«Իմ կի­նոն իմ ե­րաժշ­տու­թ­յունն է, ես դե­րե­րը պատ­մում եմ, խա­ղում եր­գե­րի մի­ջո­ցով»

«Իմ կի­նոն իմ ե­րաժշ­տու­թ­յունն է, ես դե­րե­րը պատ­մում եմ, խա­ղում եր­գե­րի մի­ջո­ցով»
11.02.2020 | 04:01

Երևան-Փա­րիզ-Բ­ր­յու­սել. այս­պի­սի աշ­խար­հագ­րու­թ­յուն է ան­ցել կոմ­պո­զի­տոր, դաշ­նա­կա­հար, երգ­չու­հի, դե­րա­սա­նու­հի ՆԱ­ՌԱ ՆՈ­ՅԱ­ՆԸ: Մաս­նա­գի­տա­կան այս ուղղ­վա­ծու­թ­յուն­նե­րը մե­կը մյու­սին լրաց­նում են: «Դաշ­նա­մու­րը, ի­հար­կե, այն հիմքն է, ո­րից ծն­վում են իմ ֆիլ­մե­րը, ե­րաժշ­տու­թ­յու­նը, երևա­կա­յա­կան ճամ­փոր­դու­թ­յու­նը: Ե­թե դրան­ցից մե­կը չլի­ներ, ես չէի լի­նի այն­պի­սին, ինչ­պի­սին կամ այ­սօր»,- ա­սում է Նա­ռա Նո­յա­նը: Նշենք, որ փետր­վա­րի 22-ին հայ հան­դի­սա­տե­սը հնա­րա­վո­րու­թ­յուն ու­նի ներ­կա լի­նե­լու երգ­չու­հու երևա­ն­յան հեր­թա­կան հա­մեր­գին: Նրա կա­տա­րում­նե­րը մեծ տա­րա­ծում ու­նեն նաև հա­մա­ցան­ցի շնոր­հիվ, թեև ոչ բո­լո­րը գի­տեն, որ սիր­ված եր­գե­րի ինք­նա­տիպ կա­տա­րո­ղը հա­յու­հի է, ա­վե­լին՝ Ժան­նա Բլ­բու­լ­յա­նի դուստ­րը, Լևոն Բլ­բու­լ­յա­նի զար­մու­հին:

-Ի՞նչ հետք, ազ­դե­ցու­թյուն թո­ղեց Ձեզ վրա օ­տար եր­կի­րը, ին­չը են­թադ­րում է նոր մշա­կույթ, նոր շփում­ներ, նոր կյանք, բնա­կա­նաբար, նաև նոր դժ­վա­րու­թյուն­ներ:
-Երբ հայ­տն­վե­ցի Փա­րի­զում, ինձ հա­մար շատ բարդ էր: Ար­դեն երկ­րորդ ան­գամ էի այդ քա­ղա­քում, 1990 թվա­կանն էր՝ Խոր­հր­դա­յին Միու­թյան փլուզ­ման շր­ջա­նը, ու այն­պես ստաց­վեց, որ չկա­րո­ղա­ցա վե­րա­դառ­նալ հայ­րե­նիք: Դար­ձա ա­պատ­րիդ (հայ­րե­նա­զուրկ): Անս­պա­սե­լի զրկ­վե­ցի ըն­կե­րու­թյու­նից, բա­րե­կա­մու­թյու­նից, ջեր­մու­թյու­նից: Ես հի­վան­դա­ցա բա­ռիս բուն ի­մաս­տով: Բայց այն ու­ժը, որ Աստ­ված է տվել, փր­կեց ինձ: Փոր­ձե­ցի չհան­ձն­վել ու կա­մաց քայ­լե­րով ինչ-որ տեղ զբա­ղեց­նել, ինչ-որ տա­րա­ծու­թյուն վերց­նել այս կյան­քում ինձ հա­մար: Այդ մեծ ցն­ցու­մը, որ ապ­րե­ցի, դար­ձավ ոչ թե իմ թու­լու­թյու­նը, այլ շար­ժիչ ու­ժը:
-Ինչ­պի­սի՞ն կլի­ներ Նա­ռա Նո­յա­նը, ե­թե շա­րու­նա­կեր ապ­րել ու ստեղ­ծա­գոր­ծել հայ­րե­նի­քում:
-Ես քսան տա­րե­կան էի, երբ հայ­տն­վե­ցի Փա­րի­զում: Մինչ այդ ար­դեն աշ­խա­տում էի թատ­րո­նում: Ֆրուն­զե Դով­լա­թյա­նի «Կա­րոտ» ֆիլ­մում նկա­րա­հան­վե­լուց հե­տո հրա­վեր էի ստա­ցել Կիևից: Երևի թե կշա­րու­նա­կեի իմ գոր­ծու­նեու­թյու­նը կի­նոար­վես­տում կամ թատ­րո­նում, և ե­րաժշ­տու­թյու­նը հե­տին պլա­նում կմ­նար: Իսկ Եվ­րո­պա­յում կի­նոո­լոր­տը գի­տեք ինչ­պի­սին է. դեր ստա­նա­լու հա­մար ռե­ժի­սո­րը, պրո­դյու­սե­րը այլ պա­հանջ­ներ են դնում դե­րա­սա­նու­հու ա­ռաջ: Ինքս էլ հայ­տն­վե­ցի նման փաս­տի ա­ռաջ ու հետ­քայլ ա­րե­ցի: Ո­րո­շե­ցի թող­նել կի­նոար­վես­տը և իմ կի­նոն նկա­րել՝ ե­րաժշ­տու­թյան մի­ջո­ցով: Այդ­պես սկս­վեց երգ­չու­հու, ե­րաժշ­տի և կոմ­պո­զի­տո­րի իմ կա­րիե­րան: Դա ինձ ա­զա­տու­թյուն տվեց, այ­սինքն, կա­րող էի աշ­խա­տել՝ կա­խում չու­նե­նա­լով ոչ մե­կից:
-«Իմ կի­նո» աս­վա­ծը մի փոքր բա­ցեք:
-Իմ կի­նոն իմ ե­րաժշ­տու­թյունն է. ես դե­րե­րը պատ­մում եմ, խա­ղում եր­գե­րի մի­ջո­ցով:
-Հա­յաս­տա­նից հրա­վեր­ներ չկա՞ն:
-Ոչ, ո­րով­հետև ինձ ա­վե­լի շատ ճա­նա­չում են որ­պես երգ­չու­հու: Դե­րա­սա­նա­կան գոր­ծու­նեու­թյու­նը փա­կագ­ծում է մնա­ցել:
-Ինչ­պե՞ս սկ­սե­ցիք Ձեր ե­րաժշ­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը: Ինչ­պի­սի՞ն էր փա­րի­զյան հան­դի­սա­տե­սի ար­ձա­գան­քը:
-Ե­րաժշ­տա­կան կա­րիե­րան սկ­սել եմ հա­յե­րեն եր­գե­րով, կա­տա­րել եմ Կո­մի­տաս, նաև իմ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Պետք է ա­սեմ, որ հան­դի­սա­տե­սը շատ հե­տաքր­քր­ված էր: Ընդ ո­րում իմ հան­դի­սա­տե­սի զգա­լի մա­սը եվ­րո­պա­ցի­ներ էին: 2003-ից հա­մերգ­ներ եմ ու­նե­նում, հի­մա նոր կա­մաց-կա­մաց հայ հան­դի­սա­տե­սը սկ­սել է գալ իմ հա­մերգ­նե­րին: Ի­հար­կե, բարդ էր հա­յե­րեն եր­գե­րով ներ­կա­յա­նա­լը, բայց գնա­ցել եմ այդ հա­մար­ձակ քայ­լին, ին­չի հա­մար սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյու­նը (2017 թ.) ինձ ար­ժա­նաց­րեց Կո­մի­տա­սի մե­դա­լին՝ սփյուռ­քում հայ­կա­կան ար­վես­տը տա­րա­ծե­լու հա­մար: ՈՒ­զում եմ նշել, որ ինձ հետ ե­լույթ ու­նե­ցող ե­րա­ժիշտ­նե­րից եր­կու­սը հայ են՝ դու­դու­կա­հար Վար­դան Հով­հան­նի­սյա­նը և կի­թա­ռա­հար Տիգ­րան Տեր-Ստե­փա­նյա­նը:
-Ձեր եր­գա­ցան­կում տեղ են գտել նաև ֆրան­սիա­կան հայտ­նի եր­գե­րը և հա­ջո­ղու­թյուն ու­նե­ցել:
-Մինչև իմ հին­գե­րորդ՝ «N 5» ալ­բո­մի թո­ղար­կու­մը ես կար­ծես թե ինձ թույլ չէի տա­լիս եր­գել Բրել, Ազ­նա­վուր, Պիաֆ, Բար­բա­րա, Լեգ­րան… նրանք լե­գեն­դներ են, հս­կա­ներ: Ես մտա­ծում էի, որ ֆրան­սե­րենն իմ մայ­րե­նին չէ, և չեմ կա­րող մա­տու­ցել այն­պես, ինչ­պես դա կա­նեն լեզ­վի կրող­նե­րը: Մա­նա­վանդ, որ այդ եր­գե­րի տեքս­տե­րը շատ բարդ են, պետք է պատ­մել, տեղ հասց­նել ա­սե­լի­քը: Ըն­կեր­նե­րիս հոր­դո­րով Ազ­նա­վու­րի հրա­տա­րակ­չու­թյանն ու­ղար­կե­ցի կա­տա­րում­նե­րիս ձայ­նագ­րու­թյուն­նե­րը և ստա­ցա նրա թույ­լտ­վու­թյու­նը՝ դրանք ընդ­գր­կե­լու ալ­բո­մում:
-Ին­չո՞վ է գրա­վում հան­րա­հայտ եր­գե­րի Ձեր կա­տա­րու­մը:
-Ինձ թվում է` գրա­վում է այն, որ ես չեմ փոր­ձում պատ­ճե­նել, այ­սինքն նրանց նման եր­գել, դա նկա­տե­լի է նաև գոր­ծի­քա­վոր­ման մեջ: Փոր­ձում եմ մա­տու­ցել նո­րո­վի, նոր ո­ճով, երբ ինձ հարց­նում են՝ ի՞նչ ո­ճով ես եր­գում, ա­սում եմ՝ իմ ո­ճով: Իմ և՛ կա­տա­րում­նե­րը, և՛ գոր­ծի­քա­վո­րու­մը, և՛ ֆրան­սե­րե­նի շեշ­տադ­րու­մը յու­րա­հա­տուկ են ֆրան­սիա­ցի­նե­րի հա­մար:
-Նաև դու­դուկն իր դերն ու­նի…
-Դու­դու­կը հո­գու ձայնն է, դու­դու­կը սահ­ման չի ճա­նա­չում: Ես հա­ճախ եմ հա­մերգ­նե­րիս ժա­մա­նակ ա­սում, որ ե­թե հո­գին կա­րո­ղա­նար ինչ-որ ձայ­նով ար­տա­հայտ­վել, դա կլի­ներ դու­դու­կի ձայ­նը: Ո­րով­հետև դու­դու­կի հն­չյուն­նե­րը ան­մի­ջա­պես հո­գուդ են դիպ­չում, բո­լո­րին հու­զում են: ՈՒ­նեմ նաև հա­տուկ դու­դու­կի հա­մար գր­ված գոր­ծեր, որ հա­մա­րյա դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան են մո­տե­նում:
Պի­տի ա­սեմ, որ այ­սօր լրագ­րող­նե­րը չգի­տեն ինչ­պես ինձ ներ­կա­յաց­նել, ո­րով­հետև հա­մար­վում եմ ար­տիստ-ան­սամբլ, որ կա­տա­րում է և՛ հա­յե­րեն, և՛ ռու­սե­րեն, և՛ ֆրան­սե­րեն եր­գեր, ծն­վել-մե­ծա­ցել է Հա­յաս­տա­նում, նաև ռու­սա­կան մշա­կույ­թի ազ­դե­ցու­թյունն է կրել, կա­յա­ցել է Ֆրան­սիա­յում: Կա­րե­լի է ա­սել՝ իմ հայ լի­նե­լը հարս­տաց­նում է կեն­սագ­րու­թյունս, և մեկ հա­ղորդ­ման շր­ջա­նա­կում լրագ­րո­ղի հա­մար բա­վա­կան բարդ է ինձ որ­պես ար­տիստ ներ­կա­յաց­նե­լը: Ի­հար­կե, դա նաև հե­տաքր­քիր է:
-Ար­տիս­տի հա­ջո­ղու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է նաև հա­մեր­գա­ցան­կով: Ձեր հա­մեր­գա­ցան­կը փաս­տո­րեն բա­վա­կան բազ­մա­զան է:
-500-ից ա­վե­լի եր­գեր եմ կա­տա­րում, ո­րոնց մի մա­սը հան­րա­հայտ աստ­ղե­րի եր­գա­ցան­կից՝ Շառլ Ազ­նա­վուր, Բար­բա­րա, Ժակ Բրել, Է­դիթ Պիաֆ, Մի­շել Լեգ­րան, Իվ Մոն­տան և ու­րիշ­ներ: Կա­տա­րում եմ նաև մորս՝ Ժան­նա Բլ­բու­լյա­նի եր­գե­րը: ՈՒ­նեմ 350 հե­ղի­նա­կա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ՝ դա­սա­կան, շան­սոն, Word Music և այլ ժան­րե­րում (այդ թվում՝ կի­նո­յի հա­մար գր­ված ե­րաժշ­տու­թյուն):
-Ձեր կա­տա­րու­մը լսե­լիս՝ հա­ճե­լիո­րեն զար­մա­ցա, ի­մա­նա­լով, որ հայ եք, հի­մա էլ նոր բա­ցա­հայ­տում՝ Ժան­նա Բլ­բու­լյա­նի դուստրն եք: Ի՞նչ ազ­դե­ցու­թյուն նա Ձեր՝ իբրև ար­տիստ կա­յաց­ման գոր­ծում:
-Ճա­նա­պարհս հար­թե­լիս ինձ հա­մար հրա­շա­լի օ­րի­նակ է ե­ղել մայրս, որ հրա­շա­լի ար­տիստ է, ե­րա­ժիշտ, բա­նաս­տեղծ, հրաշք անձ­նա­վո­րու­թյուն: Մեկ-մեկ ա­սում եմ՝ հնա­րա­վոր չէ, որ ին­քը իմ մա­ման լի­նի: Ա­մեն ան­գամ նա ինձ այն­պե՜ս է զար­մաց­նում:
-Ձեր այ­ցե­քար­տը կա­րե­լի՞ է հա­մա­րել Ազ­նա­վու­րի Hier Encore եր­գի կա­տա­րու­մը (միայն Youtube-ում այն 4 մի­լիո­նից ա­վե­լի դի­տում ու­նի): Ի դեպ, այդ կա­տա­րու­մը ա­ռիթ դար­ձավ մեր հար­ցազ­րույ­ցի հա­մար, դրա շնոր­հիվ փնտ­րե­ցի-գտա Նա­ռա Նո­յա­նին:
-Ա­յո, կա­րե­լի է, և ա­սեմ, որ շա­տերն են ինձ այդ եր­գով բա­ցա­հայ­տել, թեև դա իմ հին­գե­րորդ ալ­բո­մից է, ո­րը թո­ղարկ­վել է 2013-ին:
-Դուք խոս­քի մշա­կույթ եք դա­սա­վան­դում լրագ­րու­թյան եվ­րո­պա­կան ինս­տի­տու­տում, ինչ­պես նշ­ված էր Ձեր տված հար­ցազ­րույց­նե­րից մե­կում՝ ֆրան­սիա­ցի­նե­րին ֆրան­սե­րեն եք սո­վո­րեց­նում։ Ինչ­պես՞ է դա պա­տա­հել:
-Ֆրան­սե­րեն սո­վո­րել եմ Ֆրան­սիա­յում՝ ինք­նու­րույն, բայց այն­քան եմ սի­րում այդ լե­զուն, որ դար­ձա «երդ­վյալ» թարգ­մա­նիչ, բա­ցի այդ ես նաև վո­կալ-քոուչ եմ և խոս­քի վար­պե­տու­թյան դա­սըն­թաց­ներ եմ ի­րա­կա­նաց­նում եր­գիչ­նե­րի հա­մար, լրագ­րող­նե­րի, ձեռ­նար­կա­տե­րե­րի, ի­րա­վա­բան­նե­րի, բո­լոր նրանց, ով­քեր ու­զում են ճիշտ օգ­տա­գոր­ծել ի­րենց ձայ­նը աշ­խա­տան­քի մեջ:
Ինքս ձայ­նա­լա­րե­րի խն­դիր­ներ եմ ու­նե­ցել, կորց­րել ձայնս և ա­պա­քին­վել լո­գո­պե­դիկ մե­թո­դով: Դա­սըն­թաց­նե­րիս հիմ­քում այդ մե­թոդն է, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս հաս­կա­նա­լու, թե ինչ­պես է ձայ­նը ֆոր­մա­ցիա կա­տա­րում՝ աշ­խա­տում օր­գա­նիզ­մում: Մինչ օրս խն­դիր ու­նեմ. ձայ­նա­լա­րե­րից մեկն ան­վերջ վնաս­ված է, բայց այս մե­թո­դի շնոր­հիվ ես ձայնս այլևս չեմ կորց­նում, կա­րող եմ եր­կու ժամ եր­գել, խո­սել: Կա­րե­լի է ա­սել՝ դա ար­տիս­տիկ ընտ­րու­թյուն է, կամ պի­տի դա­դա­րեի եր­գե­լուց, կամ այն­պես եր­գեի, որ չվ­նաս­վի ձայնս: Եվ դա իմ կա­տա­րում­նե­րին տա­լիս է ո­ճայ­նու­թյուն, զգաց­մուն­քա­յին շեշ­տադ­րու­թյուն:
Գա­լով բուն հար­ցին՝ վար­պե­տու­թյան մե­կօ­րյա դաս պետք է անց­կաց­նեի լրագ­րու­թյան եվ­րո­պա­կան ինս­տի­տու­տում, բայց նրանք այն­քան կարևո­րե­ցին այն, ինչ ես մա­տու­ցում էի, որ ա­ռա­ջար­կե­ցին հիմ­նա­կան աշ­խա­տանք: 2016-ից աշ­խա­տում եմ այդ հաս­տա­տու­թյու­նում:
-Դուք նաև հե­ղի­նակն եք «112» ծա­ռա­յու­թյան հիմ­նի...
-Ա­յո, դա եվ­րո­պա­կան «Շտապ օգ­նու­թյան» հա­մարն է, ինչ­պես Ա­մե­րի­կա­յում «911»-ը: Այդ հա­մա­րի ներ­քո ներ­կա­յաց­վում են բո­լոր հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար­նե­րը: Քա­նի որ «112» ծա­ռա­յու­թյան հա­մար իմ գրած հիմ­նը շատ էին հա­վա­նել, խնդ­րել էին այդ եր­գը հար­մա­րեց­նել նաև «911»-ին: Հե­տաքր­քիրն այն է, որ «911» ծա­ռա­յու­թյան եր­գի (ո­րի մեջ նաև դու­դուկ ու շվի կա) հե­ղի­նա­կը և կա­տա­րո­ղը նախ­կին Խոր­հր­դա­յին Միու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ է:
-Մի փոքր պատ­մեք Երևա­նում սպաս­վող ա­ռա­ջի­կա հա­մեր­գի մա­սին: Ի՞նչ ծրագ­րով եք ներ­կա­յա­նա­լու:
-Ե­լույթ եմ ու­նե­նա­լու Նաի­րա Մա­նու­չա­րյա­նի հետ։ Իմ և նրա հան­դի­պու­մը, կա­րե­լի է ա­սել, կապ­ված է Ազ­նա­վու­րի հետ: Սի­րիա­հայ Պիեր Բաղ­դա­դյա­նը Ազ­նա­վու­րի 90-ա­մյա­կի առ­թիվ ու­զում էր շան­սո­նիեի եր­գե­րը գոր­ծի­քա­վո­րել հայ­կա­կան գոր­ծիք­նե­րի հա­մար, մի քա­նի ար­տիստ­նե­րի ա­ռա­ջար­կել էր միա­նալ նա­խագ­ծին, եր­գել Ազ­նա­վու­րի եր­գերն ու ալ­բոմ թո­ղար­կել: Այս ա­ռի­թով էլ հան­դի­պե­ցի Նաի­րա­յին: Երբ ա­ռա­ջին ան­գամ մե­նա­հա­մերգ ու­նե­ցա Կաս­կա­դում, հրա­վի­րե­ցի նրան՝ եր­գե­լու ինձ հետ մի քա­նի եր­գեր: Երբ եր­գում ենք, կար­ծես ես շն­չում եմ, նա ա­րա­տաշն­չում, և հա­կա­ռա­կը: Այդ­պի­սի մի հրա­շա­լի ըն­կե­րու­թյուն և ստեղ­ծա­գոր­ծա­կան կապ ստեղծ­վեց մեր միջև: Վեր­ջերս մայ­րի­կիս «Գաղտ­նիք­նե­րիս ա­րա­հե­տով» գր­քի շնոր­հան­դեսն էր, «Առ­նո Բա­բա­ջա­նյան» հա­մեր­գաս­րա­հում նրա հետ հա­մերգ ու­նե­ցա, մաս­նակ­ցում էր նաև Նաի­րան: Եվ այն­քան են մար­դիկ հա­վա­նել մեր զու­գեր­գե­րը, որ խոր­հուրդ տվե­ցին հա­մերգ ա­նել եր­կու­սով: Կա­տա­րե­լու ենք ֆրան­սիա­կան հայտ­նի եր­գեր, նաև իմ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից, մի քա­նի հե­ղի­նա­կա­յին երգ էլ կներ­կա­յաց­նի մայրս: Ձևա­չա­փը ՝ դաշ­նա­մուր և ձայն: Կոչ­վում է «Ֆրան­սիա­կան շան­սո­նի է­լե­գանտ ե­րե­կո»: Հա­մեր­գը տե­ղի կու­նե­նա փետր­վա­րի 22-ին, ժա­մը՝ 20:00-ին: ՈՒ­զում եմ կա­պը պաշտ­պա­նել հայ­րե­նի­քիս հետ, դա ինձ հա­մար շատ կարևոր է: Ես չեմ գա­լիս բիզ­նես ա­նե­լու, երբ հարց­րին՝ ի՞նչ գնով տոմ­սե­րը վա­ճա­ռենք, ա­սա­ցի՝ ա­մե­նա­ցածր գնով, որ ցան­կա­ցող­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան ներ­կա լի­նե­լու:
-Հե­տաք­րք­իր է` Ձեր ե­րե­խա­նե­րը շա­րու­նա­կու՞մ են ար­վես­տի, մաս­նա­վո­րա­պես, ե­րաժշ­տար­վես­տի ու­ղին:
-Եր­կու զա­վակ ու­նեմ, եր­կուսն էլ հրա­շա­լի նվա­գում են, ստեղ­ծա­գոր­ծում: 2018-ի ապ­րի­լին ե­լույթ ու­նե­ցան «Առ­նո Բա­բա­ջա­նյան» հա­մեր­գաս­րա­հում: Գաբ­րիե­լը 22 տա­րե­կան է, նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը շատ նման են Բա­խի ո­ճին, Է­լիո­թը 15 տա­րե­կան է, կա­տա­րում է դա­սա­կան գոր­ծեր: Եր­կուսն էլ դա­սա­կա­նի սի­րա­հար­ներ են: Եր­բեմն նրանց խնդ­րում եմ տե­ղե­կաց­նել ինձ ար­դի ե­րաժշ­տու­թյան մա­սին՝ ինչ են այ­սօր լսում: Մի օր էլ ա­սա­ցին՝ ցա­վոք, մենք չենք կա­րող քեզ շատ օգ­նել այդ հար­ցում, ո­րով­հետև մենք դա­սա­կան ե­րաժշ­տու­թյուն ենք լսում (ծի­ծա­ղում է - Ա. Ս.): Նրանք իմ ա­մե­նա­լավ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն են:
-Եվ մի ոչ ե­րաժշ­տա­կան հարց. ի՞նչ կա­սեք աշ­խար­հում և մեր երկ­րում տի­րող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի մա­սին:
-Ես լա­վա­տես եմ, չհան­ձն­վող, հե­ղա­փո­խա­կան ու հա­վա­տում եմ մարդ­կու­թյան գի­տակ­ցու­թյա­նը, խել­քին: Չի կա­րող հի­մա­րու­թյու­նը հաղ­թել աշ­խար­հին՝ լի­նի Հա­յաս­տա­նում, թե այլ երկ­րում: Ե­թե ա­մեն մարդ իր տե­ղում է և իր գործն է ա­նում, աշ­խար­հը դե­պի լավն է գնում: Վս­տահ եմ, որ մեզ­նից յու­րա­քան­չյու­րը ե­կել է այս աշ­խարհ իր ա­ռա­քե­լու­թյու­նը կա­տա­րե­լու, երբ շեղ­վում է իր ճա­նա­պար­հից, գնում հարս­տու­թյան հետևից, ցո­փու­թյան… քաոս է սկս­վում: Դրա հա­մար ես ու­սա­նող­նե­րիս հետ զրու­ցե­լիս միշտ ա­սում եմ՝ ա­մե­նա­կարևո­րը այս աշ­խար­հում ինքդ քեզ գտ­նելն է:
Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ