Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել
13.02.2020 | 23:17

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել այն վերադասավորումների ֆոնին, որոնք կատարվել են Բորիս Ջոնսոնի կառավարությունում: Ջավիդի անակնկալ հրաժարականը վարչապետի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի հետ դիմակայության հետևանք է:

Սպասվում է, որ Ջավիդի պորտֆելը կստանա նրա տեղակալ Ռիշի Սունակը: Բրիտանացի քաղաքական մեկնաբանները չէին սպասում, որ Ջոնսոնը պաշտոնանկ կանի իր կաբինետի հանգուցային նախարարներից որևէ մեկին, ներառյալ Ջավիդին, որը մարտի սկզբին պետք է ներկայացներ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ