Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հա­ճա­խորդ­նե­րից» պր­ծում չկա

«Հա­ճա­խորդ­նե­րից» պր­ծում չկա
07.02.2020 | 01:01
Նույ­նիսկ դժ­վար է ա­սել, թե մեր քա­ղա­քա­կան շատ սու­բյեկտ­ներ երբ­վա­նից դար­ձան այս­քան քծ­նող ու ան­տե­ղի հա­վակ­նոտ։ Օ­րերս մեզ պատ­մե­ցին մի դր­վագ, ո­րը որ­քան տհաճ էր, նույն­քան էլ ող­բեր­գա­կան։ «Շուրջդ այն­քան գոր­շու­թյուն կա, որ երբ մի լու­սա­վոր կետ ես տես­նում, ու­զում ես շուր­ջը պտտ­վել, պտտ­վել…»,- այս միտքն է ա­մեն ան­գամ ա­սում ֆիլ­մի հե­րո­սը՝ հեր­թա­կան ըն­կե­րու­հու սիր­տը գրա­վե­լու հա­մար։ Սա շատ դի­պուկ է նաև քա­ղա­քա­կան ո­րոշ գոր­ծիչ­նե­րի պա­րա­գա­յում։ Մեր ան­հաս­կա­նա­լի քա­ղա­քա­կան դաշ­տում էլ կան ան­հատ­ներ, ընդ ո­րում, պարզ­վում է, նաև ե­րի­տա­սարդ, ո­րոնք նոր քա­ղա­քա­կան միա­վոր­ներ ստեղ­ծող ղե­կա­վար­նե­րին (ան­շուշտ, նրանց քա­ղա­քա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը հաշ­վար­կե­լով) ան­թա­քույց ծա­ռա­յե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նում։ Նրանց շուր­ջը պտտ­վում, պտտ­վում են­ մինչև մի բան ստաց­վի։
Ի դեպ, սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ հան­դի­պում են, հա­ճո­յա­նում, ա­ռա­ջար­կում են ի­րենց ա­ջակ­ցու­թյու­նը և չեն թաքց­նում նաև հա­վակ­նու­թյուն­նե­րը։ Ո­մանք ի­րենց նվա­զա­գույ­նը այս կամ այն ո­լոր­տի նա­խա­րար են կար­ծում, մյուս­ներն էլ, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, միան­գա­մից ի­րենց վար­չա­պետ են ու­զում տես­նել։ ՈՒ­զում ես հաս­կա­նալ վեր­ջին­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նը. ինչ է, քա­ղա­քա­կան հար­ված­ներ իր վրա վերց­նող ու պայ­քա­րի մեջ մտ­նող մարդն այդ ա­մենն ա­նում է, որ վար­չա­պետ ա՞յլ մար­դու «կար­գի»։
Ան­շուշտ, հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը լավ բան է, բայց ար­ժե գո­նե ար­ժա­նա­պատ­վո­րեն այդ ա­մենն ա­նել։ Այս տե­սա­կին «դա­սա­կա­նը» ժա­մա­նա­կին տի­պիկ ո­րա­կում է տվել՝ «հա­ճա­խորդ»։ Երևում է՝ «հա­ճա­խորդ­նե­րից» պր­ծում չկա։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ