Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոհամեդ Հաջ Իբրահիմ. Կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը

Մոհամեդ Հաջ Իբրահիմ. Կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը
13.02.2020 | 23:12

Սիրիայի խորհրդարանի կողմից այսօր ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևով հաստատում է, որ Հայոց ցեղասպանությունն իրագործվել Օսմանյան կայսրության կողմից Սիրիայի և Արևմտյան Հայաստանի տարածքներում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ–ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Հաջ Իբրահիմին:


«Սիրիայի խորհրդարանն այսօրվա նիստի ընթացքում ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին: Նաև դատապարտվում է ցանկացած կողմից որևէ փորձ՝ ժխտելու այս ոճրագործությունը և խեղաթյուրելու պատմական ճշմարտությունը: Բանաձևը հաստատում է, որ այս ոճրագործությունը մարդկության դեմ ամենադաժան, ամենասարսափելի հանցագործություններից մեկն է»,- նշեց Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Դեսպանի խոսքով՝ Սիրիայի խորհրդարանը նաև կոչ է անում աշխարհի բոլոր խորհրդարաններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:


«Այսօր Սիրիայի ժողովրդի դեմ սարսափելի արարքներ իրականացնող ահաբեկչական խմբավորումները նրանց թոռներն են, ովքեր ժամանակին ցեղասպանություն իրագործեցին հայերի և մյուս ազգերի դեմ: Թուրքիան այժմ ագրեսիա է կատարում Սիրիայի դեմ և ահաբեկչական խմբավորումները, որոնք գործում են Իդլիբում և այլ շրջաններում, աջակցություն են ստանում Թուրքիայի կառավարության կողմից»,- ասաց նա:
ՀՀ-ում Սիրիայի դեսպանը հայտնեց, որ Ցեղասպանությունից փրկված և Սիրիա տեղափոխված հայերը մշտապես Սիրիայի հասարակության անքակտելի մաս են կազմել: Ըստ նրա՝ հայերը Սիրիայում շարունակել են ապահով ապրել՝ պահպանելով իրենց կրոնը, լեզուն, ինքնությունը: Սիրիայում բազմաթիվ եկեղեցիներ կան, որոնք հավերժացնում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև այս տարի Սիրիայի դպրոցական դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունը:


Հարցին, թե ինչու է միայն այսօր Սիրիայի խորհրդարանն ընդունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, դեսպանը պատասխանեց. «Այս հարցն ուսումնասիրվել է երկար ժամանակ և Սիրիայի կառավարությունն ամենայն հարգանքով և համակրանքով է վերաբերվել հայկական արմատներ ունեցող սիրիացիներին: Հայերի ջարդերը միշտ հիշատակվել են Սիրիայում՝ այն միջոցառումների միջոցով, որոնք տեղի են ունեցել Սիրիայի այն շրջաններում, որտեղ հայերն ապրում են: 2015 թ.՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցել է Սիրիայի խորհրդարանի այդ ժամանակվա նախագահը և այդ տարի խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ ցեղասպանություն է իրագործվել հայերի դեմ»:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ