Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սասուն Միքայելյանը՝ Լաչինում ադրբեջանցիների և հայերի բնակավայր կառուցելու Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին

Սասուն Միքայելյանը՝ Լաչինում ադրբեջանցիների և հայերի բնակավայր կառուցելու Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին
13.02.2020 | 23:15

Շուտով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ կկազմակերպի և հարցին լուծում կտրվի՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով 2020-ին Հայաստանի և Արցախի բանակներում 10 զոհերի և 5 վիրավորների խնդրին:

«Մենք լսումներ կանենք մեր հանձնաժողովում և առաջարկներ կանենք: Շատ մեծ ծավալով աշխատանք պետք է տարվի զորամասերում: Ես՝ որպես ԵԿՄ նախագահ, հանձնաժողովի կազմում եմ»,- ասաց Սասուն Միքայելյանը: Նա համաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որ խաղաղ պայմաններում զինված ուժերում զոհերը կապված են քրեական ենթամշակույթի հետ. «Բնական է, դա էլ կա»,- ասաց պատգամավորը:


Tert.am-ի հետ հարցազրույցում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ն հայտարարության մասին, որ իշխանությունները Ժնևում քննարկել են Լաչինի հարավում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու հարցը՝՝ Սասուն Միքայելյանը նշեց. «Հերյուրանք է, նման բան չի կարող լինել: Այս իշխանությունը միշտ բաց է եղել ժողովրդի առաջ, ժողովրդի թիկունքում, ժողովրդից գաղտնի չի կարող նման բան քննարկել և ժողովրդին տեղյակ չպահել»:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ