Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բաբկեն Թունյանը՝ հակածխախոտային նախագծի մասին

Բաբկեն Թունյանը՝ հակածխախոտային նախագծի մասին
13.02.2020 | 23:15

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց, որ այս տեսքով այս նախագիծը բիզնեսի, տնտեսության համար էական ռիսկեր է պարունակում:

Նա համաձայնեց, որ իսկապես եղել է նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փոփոխություններ կատարելու համաձայնություն, սակայն երկրորդ ընթերցումից առաջ ավելի է խստացվել օրենքի նախագիծը: «Բայց «Իմ քայլը» խմբակցությանը, հանձնաժողովին մի փորձեք Կառավարության հետ կռվացնել, որովհետև մենք մի թիմ ենք, այդ քննարկումները մեր ներսում ունեցել ենք, կունենանք և ունենում ենք: Տարբեր հարցերի շուրջ կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ: Նախագիծը, որ հիմա կա, ընդհանուր քննարկման առարկան է, որի շատ դրույթների հետ անձամբ կարող եմ համակարծիք չլինել։ Ինչպես նախկին դեպքերում, այնպես էլ այս օրինագծի ժամանակ ինքս իմ խղճի, իմ համոզմունքների, իմ սկզբունքների հետ ազնիվ եմ ու համարում եմ, որ այս տեսքով այս նախագիծը բիզնեսի, տնտեսության համար էական ռիսկեր է պարունակում»,-ասաց Թունյանը:


«Հանձնաժողովում եթե մենք մի քիչ ավելի կոշտ լինեինք, հավատացած եղեք, որ այնքան հիմնավոր փաստարկներ կբերեինք, որ նախագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացության կարժանանար: Մենք դրական եզրակացություն տվել ենք այն բանի համար, որ չենք ուզում այս նախագիծը տապալվի, չենք ուզում, որ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին »,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ առողջ մարդն է տնտեսության մեջ մեծ արժեք ստեղծում, բայց առողջ մարդիկ լինում են միայն հարուստ երկրներում: «Աղքատ երկրներում առողջ մարդիկ չեն լինում: Իսկ այդ հարստությունը ստեղծում են տնտեսավարողները: Իսկ եթե խոսում եք փողն ու առողջությունը հակադրելու մասին, ասեմ, որ ծխախոտային ինդուստրիան 2019-ին ավելի քան 120 մլրդ դրամի հարկեր է վճարել: Եվ եթե որևէ մեկը մեզ մեղադրելու է առողջությունը վնասելու, ծխախոտային ինդուստրիայի շահերը պաշտպանելու մեջ, ի սկզբանե ասեմ, որ այդ մեղադրանքներն անհիմն են»,-ասաց Թունյանը:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ