Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անգելա Մերկել. Մենք պետք է երկար աշխատանք տանենք հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալու համար

Անգելա Մերկել. Մենք պետք է երկար աշխատանք տանենք հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալու համար
13.02.2020 | 23:16

Հայաստան-Գերմանիա հարաբերությունները բավական ինտենսիվ զարգանում են՝ ԶԼՄ-ների համար հայտարարության ընթացքում ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Հայաստանում մեծ փոփոխություններ են կատարվել։ Փոփոխություններ են կատարվում այսօր իրավական համակարգում։ Մենք համոզված ենք, որ դա դյուրին գործ չէ, և հաջողություն ենք մաղթում այդ գործում Հայաստանին»,-ասաց Մերկելը։ Նա վերհիշեց իր այցը Հայաստան և ընդգծեց, որ տպավորված էր «Թումո» կենտրոնով։ Նա տեղեկացրեց, որ աշնանը Բեռլինում կբացվի «Թումո» կենտրոն։ Անգելա Մերկելը հավաստեց, որ ինտենսիվ համագործակցությունը շարունակվում է տարբեր ոլորտներում։ Նկատեց, որ հոկտեմբերին Գերմանիայում կայացել է տնտեսական ֆորում, որը նոր էջ է բացել հայ-գերմանական հարաբերություններում։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում, որ Հայաստանը շատ ինտենսիվ մեզ հետ համագործակցում է Աֆղանստանում մեր առաքելությունում։ Մենք պետք է երկար աշխատանք տանենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում առաջընթաց ունենանք, դա լինելու է այսօրվա մեր քննարկման թեման»,-նշեց նա։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ