Իշխա­նա­մետ կամ ընդ­դի­մա­դիր կա­րող ես և չլի­նել, մարդ լի­նել պար­տա­վոր ես

Իշխա­նա­մետ կամ ընդ­դի­մա­դիր կա­րող ես և չլի­նել, մարդ լի­նել պար­տա­վոր ես
14.02.2020 | 02:57
«Ե­թե անձ­նա­կան նա­մա­կագ­րու­թյու­նը հրա­պա­րա­կեմ, խայ­տա­ռակ կլի­նեն»,- վեր­ջերս ա­սաց ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը։ Նա ան­հաս­կա­նա­լի հա­մա­րեց ընդ­դի­մա­դիր­նե­րի փաս­տարկ­ված ու մաս­նա­գի­տա­կան ե­լույթ­նե­րին հա­կա­դար­ձե­լու «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ո­րոշ ան­դամ­նե­րի պահ­ված­քը, ո­րոնք քն­նա­դա­տում ու վի­րա­վո­րում են ընդ­դի­մա­դիր­նե­րին, բայց ԱԺ դահ­լի­ճից դուրս կտ­րուկ վե­րա­փոխ­վում են, նույ­նիսկ «մե­ղա­յա­կան» հա­ղոր­դագ­րու­թյուն գրում և նե­րո­ղու­թյուն խնդ­րում՝ ար­դա­րա­նա­լով, թե ստիպ­ված էին։ Ե­թե այս­պես պետք է ա­ռողջ միտքն ու քն­նա­դա­տու­թյու­նը ի­րեն­ցից վա­նեն, հաս­տատ ճիշտ ճա­նա­պար­հի վրա չեն։ Սա նաև մարդ­կա­յին նկա­րագ­րի աղ­ճատ­ման մա­սին է խո­սում։
ՈՒ այս ա­մե­նը բա­վա­կան հե­տաքր­քիր է հատ­կա­պես այն տե­սան­կյու­նից, որ այ­սօր խոր­հր­դա­րա­նում մի­մյանց ան­ցյալն են արևի ե­րես հա­նում եր­բեմ­նի դաշ­նա­կից­նե­րը։ «Ելք» խմ­բակ­ցու­թյու­նից «սեր­ված­նե­րը» փո­րում են մի­մյանց ան­ցյա­լը և մր­ցակ­ցում, թե ով որ­քան շատ է հա­մա­գոր­ծակ­ցել նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։ Չգի­տես ին­չու նրանց թվում է, թե հա­սա­րա­կու­թյունն ա­վե­լի շատ հա­վա­տա­լու է ա­մե­նից բարձր գո­ռա­ցո­ղին ու ա­մե­նա­շատ կոմպ­րո­մատ­ներ ներ­կա­յաց­նո­ղին։ Ի­զուր։ Որ­քան շատ են մի­մյանց «բզկ­տում», այն­քան շատ են մարդ­կայ­նո­րեն ոչն­չա­նում հա­սա­րա­կու­թյան աչ­քում։ Ով կվս­տա­հի ու կհա­վա­տա այն իշ­խա­նա­վո­րին կամ քա­ղա­քա­կան գործ­չին, որն իր ե­րեկ­վա ըն­կե­րո­ջը, գոր­ծըն­կե­րո­ջը հան­րայ­նո­րեն ոչն­չաց­նե­լու մո­լուցք ու­նի։ Նշա­նա­կում է՝ մարդ մնա­լու մեծ խնդ­րի ա­ռաջ է կանգ­նած։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 1924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ