Իրա­նում դեռ եր­կար ժա­մա­նակ չեն ի­ջեց­նի վրե­ժի կար­միր դրոշ­նե­րը

Իրա­նում դեռ եր­կար ժա­մա­նակ չեն ի­ջեց­նի վրե­ժի կար­միր դրոշ­նե­րը
14.02.2020 | 01:51
Ար­դեն 2020 թ. փետր­վա­րի կեսն է, բայց հաս­կա­նա­լու հա­մար, թե ինչ է տե­ղի ու­նե­նում, հատ­կա­պես Հա­յաս­տա­նի, ինչ­պես նաև Ի­րա­նի շուր­ջը, ցան­կա­ցած հե­տա­զո­տող դեռ եր­կար ժա­մա­նակ ստիպ­ված կլի­նի վե­րա­դառ­նա­լու ըն­թա­ցիկ տար­վա հուն­վար։ Հենց հուն­վա­րյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մեջ են ամ­փոփ­ված այն հար­ցե­րի շատ պա­տաս­խան­ներ, ո­րոնք հու­զում են աշ­խար­հի շատ եր­կր­նե­րի հան­րու­թյա­նը և ստի­պում տագ­նա­պով նա­յե­լու Մեր­ձա­վոր Ա­րևել­քի ի­րադ­րու­թյա­նը։ Եվ դրա մե­ղա­վո­րը, ինչ­պես շա­տերն են հաս­կա­նում, ԱՄՆ-ի պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյան գոր­ծո­ղու­թյունն է այն ան­ձանց դեմ, ով­քեր անձ­նա­կան հս­կա­յա­կան ներդ­րում ու­նեն Ի­րա­քի և Սի­րիա­յի տա­րած­քում «Իս­լա­մա­կան պե­տու­թյուն» (ԻՊ) ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման և այլ ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ 2014-19 թթ. պա­տե­րազ­մում, այ­սինքն Ի­րա­նի ԻՀՊԿ-ի «Քոդս» հա­տուկ ջո­կա­տի գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի և Ի­րա­քի «Քա­թաիբ Հզ­բո­լահ» շիա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար, Ի­րա­քի բա­նա­կի սպա Ա­բու Մահ­դի ալ Մու­հան­դի­սի դեմ։ Հաս­կա­նա­լի է, որ այժմ և՛ ԱՄՆ-ում, և՛ Ի­րա­նում ըն­թա­նում է սպա­սո­ղա­կան, ա­վե­լի շուտ քա­րոզ­չա­կան դիր­քա­յին «հե­տա­խու­զու­թյուն», ընդ ո­րում, պարզ է, թե որ կող­մը ին­չի է պատ­րաստ­վում։ Օ­րի­նակ, հուն­վա­րին Թեհ­րա­նը հայ­տա­րա­րեց «Գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­պար­փակ հա­մա­տեղ պլա­նով» (ԳՀՀՊ) իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րի կր­ճատ­ման հին­գե­րորդ՝ վեր­ջին, փու­լի մա­սին։
«Ի­րա­նը վերջ­նա­կա­նո­րեն կհ­րա­ժար­վի մի­ջու­կա­յին գոր­ծար­քով նա­խա­տես­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րից, ա­ռա­ջին հեր­թին՝ ցենտ­րի­ֆուգ­նե­րի քա­նա­կի վե­րա­բե­րյալ։ Այս­պի­սով, ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին ծրա­գի­րը չի ու­նե­նա­լու որևէ սահ­մա­նա­փա­կում ար­տադ­րու­թյան մա­սով՝ նե­րա­ռյալ հարս­տաց­ման հզո­րու­թյուն­նե­րը, հարս­տաց­վող ու­րա­նի տո­կո­սա­յին հա­րա­բե­րու­թյու­նը և քա­նա­կու­թյու­նը, ինչ­պես նաև հե­տա­զո­տու­թյուն­ներն այդ ո­լոր­տում»,- աս­վում էր կա­ռա­վա­րու­թյան տա­րա­ծած պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Նշ­վում էր, որ Ի­րա­նը կշա­րու­նա­կի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ԱԷՄԳ-ի հետ և կվե­րա­դառ­նա մի­ջու­կա­յին գոր­ծար­քով իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը, ե­թե հան­վեն նրա նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե­րը և նրա շա­հե­րը հաշ­վի առ­նե­լը լի­նի ե­րաշ­խա­վոր­ված։ Ընդ ո­րում, Ի­րա­նի ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Աբ­բաս Մու­սա­վին հայ­տա­րա­րել է, որ Թեհ­րա­նը չի հրա­ժար­վում ԳՀՀՊ-ն ստո­րագ­րած «հն­գյա­կի» հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նա­կե­լուց, բայց նա­խա­պես պետք է հաս­նի նրան, որ ԱՄՆ-ը պա­տաս­խան տա Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հա­մար։
Այդ նույն ժա­մա­նակ ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ան­տո­նիո Գու­տե­րե­շը հրա­պա­րա­կավ ցույց տվեց, որ հաս­կա­ցել է Թեհ­րա­նի ու­ղեր­ձը։ ԱՄՆ-ի և Ի­րա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում և աշ­խար­հում լար­վա­ծու­թյան ա­ճի կա­պակ­ցու­թյամբ նա հա­մաշ­խար­հա­յին ա­ռաջ­նորդ­նե­րին պա­տե­րազմ թույլ չտա­լու կոչ ա­րեց։ «Նոր տա­րին աշ­խար­հում սկս­վեց ցն­ցում­նե­րով։ Մենք ծանր ժա­մա­նակ­ներ ենք ապ­րում։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թյունն այս դա­րում հա­սել է ա­մե­նա­բարձր կե­տին, և ցն­ցում­ներն ա­ճում են։ Այլևս չի կա­րե­լի վս­տահ լի­նել, որ գո­նե մի­ջու­կա­յին զեն­քը չի տա­րած­վի»,- հայ­տա­րա­րել է Գու­տե­րե­շը լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում։- Լար­վա­ծու­թյան այդ կաթ­սան գնա­լով ա­վե­լի շատ եր­կր­ներ է ընդ­գր­կում, ո­րոնք ան­կան­խա­տե­սե­լի ար­դյունք­նե­րով ան­կան­խա­տե­սե­լի ո­րո­շում­ներ են ըն­դու­նում, գնա­լով մե­ծա­նում է սխալ հաշ­վարկ­նե­րի վտան­գը։ Չի կա­րե­լի մո­ռա­նալ պա­տե­րազ­մի պատ­ճա­ռած տա­ռա­պանք­նե­րը և այն, որ հա­սա­րակ մար­դիկ են վճա­րում ա­մե­նա­բարձր գի­նը։ Այդ­պես այլևս չի կա­րող շա­րու­նակ­վել։ Ես մեծ ան­հան­գս­տու­թյամբ եմ հետևում հա­մընդ­հա­նուր լար­վա­ծու­թյան վեր­ջին ա­ճին, մշ­տա­կան շփ­ման մեջ եմ աշ­խար­հի ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ։ Թույլ մի տվեք պա­տե­րազմ, կանգ­նեց­րեք ծա­վա­լա­պաշ­տու­թյու­նը, դրսևո­րեք ա­ռա­վե­լա­գույն զսպ­վա­ծու­թյուն, վե­րա­կանգ­նեք երկ­խո­սու­թյու­նը և կար­գա­վո­րեք մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը»։ Փոր­ձա­գետ­նե­րը նշել են, որ Գու­տե­րեշն ուղ­ղա­կիո­րեն չի նշել ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ի­րա­նը, բայց պարզ է, որ նա ար­ձա­գան­քել է ոչ թե Սո­լեյ­մա­նիի և Մու­հան­դի­սի սպա­նու­թյուն­նե­րին, այլ հենց ԳՀՀՊ-ի գծով իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը կր­ճա­տե­լու Ի­րա­նի հին­գե­րորդ քայ­լին։ Այդ հին­գե­րորդ քայ­լը ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րում են Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը, Ի­րա­նի հետ այդ պայ­մա­նագ­րի եվ­րո­պա­ցի մաս­նա­կից­նե­րը, բայց ԱՄՆ-ը ձևաց­նում է, թե դա ի­րեն չի վե­րա­բե­րում։ Բո­լո­րին հաս­կա­նա­լի է, որ այն բա­նից հե­տո, երբ փետր­վա­րի սկզ­բին եվ­րա­կո­մի­սար Ժո­զեպ Բո­րե­լը ժա­մա­նեց Թեհ­րան ու բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րեց Ի­րա­նի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյան հետ՝ խոս­տա­նա­լով ա­րա­գաց­նել Եվ­րո­պա­յի և Ի­րա­նի միջև այ­լընտ­րան­քա­յին հաշ­վարկ­նե­րի հա­մա­կար­գի ներդ­րու­մը, ԱՄՆ-ը, բա­ցի Իս­րա­յե­լից, ար­դեն դաշ­նա­կից չու­նի ի­րա­նա­կան հար­ցում, ընդ ո­րում, ողջ աշ­խար­հում, հաշ­վի առ­նե­լով, որ ՌԴ-ն ու Չի­նաս­տա­նը փետր­վա­րին ի­րար հետևից կոշտ կեր­պով հաս­տա­տե­ցին, որ պաշտ­պա­նում են Ի­րա­նի պա­հանջ­նե­րը։
Տրա­մա­բա­նո­րեն, ՄԱԿ-ն այդ դեպ­քում պետք է հուն­վա­րին քն­նար­կեր Ի­րա­նի ԱԳՆ-ի հայ­տը գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան կա­պակ­ցու­թյամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի հա­տուկ նիստ հրա­վի­րե­լու մա­սին։ Բայց հաս­կա­նա­լի է, թե որ եր­կր­նե­րը շր­ջա­փա­կե­ցին հայ­տի ըն­դու­նու­մը, իսկ Գու­տե­րեշն այն ժա­մա­նակ լռում էր, բայց հե­տո հրա­պա­րա­կավ ար­տա­հայ­տեց իր եր­կյուղն ու ան­հան­գս­տու­թյու­նը, չնա­յած ակն­հայտ է, թե ով է փոր­ձում նոր պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­ներ ստեղ­ծել Մեր­ձա­վոր Արևել­քում։ ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րը պետք է հայ­տա­րա­րեր, ա­նու­նը նշե­լով, թե հատ­կա­պես ով է ու­ժե­ղաց­նում լար­վա­ծու­թյու­նը և նա­խադ­րյալ­ներ ստեղ­ծում այն բոր­բո­քե­լու հա­մար։ Իսկ ԱՄՆ-ն ար­ձա­գան­քեց կայ­ծակ­նա­բար. հուն­վա­րին հեր­թա­կան ան­գամ Ա­մե­րի­կա մուտ­քի թույ­լտ­վու­թյու­նը մեր­ժեց Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆին։ Ի պա­տաս­խան ԱՄՆ-ի մշ­տա­պես կրկն­վող այն սպառ­նա­լիք­նե­րի, թե Ի­րա­նի տա­րած­քում ըն­տր­ված է «52 թի­րախ, այդ թվում՝ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հու­շար­ձան­ներ», ԻՀՊԿ-ի գե­նե­րալ Ղո­լա­մա­լի Ա­բու­համ­զե­հը հաս­տա­տեց, որ Թեհ­րանն ար­դեն վա­ղուց է իր հա­մար ո­րո­շել ա­մե­րի­կյան գլ­խա­վոր թի­րախ­նե­րը. «Տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի 35 օ­բյեկտ, ինչ­պես նաև Թել Ա­վի­վը գտն­վում են հա­սա­նե­լիու­թյան սահ­ման­նե­րում»։ Ըստ նրա, թի­րախ­նե­րի քա­նա­կը սահ­մա­նա­փակ­ված չէ. հնա­րա­վոր են նաև հար­ձա­կում­ներ նա­վե­րի վրա Պար­սից ծո­ցում. «Հոր­մու­զի նե­ղու­ցը կեն­սա­կա­նո­րեն կարևոր է Արևմուտ­քի հա­մար, այն հա­տում են մեծ քա­նա­կու­թյամբ ա­մե­րի­կյան ա­կա­նա­կիր­ներ և ռազ­մա­նա­վեր»։ Այ­սինքն՝ թի­րախ­ներն ի­րա­կա­նում 35-ից մի քա­նի ան­գամ ա­վե­լի են։ Հուն­վա­րի վեր­ջին ի­րան­ցի­նե­րը վերջ­նա­կա­նա­պես հս­տա­կեց­րին` Ի­րա­նի շուր­ջը գտն­վող ա­վե­լի քան 100 ա­մե­րի­կյան բա­զա (դրանց թվում են նաև Վրաս­տա­նում, Ադր­բե­ջա­նում ԱՄՆ-ի ռազ­մա­բա­զա­նե­րը) ի­րա­նա­կան հր­թի­ռա­ձիգ­նե­րի նշա­նա­կետ են։
Քա­նի որ ԱՄՆ-ը Ի­րա­նի ԱԳՆ-ին «պա­տաս­խա­նել էր» ոչ միայն ՄԱԿ-ում. մի­ջազ­գա­յին ԶԼՄ-նե­րը հայտ­նել են, որ 2020 թ. հուն­վա­րի 4-ին ա­մե­րի­կա­ցի­ներն օ­դից հր­թի­ռա­կո­ծել են Ի­րա­քի շիա­նե­րին, ընդ ո­րում «Ալ-Հաշդ աշ-Շաա­բի» աշ­խար­հա­զո­րի ավ­տո­շա­րա­սյան ներ­սում «կե­տա­յին հար­վա­ծի» թի­րախ են դար­ձել հի­վանդ­ներ և վի­րա­վոր­ներ տե­ղա­փո­խող բժիշկ­նե­րի մե­քե­նա­նե­րը, լրա­ցու­ցիչ հա­զա­րա­վոր զին­ծա­ռա­յող­ներ են ու­ղար­կել տա­րա­ծաշր­ջան, ա­պա Թեհ­րա­նը տե­ղա­կան բնույ­թի «պա­տաս­խան­ներ» է նա­խա­պատ­րաս­տել։
1) Հուն­վա­րի 5-ի գի­շե­րը Ի­րա­քում ԱՄՆ-ի ռազ­մա­բա­զա­նե­րը հր­թի­ռա­կոծ­վել են ան­կա­ռա­վա­րե­լի հր­թիռ­նե­րով։ Հայտ­նի է, որ Ի­րա­քի տար­բեր շր­ջան­նե­րում հար­ված­նե­րի են են­թարկ­վել ա­մե­րի­կյան զին­վո­րա­կան­նե­րը կամ կա­ռա­վա­րա­կան օ­բյեկտ­նե­րը։ Իսկ մայ­րա­քա­ղա­քի «կա­նաչ գո­տու» վրա ար­ձակ­ված առն­վազն եր­կու հր­թի­ռի թի­րախն է ե­ղել ԱՄՆ-ի դես­պա­նա­տու­նը։ Բաղ­դա­դի հյու­սի­սում հար­ձակ­ման է են­թարկ­վել ա­մե­րի­կյան բա­զան։ Օ­դում ա­մե­րի­կյան ուղ­ղա­թիռ­ներ էին պտտ­վում. հա­վա­նա­բար պատ­րաստ էին տար­հա­նե­լու դես­պա­նու­թյու­նը։ Հա­ղորդ­վել է միայն 15 տու­ժող­նե­րի մա­սին, ո­րոնց թվում կան դես­պա­նու­թյու­նը պահ­պա­նող զին­ծա­ռա­յող­ներ։ Բայց հաշ­վի առ­նենք, որ Ի­րա­քում ա­մե­րի­կա­ցի­նե­րին դա­դար­նե­րով հար­ված­ներ էին հասց­վում ողջ հուն­վա­րի ըն­թաց­քում։
2) Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լա Խա­մե­նեիի գլ­խա­վոր ռազ­մա­կան խոր­հր­դա­կան, գե­նե­րալ Հո­սեյն Դեհ­գա­նը CNN-ին հայ­տա­րա­րել է. «Միակ բա­նը, ո­րը կա­րող է վերջ դնել պա­տե­րազ­մի այս շր­ջա­նին, այն է, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ստա­նան ի­րենց հասց­րած հար­վա­ծին հա­մար­ժեք հար­ված։ Հար­վա­ծը կհասց­նեն հենց ի­րա­նա­կան զին­ված ու­ժե­րը։ Պա­տաս­խանն ու­նե­նա­լու է ռազ­մա­կան բնույթ և ուղղ­ված է լի­նե­լու ռազ­մա­կան օ­բյեկտ­նե­րի դեմ»։ Այս­պի­սով, գե­նե­րալ Դեհ­գա­նը հաս­տա­տեց ՄԱԿ-ում Ի­րա­նի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Թախթ-Ռա­վան­չիի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք ար­վե­ցին հուն­վա­րի սկզ­բին, գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո։
3) Հուն­վա­րի 7-ին Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նը միա­ձայն օ­րի­նա­գիծ ըն­դու­նեց, ըստ ո­րի, ԱՄՆ-ի ողջ բա­նա­կը և Պեն­տա­գո­նը հա­մար­վում են ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։ Օ­րի­նագ­ծի կե­տե­րից մե­կի հա­մա­ձայն, Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը «Քոդս» հա­տուկ նշա­նա­կու­թյան ու­ժե­րին պետք է երկ­րի ազ­գա­յին զար­գաց­ման հիմ­նադ­րա­մից 200 մլն եվ­րո հատ­կաց­նեն և դա՝ մո­տա­կա եր­կու ամս­վա հա­մար։ Նա­խա­տես­վում է մար­տից վերս­կս­վել այդ հատ­կա­ցում­նե­րը։ Խոր­հր­դա­րա­նի խոս­նակ Ա­լի Լա­րի­ջա­նին նշել է, որ այդ գու­մա­րի հատ­կաց­ման թույ­լտ­վու­թյունն ար­դեն առ­կա է։ Նույն ո­րոշ­ման մեջ կետ կա Վա­շինգ­տո­նի նկատ­մամբ «կոշտ վրե­ժի» մա­սին։ Ի­րա­նա­կան ԶԼՄ-ներն ըն­դգ­ծում են, որ ար­տա­կարգ օ­րի­նա­գի­ծը վե­րա­փոխ­ված տար­բե­րակն է 2019 թ. ապ­րի­լի 23-ին վա­վե­րաց­ված այն ար­ձա­նագ­րու­թյան, ըստ ո­րի, Մեր­ձա­վոր Արևել­քում ԱՄՆ-ի զոր­քե­րի կենտ­րո­նա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հա­մար­վում է ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն՝ ի պա­տաս­խան Վա­շինգ­տո­նի կող­մից Ի­րա­նի ԻՀՊԿ-ն ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն ճա­նա­չե­լու։
4) Ի­րա­նի անվ­տան­գու­թյան գե­րա­գույն խոր­հր­դի քար­տու­ղար, դեր­ծո­վա­կալ Ա­լի Շամ­խա­նին հուն­վա­րի 7-ին հայ­տա­րա­րել է, որ Թեհ­րա­նը գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հա­մար ԱՄՆ-ից վրեժ լու­ծե­լու 13 սցե­նար ու­նի, և դրան­ցից նույ­նիսկ «ա­մե­նա­փոք­րը գի­շե­րա­յին մղ­ձա­վանջ կդառ­նա Ա­մե­րի­կա­յի հա­մար»։ Ի դեպ, նա փա­կագ­ծե­րը չի բա­ցել։ ՈՒ­շադ­րու­թյան է ար­ժա­նի նաև ԻՀՊԿ-ի գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Հո­սեյն Սա­լա­միի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ նա ա­րել է Քեր­մա­նում սգո ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ. «Գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին ա­պա­ցու­ցել է իր նվիր­վա­ծու­թյունն ու սե­րը Իս­լա­մի և Ի­րա­նի նկատ­մամբ։ Նա ոչ թե մարդ էր, այլ ա­ռանցք, և թշ­նա­մին գի­տեր դա։ Այդ նա­հա­տա­կը տա­պա­լեց իս­լա­մա­կան աշ­խար­հի անվ­տան­գու­թյու­նը խախ­տե­լու ԱՄՆ-ի ռազ­մա­վա­րու­թյու­նը և սիո­նիստ թշ­նա­մի­նե­րին ու ԱՄՆ-ին թույլ չտ­վեց թու­լաց­նել Ի­րա­նի իշ­խա­նու­թյու­նը, ուս­տի նրանց ե­րա­զան­քը չի­րա­կա­նա­ցավ։ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նից ա­մե­րի­կյան զոր­քե­րը հա­նե­լու մեկ­նա­կետն է, և բո­լո­րը շու­տով կտես­նեն դա։ Մենք ու­զում ենք նոր ա­պա­գա կեր­տել, և դա մեր կամքն է։ Վրեժ կլու­ծենք կոշտ կեր­պով, վճ­ռա­կա­նո­րեն և լիո­վին»։ Զին­վո­րա­վա­րի կարճ ու կոնկ­րետ է աս­ված, բայց, ինչ­պես Շամ­խա­նիի ա­սա­ծը, ա­ռանց ման­րա­մաս­նե­րի։
5) Այդ ա­րան­քում ինչ-որ իբր «իս­լա­միստ­ներ» հար­ձակ­վել են Քե­նիա­յում ա­մե­րի­կյան «Սիմ­բա» ռազ­մա­բա­զա­յի վրա, և ԱՄՆ-ը հաս­տա­տել է հր­թի­ռա­կոծ­ման հետևան­քով ա­մե­րի­կյան 2 ինք­նա­թի­ռի ոչն­չա­ցու­մը։ Ո­րոշ տվյալ­նե­րով, ոչն­չաց­վել են նաև 2 ինք­նա­թիռ և 5 տրանս­պոր­տա­յին մի­ջոց։ Իսկ ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րը հա­վե­լել են, որ ինչ-որ «ջի­հա­դա­կան­նե­րի» հար­ձա­կում­նե­րի ար­դյուն­քում սպան­վել է նաև ա­մե­րի­կա­ցի գե­նե­րալ Սթի­վեն Թաուն­սեն­դը։ Եվ Թեհ­րա­նում հա­վա­տաց­նում են՝, Քե­նիա­յում ա­մե­րի­կյան ռազ­մա­բա­զա­յի վրա հար­ձակ­ման պատ­ճա­ռը ե­ղել է այն­տեղ հենց ա­մե­րի­կա­ցի գե­նե­րա­լի գտն­վե­լը։ Ի մի­ջի այ­լոց, ոչ բա­զա­յի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, ոչ Պեն­տա­գո­նը որևէ կերպ չեն մեկ­նա­բա­նում գե­նե­րալ Թաուն­սեն­դի զոհ­վե­լու մա­սին հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը։ Մենք, օ­րի­նակ, հակ­ված չենք ո­րոշ արևմտյան ու ռու­սա­կան ԶԼՄ-նե­րի նման հա­մա­րե­լու, թե Թաուն­սեն­դի վե­րա­ցումն իբր «վրեժ է Սո­լեյ­մա­նիի հա­մար», ո­րով­հետև ԱՄՆ-ի ոչ մի գե­նե­րալ որևէ չա­փով հա­մե­մա­տե­լի չէ Սո­լեյ­մա­նիի հետ՝ ոչ վաս­տա­կով, ոչ զին­վո­րա­կան ու քա­ղա­քա­կան կշ­ռով, լի­նի դա ԱՄՆ-ի ներ­սում, թե Մեր­ձա­վոր Արևել­քում։ Այն­պես որ, տվյալ դեպ­քում պարզ հա­մընկ­նում է, ոչ ա­վե­լի։ Հա­վա­նա­բար Արևմուտ­քում ո­րոշ ու­ժեր շատ են ու­զում գործն այն­պես ներ­կա­յաց­նել, թե իբր Ի­րանն «ար­դեն կոշտ կեր­պով վրեժ է լու­ծել»։ Բայց բանն այն է, որ «Սիմ­բա» բա­զա­յի վրա հար­ձա­կու­մը ե­ղել է հուն­վա­րի 5-ից 6-ի գի­շե­րը, իսկ ցան­կա­ցած ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կա­նի ա­հա­բե­կիչ հա­մա­րե­լու մա­սին խոր­հր­դա­րա­նի ո­րո­շու­մը, Շամ­խա­նիի և Սա­լա­միի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ե­ղել են հուն­վա­րի 7-ին։ Այն­պես որ, գե­նե­րալ Թաուն­սեն­դի սպա­նու­թյունն ակն­հայ­տո­րեն «մեր օ­պե­րա­յից չէ»։ Զար­մա­նա­լին ԱՄՆ-ի ար­ձա­գանքն էր։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րը լռում էին մի քա­նի շա­բաթ, հե­տո հուն­վա­րի 21-ին հրա­պա­րա­կում­ներ ե­ղան, թե իբր Թաուն­սեն­դը կեն­դա­նի է, նույ­նիսկ «հար­ցազ­րույց» տպագ­րե­ցին նրա հետ, բայց հե­տո կեն­դա­նի-մե­ռած գե­նե­րա­լը նո­րից ան­հե­տա­ցավ։ Դե ան­հե­տա­ցավ, ան­հե­տա­ցավ, բայց «Սիմ­բա» բա­զան գործ­նա­կանում այլևս չկա։
Եվ այս­տեղ հարկ է ու­շադ­րու­թյան առ­նել, թե աշ­խար­հում էլ ինչ է տե­ղի ու­նե­ցել հուն­վա­րի 6-7-ին, երբ Ի­րա­նում սգո լռու­թյան մեջ ան­նա­խա­դեպ կր­քեր էին ե­ռում։ Նախ, ինչ­պես հա­ղոր­դել են ռու­սա­կան ռազ­մա­կան աղ­բյուր­նե­րը։ ՌԴ ՌԾՆ-ն հուն­վա­րի 6-ին Մի­ջերկ­րա­կան ծով է ու­ղար­կել «Մար­շալ ՈՒս­տի­նով» հր­թի­ռա­յին հա­ծա­նա­վը։ Են­թադր­վում էր, որ ռուս զին­վո­րա­կան­նե­րը մտա­դիր են վե­րահս­կե­լու ի­րադ­րու­թյու­նը Մի­ջերկ­րա­կան ծո­վում, որ­տե­ղից ա­մե­րի­կյան նա­վե­րը կա­րող են հար­ված­ներ հասց­նել Ի­րա­նի տա­րած­քին։ Կար­ծիք կար, որ ԱՄՆ-ը կփոր­ձի իր ա­վիա­կիր խմ­բա­վո­րու­մը տե­ղա­բաշ­խել հենց Մի­ջերկ­րա­կան ծո­վում, ոչ թե Պար­սից ծո­ցում, որն ամ­բող­ջու­թյամբ Ի­րա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ է։ Չէ՞ որ հուն­վա­րի 4-ին ԱՄՆ-ն իր նա­վե­րը, «Աբ­րա­համ Լին­կոլն» ա­վիակ­րի գլ­խա­վո­րու­թյամբ, հետ քա­շեց Ի­րա­նի ա­փե­րից։ Այդ առ­թիվ բա­ցատ­րենք, որ տվյալ պա­հին Ի­րանն ըն­դու­նակ է ա­մե­րի­կյան նա­վե­րը խո­ցե­լու «Սե­ջիլ» բա­լիս­տիկ հր­թիռ­նե­րով, ո­րոնց հե­ռա­հա­րու­թյու­նը 2-2,5 հազ. կմ է։ Պար­սից ծո­ցում ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար շատ վտան­գա­վոր են նաև «Ղա­դիր» դա­սի փոք­րա­ծա­վալ սու­զա­նա­վե­րը։ Ճշտ­վում է, որ նախ­կի­նում հր­թի­ռա­յին հա­ծա­նա­վի զո­րա­վար­ժու­թյուն­ներ ու եր­թեր չեն պլա­նա­վոր­վել, բայց Մեր­ձա­վոր Արևել­քում ի­րադ­րու­թյան սր­ման առն­չու­թյամբ ո­րո­շել են հա­ծա­նա­վով ու­ժե­ղաց­նել տա­րա­ծաշր­ջա­նում ռու­սա­կան ու­ժե­րի ներ­կա­յու­թյու­նը։ Հա­ծա­նավն ու­նի C-300Ղ զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րի 64 գոր­ծարկ­ման կա­յանք, կ1000 «Թցս­ՍՈվ» հա­կա­նա­վա­յին հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րի 16 գոր­ծարկ­ման կա­յանք, 2Հըձ-6000 ռեակ­տիվ ռմ­բա­նետ կա­յանք, 10 տոր­պե­դա­յին սարք։ Մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ «Մար­շալ ՈՒս­տի­նովն» ըն­դու­նակ է թույլ չտա­լու Ի­րա­նի տա­րած­քին ԱՄՆ-ի զանգ­վա­ծա­յին հար­ված­ներ, բայց Ռու­սաս­տա­նը պատ­րա՞ստ է պաշտ­պան կանգ­նե­լու Ի­րա­նին, թե՞ հա­ծա­նա­վի գտն­վե­լու ի­րա­կան պատ­ճա­ռը Սի­րիա­յի տա­րած­քի պաշտ­պա­նու­թյունն է, անհ­նար է ստույգ ա­սել։ Երկ­րորդ, ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, բա­նա­կի գե­նե­րալ Սեր­գեյ Շոյ­գուն հուն­վա­րի 5-6-ին Ի­րա­նի ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի և Թուր­քիա­յի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան պե­տի հետ հե­ռա­խո­սով քն­նար­կել է Մեր­ձա­վոր Արևել­քի ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյու­նը գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո։ Ի­րա­նի ԶՈՒ ԳՇ-ի պետ, գե­նե­րալ-մա­յոր Մո­հա­մադ Բա­ղե­րիի հետ Շոյ­գուն քն­նար­կել է Սի­րիա­յում և մեր­ձա­վո­րարևե­լյան տա­րա­ծաշր­ջա­նում լար­վա­ծու­թյան ծա­վա­լում թույլ չտա­լու գործ­նա­կան քայ­լեր։ Իսկ Թուր­քիա­յի ազ­գա­յին հե­տա­խու­զա­կան կազ­մա­կեր­պու­թյան տնօ­րեն Հա­քան Ֆի­դա­նի հետ զրույ­ցում, բա­ցի Մեր­ձա­վոր Արևել­քից, քն­նարկ­վել են նաև Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կան, ինչ­պես նաև տա­րա­ծաշր­ջա­նում ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րի լար­վա­ծու­թյու­նը նվա­զեց­նե­լու և լու­ծե­լու գծով հնա­րա­վոր հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Սա­կայն, դա­տե­լով այն բա­նից, որ հենց այդ զրույ­ցից հե­տո Ան­կա­րա­յում ո­րո­շե­ցին «հի­շել», թե որ­քան անգ­նա­հա­տե­լի է Ռու­սաս­տա­նի դե­րը Սի­րիա­յում և Ի­րա­քում ա­հա­բեկ­չու­թյան սան­ձար­ձա­կու­թյու­նը ճն­շե­լու գոր­ծում, և հենց այդ զրույ­ցից հե­տո նաև Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը հա­մա­ձայ­նեց, որ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին անգ­նա­հա­տե­լի վաս­տակ ու­ներ ա­հա­բեկ­չու­թյան դեմ պա­տե­րազ­մում և զոհ­վեց որ­պես նա­հա­տակ, մենք լիո­վին կա­րող ենք են­թադ­րել, որ Շոյ­գուի խոս­քը, հա­վա­նա­բար Հա­քա­նի մի­ջո­ցով փո­խանց­ված թուր­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը և զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյա­նը, ե­ղել է «վեր­ջին կա­թի­լը», ո­րից հե­տո թուր­քերն ինչ-որ բան են ո­րո­շել ի­րենց հա­մար։ Օ­րի­նակ, Թեհ­րա­նում հուն­վա­րի 7-ի սգո ա­րա­րո­ղու­թյա­նը, մի շարք այլ եր­կր­նե­րի դես­պան­նե­րի հետ, մաս­նակ­ցել է նաև Ի­րա­նում Թուր­քիա­յի դես­պա­նը, թեև 2016-18 թթ. ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, նաև ռու­սա­կան Cy-24 ինք­նա­թի­ռի խոց­ման պատ­մու­թյան մեջ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին բա­վա­կան «հի­շար­ժան հետ­քեր» էր թո­ղել և՛ թուր­քա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի շատ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, և՛ Սի­րիա­յի թր­քա­մետ ու­ժե­րի վրա։ Հուն­վա­րի 6-ին գե­նե­րալ Բա­ղե­րին շփ­վել է նաև ՌԴ ԶՈՒ ԳՇ-ի պետ, բա­նա­կի գե­նե­րալ Վա­լե­րի Գե­րա­սի­մո­վի հետ, և մենք հա­մոզ­ված ենք, որ նրանց խո­սակ­ցու­թյու­նը ևս ե­ղել է հան­գա­մա­նա­լից ու չի սահ­մա­նա­փակ­վել միայն Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան կա­պակ­ցու­թյամբ ի­րա­նա­կան ԳՇ-ի պե­տին ցա­վակ­ցու­թյուն հայտ­նե­լով։ Իսկ շար­քա­յին դի­տող­նե­րի հա­մար, մեր կար­ծի­քով, բա­ցա­հայտ­վեց զոհ­ված ի­րան­ցի զո­րա­պե­տի կեն­սագ­րու­թյան ևս մեկ գաղտ­նի էջ՝ նրա և ռու­սա­կան ԳՇ-ի կա­պը, չնա­յած ան­ցած տա­րի­նե­րին էլ ստեպ-ստեպ լու­րեր էին սպր­դում Մոսկ­վա Սո­լեյ­մա­նիի գաղտ­նի այ­ցե­րի և ՌԴ ՊՆ-ում ու ԶՈՒ ԳՇ-ում նրա բազ­մա­թիվ հան­դի­պում­նե­րի մա­սին։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 1404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ