գր­կել այս տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան կոր­ծա­նա­րար հետևանք­նե­րը ոչ միայն մարդ­կա­յին կեն­ցա­ղի, այլև բնու­թյան վրա։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով դրանք գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թաց­ներն են, ո­րոնք պա­հան­ջում են վե­րաց­նել ոչ միայն ազ­գե­րին ու ժո­ղո­վուրդ­նե­րին բա­ժա­նող պե­տա­կան սահ­ման­նե­րը, այլև այն պատ­մա­կան, կրո­նա­կան, դա­վա­նան­քա­յին, մշա­կու­թա­յին, կր­թա­կան, բա­րո­յա­կան և այլ տար­բե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք օ­րի­նա­չա­փո­րեն ա­ռա­ջա­ցել են տար­բեր ժո­ղո­վուրդ­նե­րի մոտ վե­րը թվարկ­ված և չթ­վարկ­ված հա­մա­կար­գա­յին ար­ժեք­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած և դրսևո­րած մո­տե­ցում­նե­րի տար­բե­րու­թյամբ։ Իսկ դրան ու­ղեկ­ցող սպա­ռո­ղա­կան մշա­կույ­թի գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն իր հեր­թին ա­վե­րում է այն ար­ժե­հա­մա­կար­գը, ո­րը դա­րե­րի ըն­թաց­քում ձևա­վոր­վել է մարդ­կա­յին հա­մա­կե­ցու­թյան փոր­ձի, ինք­նա­պահ­պա­նա­կան բնազ­դի ու խե­լամ­տու­թյան հի­ման վրա։ Այդ ար­ժե­հա­մա­կար­գա­յին ա­վեր­մուն­քի մեջ, երբ մար­դը կորց­նում է իր ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյան, ըն­տա­նե­կան կա­պե­րի, բա­րո­յա­կան պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կարևո­րու­թյան գի­տակ­ցումն ու դրանց հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը, կա­րե­լի է ա­սել, որ նա կորց­նում է իր հե­նա­րան­նե­րը և հեշ­տու­թյամբ գնում է դե­պի բա­րո­յա­կան սան­ձար­ձա­կու­թյուն, սե­ռա­կան այ­լա­սեր­վա­ծու­թյուն, դե­պի, այս­պես ա­սած, «ա­զատ», ի­րա­կա­նում՝ ան­պա­տաս­խա­նա­տու մար­դը։ Այդ­պի­սի քա­ղա­քա­ցին (նրան ան­հատ ան­վա­նել էլ չի կա­րե­լի), հեշ­տու­թյամբ են­թարկ­վում է այն բո­լոր հնարք­նե­րին (գո­վազ­դա­յին, ֆի­նան­սա­կան, ա­ղան­դա­վո­րա­կան, այ­լա­սե­րա­կան), ո­րոնց ցանցն ար­դեն հյուս­ված է իր շուր­ջը։ Այդ մի­ջա­վայ­րին կրթ­ված, գրա­գետ մար­դը պետք չէ։ Դրա հա­մար մե­թո­դա­բար կոր­ծա­նում են կր­թա­կան հա­մա­կար­գը, մշա­կույ­թը փո­խա­րին­վում է փոփ մշա­կույ­թով, ո­րի մեջ գե­րակշ­ռո­ղը ծա­խու և հիմ­նա­կա­նում է­ժան բար­քերն են։
Պե­տու­թյու­նը, ո­րը հա­վակ­նում է ինչ որ դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­նա­լու գո­նե տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­ռու­մով, պետք է ու­նե­նա իր գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը։ Այն, բաղ­կա­ցած լի­նե­լով մի քա­նի հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից, իր ամ­բող­ջու­թյան մեջ հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս տվյալ պե­տու­թյա­նը, այն ներ­կա­յաց­նող ազ­գին ներ­կա­յա­նա­լու սե­փա­կան դեմ­քով, պահ­պա­նե­լու և պաշտ­պա­նե­լու ինք­նու­թյու­նը, դի­մա­կա­յե­լու այն սպառ­նա­լիք­նե­րին, ո­րոնք ուղղ­ված են այդ պե­տու­թյու­նը ներ­կա­յաց­նող ժո­ղովր­դի ազ­գա­յին դի­մագ­ծի խա­թար­մա­նը, նրա կե­ցու­թյան հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րի քայ­քայ­մա­նը։
Ո՞րն է մեր ո­րո­նած գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի դրա դե­րը պե­տու­թյան, ա­պա հա­սա­րա­կու­թյան և քա­ղա­քա­ցու հա­մար։ Այդ բա­նի ա­մե­նա­պարզ ձևա­կեր­պու­մը գու­ցե թե կա­րե­լի է ա­նել հետևյալ կերպ. դա պե­տու­թյան, հա­սա­րա­կու­թյան, քա­ղա­քա­ցու կա­յաց­ման և զար­գաց­ման վե­րա­բե­րյալ պատ­կե­րա­ցում­նե­րի այն ամ­բող­ջու­թյունն է, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս քա­ղա­քա­ցու, հա­սա­րա­կու­թյան տար­բեր խմ­բե­րի նպա­տակ­ներն ու գոր­ծու­նեու­թյան շար­ժա­ռիթ­նե­րը հա­մադ­րե­լու այն­պես, որ դրանք միա­ժա­մա­նակ ծա­ռա­յեն պե­տա­կան նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ Նաև հա­կա­ռա­կը. սահ­ման­վում են այն­պի­սի պե­տա­կան, ազ­գա­յին նպա­տակ­ներ, ո­րոնց ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հին քա­ղա­քա­ցին, հա­սա­րա­կու­թյան տար­բեր խա­վե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հաս­նում են ի­րենց նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ Պե­տու­թյան տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից մե­կը պետք է լի­նի հա­մե­րաշխ հա­սա­րա­կու­թյան կա­ռու­ցու­մը, այ­սինքն, հա­սա­րա­կու­թյան հա­րուստ և աղ­քատ խա­վե­րի միջև բևե­ռաց­ման հաղ­թա­հա­րու­մը։ Մեր կար­ծի­քով` դրա հնա­րա­վո­րու­թյու­նը ոչ այն­քան ար­դեն ստեղծ­ված ար­դյուն­քի նկատ­մամբ ի­րա­վունք­նե­րի վե­րա­բաշխ­ման մեջ է, որ­քան այդ ար­դյուն­քի ստեղծ­ման գոր­ծըն­թաց­նե­րում հա­սա­րա­կու­թյան տար­բեր խմ­բե­րի մաս­նակ­ցու­թյան աս­տի­ճա­նի, հետևա­բար նաև դրանց նկատ­մամբ ի­րա­վուն­քի ձևա­վոր­ման մեջ։
Հա­սա­րա­կու­թյան բո­լոր խմ­բե­րը պետք է կա­րո­ղա­նան դրսևո­րել ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րը պե­տու­թյան կյան­քի տար­բեր ո­լորտ­նե­րում և ըստ այդմ վաս­տա­կեն ի­րենց ապ­րուս­տի մի­ջո­ցը։ Մաս­նա­վո­րին չենք կա­րող հա­մա­կել գոր­ծա­զուրկ քա­ղա­քա­ցու հոգ­սե­րով և լու­ծել նրա աշ­խա­տան­քի հար­ցը։ Ճա­նա­պար­հը մեկ այլ տն­տե­սու­թյուն ստեղ­ծե­լու մեջ է, ո­րը կգոր­ծար­կի այն­պի­սի ծրագ­րեր, ո­րոնք կընդ­գր­կեն տար­բեր խա­վե­րի, մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի, կա­րո­ղու­թյուն­նե­րի տեր քա­ղա­քա­ցի­նե­րին այդ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րում` հնա­րա­վո­րու­թյուն տա­լով և՛ պե­տա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու, և՛ դրանց մի­ջո­ցով մարդ­կանց կեն­սա­կան խն­դիր­նե­րի լու­ծու­մը գտ­նե­լու։
Այլ տն­տե­սու­թյուն, ո­րը չի են­թարկ­վի մաս­նա­վոր կա­պի­տա­լի ազ­դե­ցու­թյուն­նե­րին, ո­րը կա­րող է ձևա­վո­րել այն­պի­սի մի­ջա­վայր, որ­տեղ մաս­նա­վո­րը հար­կադր­ված կլի­նի են­թարկ­վել խա­ղի փո­փոխ­վող կա­նոն­նե­րին, կա­րող է ստեղ­ծել միայն պե­տու­թյու­նը։ Դա կն­շա­նա­կի փո­խել ներ­կա­յիս տն­տե­սու­թյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, փո­խել պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, փո­խել տն­տե­սու­թյան գոր­ծու­նեու­թյան սկզ­բունք­նե­րը, փո­խել ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի շր­ջա­նա­ռու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նը։
Պե­տու­թյու­նը պետք է կա­րո­ղա­նա վա­րել այն­պի­սի տն­տե­սու­թյուն, ո­րը կա­րող է ա­պա­հո­վել ա­ռա­վե­լա­գույն շա­հույթ, բայց գերն­պա­տա­կը պետք է լի­նի ոչ թե գեր­շա­հույ­թը, այլ այն պե­տա­կան կարևո­րու­թյան խն­դիր­նե­րի լու­ծու­մը, ո­րոնք կանգ­նած են պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան ա­ռաջ։ Սկ­սած ժո­ղովր­դագ­րու­թյու­նից, գոր­ծազր­կու­թյու­նից, անվ­տան­գու­թյու­նից, բնա­պահ­պա­նու­թյու­նից, կր­թու­թյու­նից, ա­ռող­ջա­պա­հու­թյու­նից, և այդ­պես շա­րու­նակ։ Այդ­պի­սի տն­տե­սու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան գնա­հա­տու­մը պետք է կա­տար­վի օգ­տա­գործ­ված ռե­սուրս­նե­րի և ստաց­ված ար­դյուն­քի, այդ գոր­ծըն­թաց­նե­րում ներգ­րավ­ված մարդ­կանց և նրանց ստա­ցած ե­կա­մուտ­նե­րի, բնու­թյա­նը հասց­ված վնա­սի և դրա վե­րա­կան­գն­ման հա­մար ծախս­ված մի­ջոց­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ։
Գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ձևա­վոր­ման հա­մար ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րու­թյուն և նշա­նա­կու­թյուն ու­նեն տվյալ երկ­րի, ազ­գի պատ­մու­թյու­նը, հա­սա­րա­կա­կան կե­ցու­թյան մեջ պատ­մա­կա­նո­րեն ձևա­վոր­ված այն ար­ժեք­ներն ու դրանց գոր­ծադր­ման մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոնք ծա­ռա­յել են այդ հան­րույ­թի պահ­պան­մանն ու գո­յատևմա­նը։ Պե­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կենտ­րո­նում պետք է լի­նի ըն­տա­նի­քը, որ­պես այդ պե­տու­թյան և ազ­գի գո­յու­թյան ե­րաշ­խա­վոր։
Մենք պետք է ճա­նա­չենք, նո­րո­վի գնա­հա­տենք մեր պատ­մու­թյու­նը, մեր ազ­գի, էթ­նո­սի տեղն ու դե­րը այս քա­ղա­քակր­թու­թյան ստեղծ­ման և ձևա­վոր­ման գոր­ծում։ Այս ա­ռու­մով կարևո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նի հա­յա­գի­տու­թյան, հա­յոց լեզ­վի ու­սում­նա­սի­րու­թյան նոր դպ­րոց­նե­րի ստեղ­ծու­մը։ Մենք ու­նենք մեր լե­զուն և պատ­մու­թյունն ու­սում­նա­սի­րող ժա­մա­նա­կա­կից փայ­լուն մտա­ծող­ներ, ո­րոնք ի­րենց դժ­վա­րին և կարևոր աշ­խա­տան­քում պե­տա­կան որևէ օ­ժան­դա­կու­թյուն չեն ստա­նում։ Այ­դուա­մե­նայ­նիվ, նրանք կա­րո­ղա­ցել են այն­պի­սի ար­դյունք­ներ ստեղ­ծել, ո­րոնք հիմ­քում փո­խում են մեր լեզ­վի, մեր ազ­գի, մեր պատ­մու­թյան վե­րա­բե­րյալ օ­տար­նե­րի կող­մից մեզ պար­տադր­ված պատ­կե­րա­ցում­նե­րը`նոր դռ­ներ բա­ցե­լով պատ­մու­թյան հայտ­նի և ան­հայտ անց­քե­րի նո­րո­վի ըն­կալ­ման ու մեկ­նա­բան­ման հա­մար։ Շատ չեն այն էթ­նոս­նե­րը, ո­րոնք կա­րող են ներ­կա­յա­նալ այդ­պի­սի քա­ղա­քակր­թա­կան դե­րա­կա­տա­րու­թյամբ։ Մենք ա­մե­նայն լր­ջու­թյամբ պետք է գնա­հա­տենք այդ գոր­ծի կարևո­րու­թյու­նը, պատ­շաճ կեր­պով արժևո­րենք այդ ուղ­ղու­թյամբ մեր նոր ձեռք­բե­րում­նե­րը և կա­րո­ղա­նանք ստեղ­ծել բո­լոր անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րը այդ ճա­նա­պարհն ան­խո­տոր անց­նե­լու հա­մար։ Իսկ խո­տոր­վե­լու բազ­մա­թիվ պատ­ճառ­ներ կան և դեռ կլի­նեն թե՛ ներ­սից, թե՛ ա­ռա­վե­լա­պես, դր­սից։
Օ­րի­նակ, դժ­վար է գե­րագ­նա­հա­տել, թե ինչ­պի­սի կարևո­րու­թյուն ու­նեն Պա­րիս Հե­րու­նու կող­մից Զո­րաց քա­րե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը և ար­ված հիմ­նա­վոր եզ­րա­հան­գում­ներն առ այն, որ մենք գործ ու­նենք վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նեում ստեղծ­ված և հա­զա­րա­մյակ­նե­րով գոր­ծած աստ­ղա­դի­տա­րա­նի հետ, ո­րի ըն­թաց­քում մեր նախ­նիք կա­րո­ղա­ցել են հիմ­նա­վո­րա­պես ու­սում­նա­սի­րել երկ­նա­յին մար­մին­նե­րի դիր­քե­րը, հաշ­վար­կել նրանց տե­ղա­շարժն ու դրանց փու­լե­րը, ստեղ­ծել կեն­դա­նա­կեր­պի նշան­նե­րը, տո­մարն ու օ­րա­ցույ­ցը։ Այդ նույն երևույ­թի վե­րա­բե­րյալ մեր մի քա­նի այլ գիտ­նա­կան­ներ կար­ծիք են հայտ­նում, թե մենք գործ ու­նենք ըն­դա­մե­նը բնա­կա­տե­ղիի և դամ­բա­րա­նա­դաշ­տի հետ։ Նույ­նիսկ հի­մա, երբ տե­ղա­շարժ­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներն ան­հա­մե­մատ մատ­չե­լի են և ա­րագ, գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րոն­նե­րի ստեղծ­մա­նը զու­գա­հեռ և նրանց կող­քին ստեղծ­վում են կոմ­պակտ բնա­կա­վայ­րեր, ո­րոնք բնա­կեց­վում են այդ կենտ­րոն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րով։ Եվ բո­լո­րո­վին էլ զար­մա­նա­լի չպետք է լի­նի այդ աստ­ղա­դի­տա­րա­նի կող­քին բնա­կա­վայ­րի ու դամ­բա­րա­նա­դաշ­տի առ­կա­յու­թյու­նը, որ­տեղ պետք է հա­զա­րա­մյակ­նե­րով ապ­րեին ու աշ­խա­տեին աստ­ղա­դի­տա­րա­նի կա­ռու­ցող­ներն ու նրանց հետ­նորդ­նե­րը։ Մյուս­նե­րը փոր­ձում են հիմ­նա­վո­րել, թե երկ­նա­յին մար­մին­նե­րի տե­ղա­շար­ժերն ու­սում­նա­սի­րե­լու նպա­տա­կով ո­րոշ քա­րե­րի վրա ար­ված անց­քե­րը ի­րա­կա­նում ծա­ռա­յել են այդ քա­րե­րը կա­պե­լու և տե­ղա­փո­խե­լու նպա­տա­կին։ Մինչ օրս էլ քա­րի հետ աշ­խա­տող մար­դու հա­մար այն կա­պե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը պա­րագ­ծով խեղ­դա­կապ ա­նելն է, և ե­թե նրան ա­ռա­ջար­կեն դրա հա­մար քա­րի վրա անցք ա­նել , նա մա­տը կտա­նի քուն­քին։ Այդ ա­ռու­մով խոր­հուրդ կտանք այդ գիտ­նա­կան­նե­րին ի­րենց ու­ղե­ղի տա­նի­քում փոք­րիկ անցք բա­ցել, որ­պես­զի լույ­սի մի շող ընկ­նի այդ խա­վա­րի մեջ։
Մեր պատ­մու­թյան գնա­հատ­ման ա­ռու­մով կա­րող ենք բե­րել մեկ այլ դի­տար­կում ևս։ Երկ­նա­յին մար­մին­նե­րի դիր­քի, դրանց փո­խա­դարձ դա­սա­վո­րու­թյան, տե­ղա­շար­ժե­րի վե­րար­տադ­րու­թյան կա­րո­ղու­թյուն ու­նե­ցո­ղը ար­դյո՞ք պետք է մի քա­նի հա­զա­րա­մյակ սպա­սեր, ա­սենք՝ Պյու­թա­գո­րա­սի կող­մից, ուղ­ղան­կյուն ե­ռան­կյան վե­րա­բե­րյալ երկ­րա­չա­փա­կան օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի հայտ­նա­գործ­մա­նը։ Ար­ման Ռևա­զյա­նը, վեր­ծա­նե­լով Կրե­տե կղ­զում գտն­ված կա­վե սկա­վա­ռա­կի վրա սրա­նից ե­րեք հա­զար հինգ­հա­րյուր տա­րի ա­ռաջ ար­ված պատ­կե­րագ­րե­րը, հիմ­նա­վո­րել է, որ դրան­ցում գրանց­ված է բևե­ռա­յին աստ­ղի՝ երկ­նա­կա­մա­րում տե­ղա­շար­ժի կա­յա­ցած ի­րո­ղու­թյու­նը, ար­ձա­նագ­րե­լով նաև ան­կյու­նա­չա­փի ստեղծ­ման փաս­տը, միա­ժա­մա­նակ փաս­տե­լով, որ դրանք, ինչ­պես նաև շատ այլ կարևո­րա­գույն ի­րո­ղու­թյուն­ներ, ո­րոնց հայտ­նա­գործ­ման, ստեղծ­ման դափ­նի­նե­րը վե­րագր­վել են այս կամ այն ժո­ղովր­դին, վեր­ծա­նել և մեկ­նա­բա­նել հնա­րա­վոր է միայն հա­յոց լեզ­վով։
Ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րու­թյուն ու­նի մեր լեզ­վի, գրի՝ որ­պես աշ­խար­հա­ճա­նաչ­ման բա­ցա­ռիկ մի­ջո­ցի դե­րի ըն­կա­լու­մը, մեր լեզ­վի ու գրի մեջ ամ­բար­ված մարդ­կա­յին փոր­ձի ու բազ­մաբ­նույթ գի­տե­լիք­նե­րի կոր­զումն ու գնա­հա­տու­մը։ Լեզ­վի ի­մա­ցու­թյու­նը միայն ա­ռանց տա­ռաս­խալ­նե­րի գրե­լու կամ ճիշտ խո­սե­լու կա­րո­ղու­թյուն չէ։ Լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նը ուղ­ղա­կիո­րեն ար­տա­ցո­լում է մար­դու կա­պը իր հայ­րե­նի­քի, հայ­րե­նի բնու­թյան, ազ­գա­յին ար­ժեք­նե­րի հետ։
Այս ցան­կը եր­կար կա­րե­լի է շա­րու­նա­կել, բայց բա­վա­րար­վենք այս­քա­նով։ Այս­քանն էլ բա­վա­կան է հա­մոզ­վե­լու հա­մար, որ մենք պար­տա­վոր ենք անհ­րա­ժեշտ ջանքն ու մի­ջոց­նե­րը ներդ­նել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք վե­րա­կանգ­նել մեզ հա­մար կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ի­րա­կան պատ­կե­րը, զա­նա­զա­նենք այն պատ­մա­կան աղ­բից, ին­չը ո­մանք ստեղ­ծել են մեր ու­նեց­ված­քի նկատ­մամբ ի­րենց ի­րա­վունք­նե­րը հաս­տա­տե­լու նպա­տա­կով։
Պե­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կարևո­րա­գույն բա­ղադ­րիչ է տվյալ ժո­ղովր­դի մշա­կույ­թը։ Մշա­կու­թա­յին մեր քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում պետք է լի­նի հա­կադ­րու­թյու­նը գլո­բա­լիս­տա­կան հա­մա­հար­թեց­մա­նը, մեր մշա­կու­թա­յին ինք­նու­թյան պահ­պա­նումն ու զար­գա­ցու­մը, ոչ թե նրանց նե­տած թա­փոն­նե­րը մեկս մյու­սիցս ա­ռաջ ընկ­նե­լով բռ­նելն ու գլխ­նե­րիցս վեր որ­պես մշա­կու­թա­յին ար­ժեք­ներ ծա­ծա­նե­լը։
Ի­րա­կա­նում մենք մեր մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան ճա­նաչ­ման և գնա­հատ­ման ա­ռու­մով նույն մա­կար­դա­կի վրա ենք, որ­քան մեր լեզ­վի։
Նույ­նը կա­րե­լի է ա­սել նաև մեր կրո­նի մա­սին։ Թե՛ քրիս­տո­նեու­թյան, թե՛ այն կրո­նի, ո­րը նա­խոր­դել է քրիս­տո­նեու­թյա­նը։ Ան­գամ ա­նըն­դու­նե­լի թվա­ցող խն­դիր­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում մենք պետք է պահ­պա­նենք այն որ­պես ազ­գի միաս­նա­կա­նու­թյան ա­պա­հով­ման հզոր մի­ջոց, որ­պես պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը քայ­քա­յե­լուն ուղղ­ված բազ­մա­թիվ ա­ղանդ­նե­րի ու այ­լա­սե­րա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րի ա­ռաջն առ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն։
Տեր կանգ­նե­լով մեր պատ­մու­թյա­նը, ի­մաս­տա­վո­րե­լով և գնա­հա­տե­լով այն քա­ղա­քակր­թա­կան դե­րա­կա­տա­րու­թյու­նը, որ ու­նի մեր ազ­գը, մենք ինք­նա­բե­րա­բար կս­տեղ­ծենք այն ա­տաղ­ձը, ո­րի վրա կամ­բող­ջա­նան գա­լի­քի վե­րա­բե­րյալ մեր պատ­կե­րա­ցում­նե­րի դր­վա­գա­յին, հատ­վա­ծա­կան, բայց ու­ղե­նի­շա­յին դրույթ­նե­րը։
Այս ա­մե­նի վե­րա­բե­րյալ մեր փոք­րիկ քա­ղա­քա­ցու մեջ սկզբ­նա­կան և հիմ­նա­րար պատ­կե­րա­ցում­ներ ձևա­վո­րե­լու պա­տիվն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դր­ված պետք է լի­նի դպ­րո­ցի վրա։ Հան­րակր­թա­կան դպ­րո­ցը պետք է լի­նի այն մի­ջա­վայ­րը, որ­տեղ պետք է դաս­տիա­րակ­վի ե­րե­խան, ձևա­վոր­վեն նրա աշ­խար­հա­յաց­քը, քա­ղա­քա­ցիա­կան դիր­քո­րո­շու­մը։
Ե­թե պե­տու­թյու­նը հե­տա­մուտ չէ իր ազ­գա­յին, պե­տա­կան շա­հե­րին հա­մա­պա­տաս­խան հա­մա­կար­գա­յին ար­ժեք­նե­րի ձևա­վոր­ման և պահ­պան­ման քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ա­պա այն ա­րագ լց­վում է սպա­ռո­ղա­կա­նու­թյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ։
Պե­տու­թյան՝ հզոր և կա­յա­ցած լի­նե­լու և քա­ղա­քա­ցու՝ բա­րե­կե­ցիկ ապ­րե­լու և իր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ի­րաց­րած լի­նե­լու գա­ղա­փար­նե­րը պետք է զու­գա­մի­տեն։ Եվ ոչ թե հե­ռա­վոր ա­պա­գա­յում, այլ մեկ մարդ­կա­յին կյան­քի ըն­թաց­քում, յու­րա­քան­չյուր մարդ­կա­յին կյան­քի ըն­թաց­քում։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, թե որ­քան բան հնա­րա­վոր կլի­նի ստեղ­ծել յու­րա­քան­չյուր սերն­դի ու­ժե­րով, ե­թե այդ սե­րուն­դը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա ի­րաց­նե­լու իր աշ­խա­տան­քա­յին, կազ­մա­կեր­պա­կան, ստեղ­ծա­գոր­ծա­կան, նյու­թա­կան ռե­սուրս­նե­րը հնա­րա­վո­րինս ար­դյու­նա­վետ։ Ի՜նչ հարս­տու­թյուն կհոր­դա մեր երկ­րում, ե­թե պե­տու­թյու­նը կա­րո­ղա­նա ստեղ­ծել այդ­պի­սի մի­ջա­վայր։ Ե­թե կա­րո­ղա­նանք պատ­կե­րաց­նել դա, ա­պա ան­մի­ջա­պես կըն­կա­լենք, թե որ­քան ա­նար­դյու­նա­վետ, կորս­տա­բեր, կոր­ծա­նա­րար ի­րա­կա­նու­թյուն է մեզ շր­ջա­պա­տում։ Քա­ղա­քա­ցին պետք է հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա դրսևո­րե­լու ի­րեն որ­պես բան­վոր, հո­ղի աշ­խա­տա­վոր, մտա­վո­րա­կան, գիտ­նա­կան, մշա­կույ­թի գոր­ծիչ, գոր­ծա­րար, պե­տա­կան ծա­ռա­յող, զին­վոր... Կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում քա­ղա­քա­ցին պետք է ստեղ­ծի այն, ինչ գտն­վում է իր կա­րո­ղու­թյուն­նե­րի ծի­րում։
Այ­սօր մար­դը, ապ­րե­լով երկ­րի վրա, տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան հիմ­քում դնե­լով իր շա­հը, ա­վե­րում է բնու­թյու­նը, եղ­ծում այն մի­ջա­վայ­րը, ո­րը ծնել է ի­րեն։ Միա­ժա­մա­նակ նա հույ­սը դնում է տեխ­նո­լո­գիա­կան զար­գաց­ման ճա­նա­պար­հին իր ձեռք­բե­րում­նե­րի վրա, կար­ծե­լով, թե իր ստեղ­ծած մի­ջոց­նե­րը բա­վա­րար կլի­նեն տիե­զեր­քում բնա­կու­թյան հա­մար պի­տա­նի մի­ջա­վայր ձևա­վո­րե­լու և այն­տեղ իր կեն­սա­գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նա­կե­լու հա­մար, երբ վերջ­նա­կա­նա­պես կա­պա­կա­նի Եր­կիր մո­լո­րա­կը։
Սա ֆրուստ­րա­ցիա է, խաբ­կանք։ Ա­վե­լի մեծ խաբ­կանք, քան կա­պի­տա­լիս­տա­կան տն­տե­սու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին ստեղծ­ված գա­ղա­փա­րա­բա­նու­թյու­նը։
Ար­դյոք հա­մե­մա­տե­լի կա­րո՞ղ են լի­նել այն մի­ջոց­նե­րը, ո­րոնք մարդ­կու­թյու­նը, խե­լամ­տու­թյան դեպ­քում, կա­րող է ներդ­նել իր հա­րա­զատ տա­նը, ինչ­պես գյու­ղա­ցին իր տնա­մերձն է մշա­կում, նույն տրա­մա­բա­նու­թյամբ քր­տինք թա­փել ա­վեր­վա­ծի վե­րաս­տեղծ­ման վրա։
Մենք կա­րող ենք ու­նե­նալ օ­րի­նա­կե­լի տն­տե­սու­թյամբ և գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ եր­կիր, ո­րը կդառ­նա աշ­խար­հի փո­փո­խու­թյան փոքր նմու­շը։ Մենք երկ­րորդ ան­գամ պետք է կա­ռու­ցենք Տա­պա­նը՝ բա­ռի ուղ­ղա­կի և փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով։
Ե­թե մարդ­կու­թյու­նը չգ­նա այն­պի­սի փո­փո­խու­թյուն­նե­րի, ո­րոնք սկզ­բուն­քո­րեն կփո­խեն մար­դու գոր­ծու­նեու­թյան և կե­ցու­թյան մի­ջա­վայ­րը, նրա կեն­սա­կան պա­հանջ­նե­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը, բնու­թյան հան­դեպ պա­տաս­խա­նատ­վու­թյան և դրա գործ­նա­կան դրսևոր­ման բո­վան­դա­կու­թյունն ու մասշ­տաբ­նե­րը, ա­պա Ա­րա­րի­չը մեզ երկ­րորդ ան­գամ, և գու­ցե ան­վե­րա­դարձ, դուրս կհա­նի Դրախ­տից։
Վահ­րամ ԲԱ­ՅԱԴ­ՅԱՆ
«Գա­լիք» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ
Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ