«Իմ պայ­քա­րը»

«Իմ պայ­քա­րը»
11.02.2020 | 02:52
Հի­շենք` Ա­դոլֆ Հիտ­լե­րը «գի­գան­տո­մա­նիա» ու­ներ. նա սի­րում էր ահ­ռե­լի զոր­քեր, ահ­ռե­լի բարձր շեն­քեր, ահ­ռե­լի քա­ղաք­ներ, ահ­ռե­լի հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­ներ:
Սա հի­շե­ցինք հենց այն­պես: Մեր դեպքն այլ է պետք է բո­լորն զբաղ­ված լի­նեն մեկ մար­դով, և այդ մեկ մար­դը Փա­շի­նյանն է, ո­րի հա­մար հի­մա էլ կազ­մա­կերպ­վում է հան­րաք­վե, որ­պես­զի սիր­տը չնեղ­վի Հրայր Թով­մա­սյա­նից: Նրա սիր­տը լայն է Տիգ­րան Մու­կու­չյա­նի, Աղ­վան Հով­սե­փյա­նի, գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նի հա­մար, Հրայ­րի դեպ­քում պետք է մեծ մի­ջոց­ներ ծախ­սել ու նրան սահ­մա­նադ­րո­րեն ա­սել՝ ոչ:
Չենք անդ­րա­դառ­նա­լու նաև նա­խա­գահ ան­վան­ված մեկ մար­դու սր­տի նեղ­վա­ծու­թյա­նը` բան­կա­յին օ­րեն­քի մա­սով, ո­րը նա ու­ղար­կեց Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան` «քն­նու­թյան», սա­կայն կի­րա­կի օ­րով ստո­րագ­րեց այդ­քան վի­ճար­կե­լի, այդ­քան պե­տու­թյուն քան­դող, հա­կաի­րա­վա­կան հե­ղաշ­րջ­ման ակ­տը:
ՈՒ­նենք այն, ինչ ու­նենք: Ընկ­նե՞նք վա­տա­տե­սու­թյան գիր­կը, հի­շենք՝ ին­չեր են ա­նում «շնա­բա­րո­նե­րը» (ըստ օր­վա իշ­խո­ղի) և ա­սենք` ա­մեն կերպ, ցան­կա­ցած գնով, այդ թվում և կեղ­ծիք­նե­րի (բարև ձեզ, թան­կա­գին ու ան­մո­ռաց Տիգ­րան Մու­կու­չյան, բա­րի գա­լուստ նոր Հա­յաս­տան) այս հան­րաք­վեն ան­պայ­մա­նո­րեն հո­րով-մո­րով է ար­վե­լու:
Ընդ ո­րում, ա­ռան­ձին քն­նարկ­ման թե­մա է խն­դի­րը, որ մար­տի 31-ին էլ, ըստ էու­թյան, ա­վարտ­վում են Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը (ե­թե նա­խա­գա­հա­կա­նում երկ­րորդ փուլ չլի­նի): Ա­սել է` եր­կու հան­րա­պե­տու­թյուն­ներն էլ թևա­կո­խում են տուր­բու­լեն­տու­թյան լա­տենտ փուլ. դա պա­տա­հա­կա­նու­թյու՞ն է, թե՞ լր­ջո­րեն գծագր­ված նա­խա­գիծ։ Ով` ինչ­պես:
Հե­տաքր­քիրն այս ա­մե­նում այն է, որ հան­րաք­վեով «սպի­տակ­նե­րի» և «սևե­րի» պայ­քա­րը թևա­կո­խե­լու է «ո­րա­կա­կան» նոր փուլ. Ար­ցա­խում էլ ար­դեն «հա­մա­հունչ» զար­գա­ցում­նե­րի նա­խադ­րյալ­ներ են դրսևոր­վում, ընտ­րու­թյուն­նե­րի քա­րո­զար­շա­վին զու­գըն­թաց հա­սա­րա­կու­թյու­նում «սևի» ու «սպի­տա­կի» ե­րագ­նե­րը խիստ ընդ­գծ­ված են դառ­նում:
Եզ­րա­կա­ցու­թյու­նը մեկն է` իշ­խա­նու­թյու­նը եր­կու եր­կր­նե­րում «զավ­թե­լուն» զու­գա­հեռ… Այս­տեղ պետք է պաու­զան ձգել, հի­շեց­նե­լու «նո­րին մե­ծու­թյան» ա­րած թերևս ա­մե­նաօ­դիոզ ար­տա­հայ­տու­թյու­նը, ո­րը հն­չել է ար­ցա­խյան թեկ­նա­ծու­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, և ո­րի մա­սին օ­րերս բարձ­րա­ձայ­նեց ՀՅԴ թեկ­նա­ծու Դա­վիթ Իշ­խա­նյա­նը, հետևյալն է. «Ե­թե ար­ցա­խյան նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը հա­մա­հունչ չլի­նեն Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած գոր­ծըն­թաց­նե­րին, ես կո­չով կդի­մեմ Ար­ցա­խի ժո­ղովր­դին»:
Հի­մա չգի­տես` լա՞ս, թե՞ խն­դաս: Որ­պես ո՞վ դի­մես. Ար­ցախն ա­ռան­ձին հան­րա­պե­տու­թյուն է, ի՞նչ գործ ու­նես, խառն­վում ես նրանց ներ­քին գոր­ծե­րին, ու թե Ար­ցա­խը ցան­կա­նում է ընտ­րել, դի­ցուք, ու ա­սենք` Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին, ո՞վ ի­րա­վունք ու­նի մի­ջամ­տե­լու նրա ընտ­րու­թյա­նը: Թե՞ հի­մա ու­ժե­ղաց­նում եք Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին, որ երկ­րորդ փուլ լի­նի, երկ­րորդ փուլ անց­նեն Ա. Հա­րու­թյու­նյա­նը և Մա­սիս Մա­յի­լյա­նը, և հեշտ լի­նի ի­րա­կան ֆա­վո­րի­տին՝ Մա­յի­լյա­նին, նս­տեց­նել «գա­հին»։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, որն այս պա­հին լուրջ «ջո­կեր» է, կար­ծես ա­ռանձ­նա­պես չի գի­տակ­ցում, որ ճամ­փա է հար­թում ի­րա­կան թեկ­նա­ծուի հա­մար, Ար­ցախ` հա­յոց կա­ռա­վա­րու­թյու­նից մեկ­նե­լիք («Բաց հիմ­նադ­րամ­նե­րի», այն է` սո­րո­սա­կան «ծագ­ման») դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն­նե­րի «հա­մա­հունչ» հս­կո­ղու­թյան ներ­քո:
Որ ի՞նչ ես ա­նում հան­րաք­վեով, քո «դե­սանտ­նե­րով», քո «հա­մահն­չու­մով»։
ա) Նախ` ի անհ­րա­ժեշ­տու­թյուն փոր­ձում ես որ­քան հնա­րա­վոր է ժա­մա­նակ շա­հել:
բ) Որ կա­րո­ղա­նաս հա­զար ու մի պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ, վա­ղը` Մյուն­խե­նում Մնա­ցա­կա­նյա­նի և Մա­մե­դյա­րո­վի ե­րեք օր ու գի­շեր բա­նակ­ցած փա­թե­թին քո վերջ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյու­նը ևս եր­կա­րաձ­գես, բա թե՝ մեզ մոտ հան­րաք­վե է, Ար­ցա­խում` ընտ­րու­թյուն­ներ, «մա­ջալ տվեք»:
գ) Ա­պա և` Ար­ցա­խում «նույ­նա­կան», «հա­մա­հունչ» թեկ­նա­ծու ըն­տր­վե­լուց հե­տո, Ար­ցա­խյան խնդ­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դնես այդ ըն­տր­ված նա­խա­գա­հի վրա:
դ) Ե­թե այս ա­մե­նը չլի­նի (կար­ծում ենք, որ չի լի­նի). ի­րա­կա­նում դու նա­խա­պատ­րաս­տում ես պա­տե­րազ­մը. պա­տե­րազմ, ո­րը, ա­յո, Ադր­բե­ջա­նը կսկ­սի և այն սկ­սե­լու հա­մար, ի տար­բե­րու­թյուն ապ­րի­լյա­նի և ի հա­մա­ձայ­նու­թյուն Ար­ցա­խին քո ա­մե­նա­մեծ հար­վա­ծի (երբ ապ­րի­լյա­նի գնով Սերժ Սարգ­սյա­նին հա­ջող­վել էր մո­նի­թո­րին­գա­յին ու տե­ղո­րո­շիչ սար­քե­րի, այն է` մի­ջազ­գա­յին դի­տարկ­ման մե­խա­նիզմ ստեղ­ծել Ժնև-Վիեն­նա-Սանկտ Պե­տեր­բուր­գում) Ադր­բե­ջա­նը կսկ­սի պա­տե­րազ­մը և կա­սի, որ լե­գի­տիմ հիմ­քեր ու­նի դրա հա­մար, ո­րով­հետև Հա­յաս­տա­նը ոչ մի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չպա­հեց` այս­քան բա­նակ­ցե­լուց հե­տո:
ՈՒ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, ինչ­պես «թղ­թե շե­րե­փի» ժա­մա­նակ, մեծ գլու­խը կտմբտմբաց­նի ու կա­սի.
-Ար­դար է:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 1666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ