Նոր Հա­յաս­տան, նոր ազգ

Նոր Հա­յաս­տան, նոր ազգ
14.02.2020 | 00:31
Գլո­բա­լիս­տա­կան այս նկր­տու­մը, որ­քան էլ նրա դեմ ըն­դվ­զու­մը բա­վա­կա­նին խոր է, որ­քան էլ պն­դում կա, որ կան կո­դեր` հա­վատք, ըն­տա­նիք, ցե­ղաս­պա­նու­թյուն, Նա­րե­կա­ցի, որ կա­րող են վայր­կյան­նե­րի ըն­թաց­քում ազ­գի են­թա­կո­դե­րը բա­ցել, քով քո­վի բե­րել, դարձ­նել մեկ մար­մին, այ­սօր շատ հմուտ մի ձեռք, ո­րը քան­դում է ողջ աշ­խար­հը, մա­տը դրել մեր այդ բջ­ջի վրա, քայ­քա­յում է այն:
Խիստ բա­նա­կան հարց. հա­ջո­ղու՞մ է: Ար­տա­քին մա­կե­րե­սում, հաս­տա­տա­պես (չխա­բենք մեզ` ճա­նա­չե­լով ճշ­մար­տու­թյու­նը լոկ կա­րող ենք ա­զա­տագր­վել դրա­նից): Ա­յո, Նի­կոլ Փա­շի­նյա­նը, իր գլո­բա­լիստ­նե­րի թի­մը խիստ պլա­նա­վոր­ված քան­դում-քայ­քա­յում են հա­յոց բջի­ջը: ՈՒ դա նրա ոչ միայն խո­շոր «բրենդն ու թրենդն» է, այլև հե­տա­գա անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիքն այն ա­ռու­մով, որ հենց հա­նուն դրա, գլո­բա­լիս­տա­կան «օբ­շեստ­վան» բարձր կգ­նա­հա­տի նրա այդ վաս­տա­կը, ու ինչ­պես Սաա­կաշ­վի­լուն, գու­ցե և թա­փա­ռա­կան դարձ­նի, սա­կայն կպահ­պա­նի «ինչ­պես աչ­քի լույս»:
Ա­սել է` լուրջ չի­պա­վոր­մամբ, մի ողջ ազ­գի քթից բռ­նած, նոր իշ­խո­ղը ման է տա­լիս ա­մեն օր` մի աբ­սուրդ, խե­լա­գա­րու­թյա­նը մոտ թեզ, միտք «նե­տե­լով» հան­րու­թյա­նը, ո­րը վեր­ջինս ծա­մում է մինչև վերջ, մինչև նոր «կեր» տա: ՈՒ այդ թրեն­դին տր­վում ենք բո­լորս, շատ սա­կավ հաս­կա­նա­լով, որ «կան­գը» պետք է լի­նի մեր մո­տե­ցում­նե­րում ու ոչ իր` խիստ պլա­նա­վոր­ված, կազ­մա­քան­դիչ գոր­ծու­նեու­թյու­նում:
Դի­մադ­րե­լի՞ է սա: Մա­նա­վանդ որ ողջ աշ­խար­հով մեկ ըն­թա­նում են նույ­նա­կան գլո­բա­լիս­տա­կան` «նոր մարդ, նոր ազգ» կերտ­ման հա­մընդ­հա­նուր տեն­դենց­նե­րը` մար­դուց կեր­տե­լու այն, ինչ պետք է ոչ թե Աստ­ծուն, այլ նրանց, ով­քեր այս խա­ղը ոչ թե այ­սօր, այլ դա­րեր ա­ռաջ են սկ­սել։
Եվ մեծ աշ­խար­հում մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի են հա­սել ոչ նրանք, ու­մը ե­ղել է եր­կն­քի ար­քա­յու­թյու­նը։ Վեր­ջին­ներս բա­ցա­ռա­պես ա­նաղ­մուկ նա­հա­տակ­վել, ան­ձավ­նե­րում միայ­նակ ու լուռ` պայ­քա­րել, Աստ­ծու ա­ռաջ են բե­րել այդ ա­մե­նը` լոկ ի­րենց ներ­սը Աստ­ծուն պար­զե­լով, ին­չը կե­ղե­քիչ` դժ­վար է, մարդ­կու­թյունն էլ նրանց «զահ­լեն» չու­նի, սա­կայն նրանց մե­րա­նով է մեր­վե­լու այդ պայ­քա­րի ա­վար­տը:
Եվ ու­րեմն, մենք, որ­պես էթ­նոս, կա­րո­ղա­նա­լու՞ ենք հաղ­թա­հա­րել աշ­խար­հին պա­տած այս ա­հա­վոր սար­դոս­տայ­նը: Նկա­տենք` թե հա­յաս­տա­նյան «նյու-իշ­խո­ղը», թե նրա հետևում կանգ­նած տիկ­նի­կա­վար­նե­րը ան­չափ խե­լա­ցի հա­յե­լա­յին գի­տե­լիք­նե­րով խո­րա­պես զին­ված համ­քա­րու­թյուն են: Նկա­տենք` նրանց հիբ­րիդն ան­քան խոր ու հուժ­կու է, որ պեր­մա­նենտ ցն­ցում­նե­րի է տա­նում ֆուն­դա­մեն­տալ Ի­րա­նը` ա­մեն ան­գամ նոր տար­բե­րա­կով, ա­մեն ան­գամ այն­տեղ թու­լաց­նե­լով մի պտու­տակ։ Իսկ այ­սօր ար­դեն թի­րա­խի տակ է Չի­նաս­տա­նը։ Մինչ­դեռ թվում էր, թե մինչև Չիա­նաս­տան դեռ եր­կար կքայ­լեն աշ­խար­հը գլո­բա­լիզ­մի են­թար­կող, ար­հես­տա­կան միտք ու մարդ ստեղ­ծող «չեռ­նակ­նիժ­նիկ­նե­րը»: Պարզ­վեց` Չի­նաս­տա­նը քան­դե­լու բա­վա­կա­նին «ար­դյու­նա­վետ ու հե­տաքր­քիր» տար­բե­րակ է ըն­տր­վել: Եվ որ­քան էլ դա­վադ­րա­կան թվա միտ­քը, որ նոր կո­րո­նա­վի­րու­սը այն­քան էլ հենց այն­պես ու այն­քան էլ չէր կա­րող հատ­կա­պես աշ­խար­հի ա­ռա­ջին տն­տե­սու­թյուն ու­նե­ցող Չի­նաս­տա­նը կաթ­վա­ծա­հար ա­նել, բո­լոր դեպ­քե­րում, պա­տա­հա­կան ո­չինչ այս մեծ աշ­խար­հում ու լուս­նի տակ չի լի­նում: ՈՒ դեռ հայտ­նի չէ` Չի­նաս­տա­նի «շուրջ» տե­ղի ու­նե­ցող այս զար­գա­ցում­նե­րը մինչև ուր կհաս­նեն, թե ի վեր­ջո, հա­մաշ­խար­հա­յին ճգ­նա­ժա­մից (թե՛ տն­տե­սա­կան, թե՛ մնա­ցյալ), խու­սա­փե­լու հա­մար, կանգ «կն­շա­նակ­վի՞»՝ հա­մա­րե­լով, որ ա­ռա­ջին պար­տիան ա­վարտ­վեց, թի­րա­խը բա­վա­կա­նին թու­լա­ցավ, ու կանց­նեն հա­րա­բե­րա­կան ան­դոր­րի, մինչև երկ­րորդ փուլ:
Բո­լոր դեպ­քե­րում, ակն­հայտ է, ըն­թա­նում է աշ­խար­հի նոր դա­սա­վո­րու­թյան փուլ, ու մինչ Ռու­սաս­տա­նին թվում է` կլի­նի երկ­րորդ Պոտ­ստ­դամ (նա­խա­տե­սում են այս ա­մառ` Բել­գիա­յում), ուր «բա­րե­կա­մա­բար» կկա­րո­ղա­նան նոր դա­սա­վո­րու­թյուն կա­տա­րել աշ­խար­հում, ի­րա­կան «դա­սա­վոր­թու­յունն» ա­ռանց Պոտս­դա­մի, սո­ղա­ցող կեր­պով ա­նում էր իր «սև» գոր­ծը:
ՈՒ հի­մա, մեր «փոքր ա­ծուն, ո­րը նաև ա­ռանձ­նա­նում է յուր խիստ «ինք­նա­տիպ» ա­ռաջ­նոր­դով, ա­ռանց այն էլ ոչ պինդ, բայց այ­սօր ցհա­տակ փլուզ­ված ինս­տի­տուտ­նե­րով, ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րով, տրոր­ված սր­տե­րով ու հո­գի­նե­րով, կա­րո՞ղ է այդ նույն իշ­խո­ղի` տա­վի­ղի լա­րե­րի և հն­չեց­րած ա­հա­վոր ան­տա­ղանդ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի մեծ հոս­քին դի­մա­նալ: Էլ չենք ա­սում դի­մա­կա­յել, երբ ին­քը կամ ի­րեն կեր­տող­նե­րը շատ հմուտ նրան մտց­րել են հա­յու­թյան ող­նա­շա­րի մեջ ու մար­դու հա­տա­կում նս­տած փոր­ձա­նո­թից հա­նել, դան­դա­ղո­րեն բարձ­րաց­նում են բո­լո­րի ող­նա­շա­րով. ո­մանց հա­ճույք պատ­ճա­ռե­լով, ո­մանց դր­դե­լով ին­քանս­պա­նու­թյան, ո­մանց` խե­լա­գա­րու­թյան, ո­մանց՝ ա­նե­լա­նե­լիու­թյան:
Ե՞լ­քը: Չկա՞: Կա՛: Պետք է դի­մա­նալ ող­նա­շա­րում նրա շարժ­մա­նը, կրել նրան, որ­պես պա­տաս­խան մեր իսկ էթ­նո­սի ընդ­հան­րա­կան պատ­կե­րի, կա­խել գլու­խը ու… ԶՂ­ՋԱԼ` թույլ տված պատ­մա­կան, մարդ­կա­յին, էթ­նիկ, ան­հա­տա­կան սխալ­նե­րի հա­մար:
ՈՒ վերջ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 1721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ