Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինչ­պես ան­վա­վեր հայ­տա­րա­րել պե­տու­թ­յու­նը

Ինչ­պես ան­վա­վեր հայ­տա­րա­րել պե­տու­թ­յու­նը
07.02.2020 | 00:45
Լրագ­րող­նե­րի բախ­տը բե­րել է, հատ­կա­պես՝ քրեա­կան գոր­ծե­րով զբաղ­վող: Թե­պետ հի­մա բո­լոր լրագ­րող­ներն են կա­մա-ա­կա­մա զբաղ­վում քրեա­կան գոր­ծե­րով, ո­րով­հետև երկ­րի ա­ռօ­րյան քրեա­կան քրո­նի­կոն է:
Կի­րա­կի՝ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մաս­նա­վոր այ­ցով մեկ­նում է Ար­ցախ, և՝ սկան­դալ Ար­շակ Զա­քա­րյա­նին պատ­կա­նող ռես­տո­րա­նում, ՀԴՄ-ի գծով: Թե­պետ ի­րա­կա­նում սա միջ­պե­տա­կան սկան­դալ է, ո­րի մեջ որ­քան ՀՀ վար­չա­պե­տը, նույն­քան Ար­ցա­խի հար­կա­յի­նի աշ­խա­տա­կից­ներն են ներ­քաշ­ված:
Եր­կու­շաբ­թի՝ Մոսկ­վա­յից ՀՀ նախ­կին գլ­խա­վոր դա­տա­խազ Գևորգ Կոս­տա­նյանն ա­ռա­ջար­կում է վե­րա­դառ­նալ և ՀՔԾ-ում ցուց­մունք տալ, ե­թե հար­ցաքն­նու­թյու­նը լի­նի հրա­պա­րա­կա­յին ու…«վար­չա­պե­տի մոտ կամ իր մաս­նակ­ցու­թյամբ ու­ղիղ հե­ռար­ձակ­մամբ՝ ՀՀ ՀՔԾ պե­տի և գլ­խա­վոր դա­տա­խա­զի, ի­րա­վա­բան գիտ­նա­կան­նե­րի և մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ»: Միով բա­նիվ՝ Գևորգ Կոս­տա­նյանն ա­ռա­ջար­կում է շոու: Շոու, ո­րին պի­տի մաս­նակ­ցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և այլ դես­պան­ներ: Հե­տաքր­քիր է՝ ին­չու՞ ոչ ՄԱԿ-ի, ՖԻ­ԴԵ-ի կամ ՖԻ­ՖԱ-ի:
Ե­րեք­շաբ­թի՝ ոս­տի­կա­նու­թյու­նը աս­ֆալ­տին փռե­լով բեր­ման է են­թար­կում Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նին և եր­կու ըն­կեր­նե­րին՝ ա­պօ­րի­նի զենք-զի­նամ­թերք պա­հե­լու կաս­կա­ծան­քով: 3 ժա­մից նա ա­զատ է ար­ձակ­վում, ա­վե­լի ուշ մե­քե­նա­ներն են վե­րա­դարձ­վում: Կաս­կա­ծը չի հաս­տատ­վել: Պար­զա­պես՝ պետք էր օր­վա սկան­դալ, ո­չինչ, որ Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նը գոր­ծա­րար է, ու նրա «աս­ֆալ­տին փռել»՝ բռ­նել-բաց­թող­նե­լը ազ­դան­շան է ներ­սի ու դր­սի գոր­ծա­րար­նե­րին՝ մի օր էլ ձեզ են փռե­լու՝ զենք-զի­նամ­թերք, թմ­րա­մի­ջոց­ներ պա­հե­լու կաս­կա­ծան­քով, ե­թե հան­կարծ ո­րո­շեք Հա­յաս­տա­նում ներդ­րում­ներ ա­նել, ե­թե նույ­նիսկ Պատ­րիս Լու­մում­բա­յին չեք սպա­նել:
Չո­րեք­շաբ­թի՝ ԱԱԾ-ն խու­զար­կու­թյուն է ի­րա­կա­նաց­նում քա­ղա­քա­շի­նու­թյան կո­մի­տեի նա­խա­գահ Վա­հագն Վեր­մի­շյա­նի աշ­խա­տա­սե­նյա­կում: ԱԱԾ աշ­խա­տա­կից­ներն առգ­րա­վել են նրա հա­մա­կար­գիչն ու փաս­տաթղ­թեր: Նա կա­լա­նա­վոր­ված է:
Հինգ­շաբ­թիից կի­րա­կիի սկան­դա­լը կա­րող եք հա­մա­րել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շուրջ ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը:
Սկս­վեց պարզ օ­րի­նագ­ծից, որ կարևոր չէ, թե ով է հե­ղի­նա­կել՝ Վա­հագն Հո­վա­կի­մյա­նը, թե Հո­վա­կիմ Վա­հագ­նյա­նը, միան­շա­նակ՝ սա ՔՊ-ի ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի գտած լու­ծումն է ու քա­ղա­քա­կան պատ­վե­րը ԱԺ-ին, որ ստո­րագ­րել են 37 պատ­գա­մա­վոր: Օ­րի­նա­գիծն ա­ռա­ջար­կում է դա­դա­րեց­նել ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի և ՍԴ ան­դամ­նե­րի պաշ­տո­նա­վա­րու­մը. «Հոդ­ված 1. ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 2015-ի դեկ­տեմ­բե­րի 6-ի փո­փո­խու­թյուն­նե­րի (այ­սու­հետ՝ Սահ­մա­նադ­րու­թյուն) 213-րդ հոդ­վա­ծը շա­րադ­րել նոր խմ­բագ­րու­թյամբ. «Հոդ­ված 213. ՍԴ ան­դամ­նե­րի և նա­խա­գա­հի պաշ­տո­նա­վա­րու­մը
Մինչև Սահ­մա­նադ­րու­թյան 7-րդ գլ­խի ու­ժի մեջ մտ­նե­լը նշա­նակ­ված ՍԴ նա­խա­գա­հի և ան­դամ­նե­րի պաշ­տո­նա­վա­րու­մը դա­դա­րում է:
2. Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դա­տա­վոր­նե­րի թա­փուր տե­ղե­րի հա­մար ա­ռա­ջադ­րում­նե­րը կա­տա­րում են հա­ջոր­դա­բար Կա­ռա­վա­րու­թյու­նը, Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը և դա­տա­վոր­նե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վը: Սույն փո­փո­խու­թյուն­նե­րով հոդ­վա­ծի 1-ին մա­սի հի­ման վրա ա­ռա­ջա­ցած թա­փուր տե­ղե­րը հա­մալ­րե­լու ըն­թա­ցա­կար­գը և ժամ­կետ­նե­րը սահ­ման­վում են «ՍԴ-ի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քով նա­խա­տես­ված հա­տուկ ըն­թա­ցա­կար­գով, ո­րոնք պետք է ըն­դուն­վեն և ու­ժի մեջ մտ­նեն մինչև 2020-ի ապ­րի­լի 1-ը:»:
Հոդ­ված 2. Սահ­մա­նադ­րու­թյան սույն փո­փո­խու­թյու­նը ու­ժի մեջ է մտ­նում պաշ­տո­նա­կան հրա­պա­րակ­մա­նը հա­ջոր­դող օր­վա­նից»:
Հարց՝ ե­թե ա­մեն ինչ այս­քան հեշտ էր, այս­քան ժա­մա­նակ ին­չու՞ չէիք 2 հոդ­վա­ծով հար­ցը լու­ծում: Ի­րա­կա­նում այս 2 հոդ­վա­ծը ի­րենց հիմ­քում հա­կա­սահ­մա­նադ­րա­կան են: Բայց դա այլևս պատ­ճառ չէ՝ կա­սեց­նե­լու ՀՀ վար­չա­պե­տին ու ՔՊ-ին: Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րը չեն կա­րող կա­տար­վել օ­րեն­քով՝ նույ­նիսկ ե­թե դա ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽԱ­ԿԱՆ ո­րո­շում է: Մեղմ ա­սած՝ սա ևս քրեա­կան քրո­նի­կո­նից է: Բայց՝ վաղ­վա: Հա­մա­ձայն նա­խագ­ծի հիմ­նա­վոր­ման՝ «ՍԴ ներ­սում և դրա շուրջ ճգ­նա­ժամն այս պա­հին ու­նի մի քա­նի աս­պեկտ, ո­րոնք լր­ջա­գույն մար­տահ­րա­վեր են Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­վա­րու­թյան, ինք­նիշ­խա­նու­թյան և ի­րա­վա­կան ո­րակ­նե­րի հա­մար»:
«ՍԴ ճգ­նա­ժա­մի ա­ռաջ­նա­յին խն­դի­րը նախ­կի­նում նշա­նակ­ված ան­դամ­նե­րի և 2015-ի փո­փո­խու­թյուն­նե­րով Սահ­մա­նադ­րու­թյան 7-րդ գլ­խով ըն­տր­վող դա­տա­վոր­նե­րի պաշ­տոն­նե­րի ակն­հայտ բո­վան­դա­կա­յին տար­բե­րու­թյունն է, ո­րի մա­սին ի­րա­վա­կան հան­րու­թյու­նում քն­նար­կում­նե­րը գնա­լով ա­վե­լի են թե­ժա­նում», - նշ­ված է օ­րի­նագ­ծի հիմ­նա­վոր­ման մեջ։ Ըստ օ­րի­նագ­ծի՝ ՍԴ ներ­կա­յիս կազ­մի պահ­պան­մամբ լր­ջա­գույն խն­դիր­նե­րի է բախ­վում նաև ՍԴ-ն ներ­դա­տա­րա­նա­կան հա­վա­սա­րու­թյան ի­մաս­տով, քա­նի որ. «ՍԴ ներ­կա­յիս կազ­մի պահ­պան­ման դեպ­քում 2015-ի Սահ­մա­նադ­րու­թյամբ ըն­տր­ված դա­տա­վոր­նե­րի և մինչ այդ նշա­նակ­ված ան­դամ­նե­րի պաշ­տո­նա­վար­ման ժամ­կետ­նե­րի միջև էա­կան տար­բե­րու­թյուն կա: Մինչ նո­րըն­տիր դա­տա­վոր­նե­րը պաշ­տո­նա­վա­րում են 12 տա­րով, նախ­կի­նում նշա­նակ­ված ան­դամ­նե­րը, ո­րոնք նշա­նակ­վել են 1995-ի Սահ­մա­նադ­րու­թյամբ (ՍԴ 2 ան­դամ) պաշ­տո­նա­վա­րե­լու են մինչև 70 տա­րե­կա­նը լրա­նա­լը, իսկ 2005-ի Սահ­մա­նադ­րու­թյամբ (ՍԴ 5 ան­դամ) նշա­նակ­ված­նե­րը մինչև 65 տա­րե­կա­նը լրա­նա­լը: Այլ խոս­քով, ա­վե­լի պատ­կե­րա­վոր ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­նե­լու հա­մար, օ­րի­նակ, ՍԴ մի ան­դա­մը կա­րող է պաշ­տո­նա­վա­րել այս դա­տա­կան կազ­մում 33 տա­րի (1996-ից մինչև 2029-ը), իսկ նո­րըն­տիր դա­տա­վո­րի հա­մար այդ ժամ­կե­տը սահ­մա­նա­փակ­ված է 12 տա­րով»: ՈՒ ի՞նչ:
ՍԴ աշ­խա­տան­քի վրա ինչ­պե՞ս է անդ­րա­դառ­նում ան­դամ­նե­րի պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը: Ին­չու՞ է դա սկզ­բուն­քա­յին հարց «Նոր Հա­յաս­տա­նում»: Ո­րով­հետև ինչ­պես աս­ված է հիմ­նա­վոր­ման մեջ. «Սույն փո­փո­խու­թյան նպա­տա­կը ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի (այ­սու­հետ ՍԴ) կազ­մի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան և դրա նկատ­մամբ հան­րու­թյան և իշ­խա­նու­թյան ճյու­ղե­րի կող­մից վս­տա­հու­թյան բա­ցա­կա­յու­թյան ճգ­նա­ժա­մե­րի հան­գու­ցա­լու­ծու­մը և 2015-ի փո­փո­խու­թյուն­նե­րով ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան (այ­սու­հետ Սահ­մա­նադ­րու­թյուն) 7-րդ գլ­խի կա­նոն­նե­րով նա­խա­տես­ված ՍԴ-ի ձևա­վո­րումն է»։ Հե­տո՞: Որ­քան էլ իշ­խա­նու­թյուն­նե­րը շտա­պում են, գոր­ծըն­թա­ցը ա­րագ չի ա­վարտ­վի, նույ­նիսկ ե­թե մեկ քվեար­կու­թյամբ՝ Հրայր Թով­մա­սյանն ու 6 դա­տա­վոր­նե­րը հայ­տա­րար­վեն ան­վա­վեր, ի­մա՝ կազ­մա­լու­ծեն ՍԴ-ն, նոր դա­տա­վոր­նե­րի ընտ­րու­թյու­նը տևե­լու է ո­րո­շա­կի ժա­մա­նակ, ու հայտ­նի չէ՝ այդ ըն­թաց­քում Հա­յաս­տա­նը ու­նե­նա­լու՞ է, թե՞ ոչ ՍԴ: Միան­շա­նակ՝ Սահ­մա­նադ­րու­թյու­նը ա­ռանց հան­րաք­վեի, հըն­թացս փո­փո­խե­լու հա­կա­սահ­մա­նադ­րա­կան տար­բե­րա­կը ստա­նա­լու է եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի բա­ցա­սա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը: Սկ­սած Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վից՝ մինչև ԵԽԽՎ ու ԵՄ: Բայց դա ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին չի հե­տաք­րք­րում: Բա­ցա­հայ­տո­րեն չի հե­տաք­րք­րում հա­սա­րա­կու­թյա­նը: ՈՒ՞մ է հե­տաք­րք­րում, որ սա այլևս իշ­խա­նու­թյան խն­դիր չէ, սա հար­ված է պե­տա­կա­նու­թյա­նը: Չի կա­րող Աժ ըն­դու­նած օ­րեն­քով Սահ­մա­նադ­րու­թյուն փոխ­վել, չի կա­րող ԱԺ-ն չե­ղար­կել սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը եզ­րա­կա­ցու­թյան հա­մար ոչ միայն ՍԴ-ին, այլև նա­խա­գա­հին ու­ղար­կե­լու նոր­մը:
Փաս­տա­ցի՝ ՔՊ-ն կաս­կա­ծի տակ է դնում ոչ միայն ՍԴ-ի, այլև ՀՀ նա­խա­գա­հի լե­գի­տի­մու­թյան ու վս­տա­հե­լիու­թյան հար­ցը: Թերևս հենց այդ պատ­ճա­ռով էր վար­չա­պե­տը մի քա­նի օր ա­ռաջ հան­դի­պել ՀՀ նա­խա­գա­հին: Քն­նարկ­ման հետևան­քը պարզ է: Այ­լա­պես փետր­վա­րի 5-ին մի քա­նի ան­գամ հե­տաձգ­վե­լուց հե­տո չէին կա­յա­նա ԱԺ խոր­հր­դի նիս­տը և Աժ ար­տա­հերթ նիս­տը: Հարց՝ ու­ժի մե՞ջ են Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյան հանձ­նա­ժո­ղովն ու խոս­տու­մը: Ե­թե ՍԴ հար­ցը իշ­խա­նու­թյու­նը լու­ծում է մեկ քվեար­կու­թյամբ, ե­թե կա­ռա­վար­ման մո­դե­լի փո­փո­խու­թյան խն­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի տես­նում, ի՞նչն են փո­խե­լու 2015-ի Սահ­մա­նադ­րու­թյան մեջ, ո­րը, ինչ­պես Կա­պա­նի ա­սու­լի­սում պարզ­վեց, ար­դեն սու­պեր­վար­չա­պե­տա­կան չէ: Գու­ցե շու­տով նաև պարզ­վի, որ հան­րաք­վեում հա­սա­րա­կու­թյու­նը 100 տո­կո­սով ձայն է տվել ու կար քա­ղա­քա­կան բո­լոր ու­ժե­րի կոն­սեն­սու­սը՝ բո­լո­րը միա­կամ խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն էին ե­րա­զում: Լավ, ինչ­քա՞ն կա­րե­լի է մարդ­կանց ստել: Ավ­տո­ներկ­րող­նե­րին, ա­նաս­նա­պահ­նե­րին, վա­րորդ­նե­րին, սպան­ված զին­վոր­նե­րի մայ­րե­րին…
Փետր­վա­րի 3-ին Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ջիա­նի Բու­քի­քիոն ՍԴ շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ բո­լոր կող­մե­րին զսպ­վա­ծու­թյան և լա­րու­մը թու­լաց­նե­լու էր կո­չում՝ հա­նուն Սահ­մա­նադ­րու­թյան բնա­կա­նոն աշ­խա­տան­քի։
Հուն­վա­րի 31-ին գրե­թե նույն բո­վան­դա­կու­թյամբ հայ­տա­րա­րու­թյուն էր ա­րել ԵԽԽՎ-ն՝ իշ­խա­նու­թյուն­նե­րին կո­չե­լով ՍԴ-ի շուրջ լար­վա­ծու­թյու­նը թու­լաց­նել։ Նույ­նիսկ Հա­յաս­տա­նում ԵԱՀԿ և ԵԽ եր­կր­նե­րի դես­պան­նե­րի հետ ՍԴ-ի շուրջ ի­րա­վի­ճա­կը քն­նար­կե­լուց ու ե­րեկ Աժ ար­տա­հերթ նիս­տը հե­տաձ­գե­լուց հե­տո ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, այս դեպ­քում՝ ի­մա՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, չհ­րա­ժար­վեց ոչ լե­գի­տիմ օ­րի­նագ­ծի քն­նար­կու­մից: Ե­թե եվ­րո­պա­ցի­նե­րին մտա­հո­գում է, որ Հա­յաս­տա­նում վտանգ­ված է Սահ­մա­նադ­րու­թյու­նը, և ու­րեմն պե­տու­թյան ըն­դու­նած ո­րո­շում­նե­րի լե­գի­տի­մու­թյու­նը, ին­չու՞ Հա­յաս­տա­նում հա­սա­րա­կու­թյա­նը չի մտա­հո­գում, որ ան­վա­վեր են հայ­տա­րա­րում պե­տու­թյու­նը, այ­սինքն՝ ի­րենց ու ի­րենց զա­վակ­նե­րի գո­յու­թյու­նը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչն է կարևոր Հա­յաս­տա­նում: «Ամ­փոփ­ված տվյալ­նե­րի հա­մա­ձայն 2019 թ. Հա­յաս­տան է այ­ցե­լել 1 մի­լիոն 894 հա­զար 377 զբո­սաշր­ջիկ: Այս թի­վը 2018-ի հա­մե­մատ ա­վե­լի է 242 հա­զար 595-ով կամ 14,7 %-ով, իսկ 2017-ի նկատ­մամբ՝ 399 հա­զար 598-ով կամ 26,7 %-ով»,- Ֆեյս­բու­քում գրել է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը և ման­րա­մաս­նել. «Բա­ցի սա՝ Հա­մաշ­խար­հա­յին զբո­սաշր­ջա­յին կազ­մա­կեր­պու­թյան կող­մից փետր­վա­րի 4-ին հրա­պա­րակ­ված բա­րո­մետ­րի հա­մա­ձայն՝ Հա­յաս­տա­նը 2019-ին զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում ա­մե­նաա­րագ զար­գա­ցող ուղ­ղու­թյուն­նե­րի շար­քում զբա­ղեց­րել է 12-րդ տե­ղը աշ­խար­հում: Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը տու­րիզ­մի ա­ճի ի­րենց տվյալ­նե­րով զի­ջել են Հա­յաս­տա­նին՝ զբա­ղեց­նե­լով 13-րդ և 17-րդ տե­ղե­րը՝ 14 % և 11,4 % ա­ճով։ Վրաս­տանն ընդ­հան­րա­պես տեղ չի զբա­ղե­ցել տու­րիզ­մի ո­լոր­տում ա­մե­նաա­րագ զար­գա­ցող 20 եր­կր­նե­րի շար­քում: ԵԱՏՄ եր­կր­նե­րի շար­քում Հա­յաս­տա­նը ևս ա­ռա­ջա­տար է: ԵԱՏՄ եր­կր­նե­րից ցան­կում է միայն Ղա­զախս­տա­նը, ո­րը սա­կայն նույն­պես իր տվյալ­նե­րով զի­ջում է Հա­յաս­տա­նին՝ գրան­ցե­լով 10 տո­կոս աճ (20-րդ հո­րի­զո­նա­կան)»: Հար­ցեր կա՞ն: Ե­թե չկան, հա­վե­լեմ. ՀՀ ար­տա­քին պարտ­քը 2019-ի դեկ­տեմ­բե­րի 31-ի դրու­թյամբ կազ­մել է 5 մլրդ 789,729 մլն դո­լար: Վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեի հա­մա­ձայն՝ վեր­ջին ա­միս­նե­րին ար­տա­քին պարտքն ա­ճել է: 2019-ի հոկ­տեմ­բե­րին ար­տա­քին պարտ­քը 5 մլրդ 573,289 մլն դո­լար էր, նո­յեմ­բե­րին՝ 5 մլրդ 626,252 մլն դո­լար, դեկ­տեմ­բե­րի վեր­ջին՝ 5 մլրդ 789,729 մլն դո­լար՝ դեկ­տեմ­բե­րին պարտքն ա­ճել է 163,477 մլն դո­լա­րով: Հա­յաս­տա­նի ար­տա­քին պարտ­քից 5 մլրդ 300,412 մլն դո­լա­րը կա­ռա­վա­րու­թյան պարտքն է, մնա­ցա­ծը՝ Կենտ­րո­նա­կան բան­կի: Դրա­մով Հա­յաս­տա­նի պե­տա­կան պարտ­քը դեկ­տեմ­բե­րի վեր­ջին կազ­մել է 3 տրի­լիոն 513 մլրդ 403,1 մլն դրամ, 2 տրի­լիոն 777 մլրդ 332,9 մլն դրամ ար­տա­քին պարտքն է: Հի­մա հաս­կա­նու՞մ եք ա­մե­նօ­րյա սկան­դալ­նե­րի պատ­ճառ­նե­րը, որ հան­կարծ հար­ցեր չտաք՝ տես­նում եք, չէ՞, ինչ­պես է իշ­խա­նու­թյու­նը կա­տա­րում ձեր կամ­քը ու հա­ճո­յա­նում ձեզ, ո­րով­հետև ո­րո­շել է, որ դուք այն­քան հի­մար եք, որ եր­ջան­կա­նում եք բռ­նեմ-բաց թող­նեմ­նե­րով ու ե­րա­զում եք ա­մեն օր տես­նել նույն «կի­նոն», ո­րով­հետև այս ա­մե­նը ար­վում է «ձեր պա­հան­ջով»: ՈՒ չհա­մար­ձակ­վեք այն­քան անշ­նոր­հա­կալ լի­նել, որ իշ­խա­նու­թյու­նից պա­հան­ջեք աշ­խա­տա­տեղ ու աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցում, որ իշ­խա­նու­թյու­նից պա­հան­ջեք պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյուն ու տն­տե­սա­կան… հե­ղա­փո­խու­թյուն, ընդ­հան­րա­պես որևէ կեն­սա­կան հար­ցի լու­ծում: Իսկ ե­թե հան­կարծ պա­հան­ջեք, կար­դա­ցեք վար­չա­պե­տի Ֆեյս­բու­քի է­ջում հրա­պա­րակ­ված «Հա­մազ­գա­յին 6 կոն­սեն­սուս­նե­րը»՝ որ­պես հա­մա­հայ­կա­կա­նու­թյան, ազ­գա­յին միաս­նու­թյան ան­կյու­նա­քար ու բա­նաձև: Վերջ: Նա համ­բու­րում է ձեզ, սի­րում է ձեզ ու խո­նարհ­վում է ձեր ա­ռաջ: Ե­թե դա էլ ար­դեն ձեզ պետք չէ, ու­րեմն «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» ազ­դե­ցու­թյան տակ եք, պատ­րաստ­վեք «գետ­նին փռ­վել»: Ե­թե դրան էլ հա­մա­ձայն չեք, այլ­մո­լո­րա­կա­յին եք, վե­րա­դար­ձեք ձեր մո­լո­րակ, Հա­յաս­տա­նը ձեր Հայ­րե­նի­քը չէ:
ՀՀԳ. Ե­րեկ ար­տա­հերթ նիս­տում ԱԺ-ն նոր շր­ջա­դարձ ա­րեց, պարզ­վեց՝ «Իմ քայ­լը» մտա­դիր է հան­րաք­վեի դնե­լու ՍԴ նա­խա­գա­հի ու 6 ան­դամ­նե­րի պաշ­տո­նա­վար­ման դա­դա­րեց­ման հար­ցը:
Դիտվել է՝ 4185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ