Մհեր Անանյանը նշանակվել է «Արարատբանկի» գործադիր տնօրեն

Մհեր Անանյանը նշանակվել է «Արարատբանկի» գործադիր տնօրեն
11.02.2020 | 15:48

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի որոշմամբ՝ բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ է նշանակվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի անդամ Մհեր Անանյանը, ով աշխատանքային մեծ փորձ ունի ֆինանսաբանկային ոլորտում։

Մհեր Անանյանը ծնվել է 1968 թ. նոյեմբերի 10-ին, Երևանում։
1985-1992 թթ.-ին սովորել և ավարտել է Ազգային գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2005-2008 թթ-ին՝ «Եվրասիա» միջազգային համալսարանը։
1991թ.-ի օգոստոսից մինչև 1992թ.-ի հունվարը եղել է Հայ Պետառբանկի Ֆինանսների զարգացման վերլուծության վարչության տնտեսագետ։
1992-1994թթգ-ին աշխատել է Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղի վարկային բաժնի տնտեսագետ։
1994-1995թթգ-ին՝ «Ասատրյան&Դյուֆոր» ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մարքեթինգի գծով փոխտնօրեն։
1995-1996թթգ-ինեղել է Հայագրոբանկի վարկավորման կառավարչության գրավադրման աշխատանքների կազմակերպման և իրացման բաժնի ավագ տնտեսագետ։
1996-1997թթգ-ին զբաղեցրե է Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարչի տեղակալի, իսկ 1997-1998 թթ. նույն բանկի քաղաքային վարչության պետի պաշտոնը։ 1998-1999թթ.-ին եղել է Հայէկոնոմբանկի Խորհրդային մասնաճյուղի կառավարիչ։
1999-2000թթ.-ին աշխատել է Հայագրոբանկի Փոխատվական գործառությունների դեպարտամենտի Սեփական միջոցներով փոխատվության վարչությանպետ։
2002թգ-իապրիլ-օգոստոս ամիսներին զբաղեցրել է «Յունիբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2002 թ.-ի օգոստոսից 2003 թ.-ի փետրվարը` «Կենտրոն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2003 թ.-ին հիմնադրել է «Էյ-ԷմընդՋի-ԷյԳրուպ» ՍՊԸ-ն։
2005 թ.-ի փետրվար-օգոստոս ամիսներին զբաղեցրել է Արաբկիր թաղապետարանի Հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժնի պետի պաշտոնը։

2005-2006 թթ.-ին եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության Բյուջետային բաժնի պետ։
2006-2013 թթ.-ին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչությանպետ։
2013-2015թթ.-ին զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
2015-2017 թթ. հանդիսացել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ։
2017-2019 թթ.-ին եղել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ։
2019 թ. հուլիսի 19-ից հանդիսացել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդիանդամ։
2019 թ.-ի նոյեմբերից 2020 թ.-ի փետրվարը աշխատել է գլխավոր դատախազի խորհրդական՝ տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գծով։
2020 թ. փետրվարի 10-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետերերի ժողովի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է խորհրդի անդամի նրա պարտականությունները և խորհրդի որոշմամբ նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն, վարչության նախագահ։ Որոշումն ուղարկվել է Կենտրոնական բանկ՝ գրանցման։
Մ. ԱՆԱՆՅԱՆ
Դատական ծառայության 1-ին դասի խորհրդական է։
Ամուսնացած է, ունի չորս դուստր։

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ