Ցավոք, Մեսին հավերժ չէ
11.02.2020 | 04:07
Goal.com-ի տեղեկացմամբ՝ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ կատալոնական «Բարսելոնը» պետք է վերադառնա իր հայրենակից Նեյմարին գնելու տարբերակին։ «Մեսին հավերժ չէ, և կատալոնական ակումբը պետք է փոխարինող գտնի նրան: Դա պետք է լինի այնպիսի ֆուտբոլիստ, որը դժվար իրավիճակներում խաղը կվերցնի իր վրա: Կարծում եմ՝ Նեյմարը հենց այդ կատարողն է: «Բարսելոնն» այս ամռանը նրան վերադարձնելու ևս մեկ փորձ պետք է կատարի», - ասել է Ռիվալդոն:
Հիշեցնենք, որ 2019-ին Նեյմարը մոտ էր «Բարսելոն» վերադառնալուն, սակայն տեղափոխությունը այդպես էլ չկայացավ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ