Ալենը դի­մա­կա­զեր­ծեց Նիկոլին

Ալենը դի­մա­կա­զեր­ծեց Նիկոլին
11.02.2020 | 03:29
Այն, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո «հե­ղա­փո­խա­կան­ներն» ի­րենց եր­բեմ­նի գոր­ծըն­կեր-դաշ­նա­կից­նե­րի հան­դեպ սկ­սել են բա­վա­կա­նին սուր ար­տա­հայտ­վել, հաս­կա­նա­լի է, բայց նրանք մո­ռա­նում են, որ շատ հա­ճախ մեր­կաց­նե­լով նրանց, բա­ցա­հայ­տում են նաև ի­րենց։ Նա­խորդ շա­բաթ ԱԺ-ում ՍԴ-ի հետ կապ­ված հայտ­նի քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ, երբ ԼՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նը ե­լույթ ու­նե­ցավ, նրան հա­կա­դար­ձեց ԱԺ փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­նյա­նը՝ ի­րա­կա­նում բա­վա­կան հե­տաքր­քիր լյուստ­րա­ցիա ի­րա­կա­նաց­նե­լով։ Նա բա­ռա­ցի ա­սաց. «Ո՞վ է ձեզ սպառ­նում, կամ ո՞վ պետք է սպառ­նա, խոս­քը գնում է ՀՀ ժո­ղովր­դի մա­սին, այդ դե­մա­գո­գիկ՝ այդ մի մար­դու կող­քին կգ­նամ, կկանգ­նեմ, բա խի՞ չե­կաք ՀՀ հա­զա­րա­վոր մարդ­կանց կող­քին կանգ­նե­ցիք, այդ ո՞վ էր այդ մի մար­դը, կա­րո՞ղ է ազ­գա­նու­նը Ս-ով է սկս­վում, ա­նունն էլ է Ս-ով սկս­վում։ Նույ­նիսկ ծի­ծաղն ա կեղծ: Ի­տա­լա­կան օ­պե­րա­յից վերց­րած ձեր ծի­ծա­ղը, վս­տահ եմ, որ դա Ի­տա­լիա­յի տար­բեր քա­ղաք­նե­րում կգ­նա­հա­տեն»։
Հե­տո Սի­մո­նյա­նը բազ­ման­շա­նակ հա­վե­լեց, որ գի­տեն, թե ով է այդ «մե­կը»։ Չնա­յած բո­լորն էլ նրա խոս­քից հաս­կա­ցան, որ ԱԺ փոխ­խոս­նա­կը Սերժ Սարգ­սյա­նին և Մի­քա­յել Մի­նա­սյա­նին նկա­տի ու­ներ։ Հի­մա հարց ԱԺ փոխ­խոս­նա­կին. ե­թե 2 տա­րի ա­ռաջ ձեր գոր­ծըն­կե­րը՝ Էդ­մոն Մա­րու­քյա­նը, ո­րի հետ նույն ցու­ցա­կով խոր­հր­դա­րան եք ե­կել, և որն այդ ցու­ցա­կի ա­ռա­ջին հա­մարն էր, միշտ կանգ­նած է ե­ղել այդ մար­դու կող­քին, դուք ի՞նչ գործ ու­նեիք այդ թի­մի հետ, ձեր վար­չա­պետն ին­չու՞ էր այդ ցու­ցա­կի եր­րորդ հա­մա­րը։ Ե­թե Էդ­մոն Մա­րու­քյա­նը, լի­նե­լով «Ելք» դա­շին­քի ա­ռա­ջին հա­մա­րը, Սերժ Սարգ­սյա­նի կող­քին էր, ու­րեմն մնա­ցած­նե­րը, որ ա­վե­լի ցածր նս­տի­ճան էին զբա­ղեց­նում, ըն­դա­մե­նը սպա­սար­կում էին այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, այ­սինքն զին­վո­րիկ­նե՞ր էին։ Թե՞ նոր ի­մա­ցաք, որ Մա­րու­քյա­նը Ս-ով սկս­վող ա­նու­նով- ազ­գա­նու­նով մար­դու կող­քին է։
Այ­սինքն, ե­թե այս­պի­սի քն­նա­դա­տու­թյուն է հն­չում, ճիշտ կլի­նի նաև պա­տաս­խան հն­չի, թե այդ դեպ­քում ու՞մ կող­քին էր այ­սօր­վա իշ­խա­նու­թյան վեր­նա­խա­վը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Այս ա­մե­նի զա­վեշտն էլ այն է, որ իշ­խա­նու­թյունն ա­կա­մա­յից ի­րեն մատ­նում է և հա­սա­րա­կու­թյա­նը պարզ ներ­կա­յաց­նում, թե ժա­մա­նա­կին ինչ­պես է կազմ­վել «Ելք» դա­շին­քը, ով է ե­ղել նրանց կող­քին, ու ե­թե մի փոքր էլ ա­ռաջ գնանք, ով­քեր իշ­խա­նա­փո­խու­թյունն «ան­ցն­ցում, թավ­շյա» վերջ­նա­կե­տին հասց­րին։
Պար­զա­պես այս ա­մե­նում ո­մանց բախ­տը բե­րեց ու «կարգ­վե­ցին» վար­չա­պետ, մյուս­նե­րին էլ բա­ժին հա­սավ ընդ­դի­մու­թյան «դե­րը»։ Այն­պես որ, մեկ-մեկ ու­շա­դիր ե­ղեք ձեր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում, դրանք հա­ճախ ձեր իսկ ի­րա­կան հե­տա­գիծն են բա­ցա­հայ­տում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ