Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ը բացառել է լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը Սիրիայում

ԱՄՆ-ը բացառել է լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը Սիրիայում
13.02.2020 | 23:18

ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Թուրքիան և Իսրայելը շրջահայաց են գործում Սիրիայում, ուստի նրանց մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը բացառված է՝ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:

«Ներկայում մենք բացառում ենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալումն այնպիսի խոշոր խաղացողների մասնակցությամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և Իսրայելը տարածաշրջանում, քանի որ այդ երկրները շատ շրջահայաց են գործում»,-ընդգծել է Ջեֆրին Թուրքիա այցի ընթացքում NTV հեռուստաալիքին հարցազրույցում: Նրա խոսքով՝ այս երկրները ջանում են Սիրիայի հարցում իրենց տարաձայնությունները հաղթահարել դիվանագիտական ճանապարհով:
Ջեֆրիի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է ժամանել փետրվարի 11-ին:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ