Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
14.02.2020 | 02:14
Լեյ­դիզ ընդ ջեն­թլ­մեն (տիկ­նայք և պա­րո­նայք) և ու­րիշ­ներ, товарищи и друзья (ըն­կեր­ներ և բա­րե­կամ­ներ), յու ար ուել­քամ (բա­րի գա­լուստ) մեր ա­զատ, ան­կախ, ժո­ղովր­դա­վար և ինք­նիշ­խան թա­գա­վո­րու­թյուն: Կար­միր լապ­տեր­նե­րի հե­ղա­փո­խու­թյու­նը, ո­րի մա­սին ես այդ­քան խո­սում և հա­նուն ո­րի պայ­քա­րում էի, վեր­ջա­պես ի­րա­կա­նա­ցավ: Ժա­պա­վեն չենք կտ­րե­լու նախ­կին­նե­րի նման, պար­զա­պես, հիմն­վե­լով ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան վրա, ես, հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­դեմ ժո­ղովր­դա­վար հան­րույ­թի կող­մից, լիա­զոր­ված եմ բաց­ված հայ­տա­րա­րե­լու հե­ղա­փո­խա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հա­մաշ­խար­հայ­նաց­ման դա­րաշր­ջա­նը մեր մո­լո­րա­կի վրա: ՈՒ թե մեր մղած մա­յի­սյան հե­րո­սա­մար­տե­րի փայ­լից չշիկ­ներ ճա­կա­տը նախ­կին­նե­րի, իր մութ այ­րե­րում շուն­չը կփ­չեր հայ­րե­նի եր­կիրս… Հաս­կա­ցաք, չէ՞, ի՛նչ պոե­տա­կան էք­սպ­րոմտ սար­քե­ցի ո­տի վրա: Դա­սա­կանն ան­գամ կնա­խան­ձեր: Վասն­զի, հի­շե՛ք, ես նախ բա­ցա­ռիկ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, ա­պա նոր պոետ եմ:
Ձմեռ էր բո­լոր, ծա­ռե­րը մո­րե­մերկ տկ­լոր­վել էին: Սա­կայն, նա­խա­պես ա­սեմ, որ մինչև վար­դա­պե­տի վե­րին խա­զը խր­ված եմ կեղ­տի մեջ, և այդ ու­բոռ­նուց, ո­րը նույնն է, ինչ բիո­զու­գա­րա­նը, զոր հա­նա­պա­ժա­մյա և հա­նա­պա­զօ­րյա, ա­պա ա­մեն­շա­բա­թյա, ա­մե­նամ­սյա պար­բե­րա­կա­նու­թյամբ ար­տադ­րում է պար­արտա­նյութ՝ երկ­րում բեր­քատ­վու­թյու­նը բարձ­րաց­նե­լու նպա­տակաս­լա­ցու­թյամբ և հա­նուն տու­րիզ­մի սպաս­վե­լիք ան­նա­խա­դեպ զար­գաց­ման, ու­րեմն, թե դուրս չե­կա այդ ար­տաք­նո­ցից, որ հի­շեց­նում է մեր բա­ղի վե­րի ծե­րին փոր­ված բաց ա­ռաս­տա­ղով փո­սը, որ­տեղ հատ­կա­պես գի­շե­րա­յին ժա­մե­րին ա­նա­մո­թա­բար ծիկ­րա­կում էին երկ­նա­յին մանր ու խո­շոր լու­սա­տու­նե­րը, իսկ թեթև զե­փյու­ռը հա­ճե­լիո­րեն տա­րու­բե­րում էր դռա­նը փո­խա­րի­նող վա­րա­գույ­րը, թա­ղե­լու եմ սա­ղիդ այդ կեղտ ու ժե­խի մեջ, քան­զի մղ­ձա­վան­ջա­յին չա­րա­գու­շակ գի­շեր անց­կաց­րի զայ­սօրս, մինչև ա­րե­գա­կի ա­ռա­ջին ճա­ռա­գայթ­նե­րը ցրե­ցին մու­թը, և լույ­սը բաց ձեռ­քե­րի թավ­շյա նր­բու­թյամբ թա­փան­ցեց հո­գուս ու մտ­քիս մեջ:
Մի խումբ սա­տա­նա­ներ, դդ­մաձև գլուխ­նե­րով, ծուռ­տիկ ոտ­քե­րով, ի­րենց գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի հետ, որն ըստ իս՝ որձ էր, հնա­րա­վոր է նաև է­գի տար­բե­րա­կը, քան­զի աչ­քե­րը ներկ­ված էին և ա­կանջ­նե­րից մե­կին օղ ու­ներ կախ­ված ու, ե­թե ոչ դի­մագ­ծե­րը, ա­պա հո­տը հի­շեց­նում էին տա­տիս, ինձ վերց­րել էին կլոր շր­ջա­նի մեջ ու շուրջ­պար բռ­նել: Վայ­րի և ան­կա­նոն շար­ժում­նե­րով, այ­սուայն կողմ վե­րու­վար ցատ­կո­տե­լով և ա­հա­բե­կող գո­ռում-գո­չյուն­ներ ար­ձա­կե­լով նրանք պտտ­վում էին շր­ջա­նագ­ծով ու բա­ցա­կան­չում ան­հաս­կա­նա­լի բնա­ձայ­նու­թյուն­ներ՝ հո՜ւ-հա՛, դը՛մփ-դը՛մփ, հո՜ւ-հա՛, դը՛մփ-դը՛մփ…
Ես փոր­ձում էի մո­տե­նալ այդ ուր­վա­կա­նա­կեր­պա­րանք գա­ճաճ ա­րա­րած­նե­րի պատ­նե­շին, ճեղ­քել վհուկ­նե­րի շր­ջա­փա­կու­մը, բայց մար­դա­կեր­նե­րի հիս­տե­րիկ վայ­նա­սունն ու քր­քի­ջը ա­հա­սար­սուռ և սպառ­նա­լի էր. նրանք պատ­րաստ էին նե­տե­լու ինձ հս­կա խա­րույ­կի մեջ, ո­րի կայ­ծե­րը բարձ­րա­նում և հանգ­չում էին մութ եր­կն­քի աստ­ղե­րին ձուլ­վե­լով: Ես հաս­կա­ցա, որ սա­տա­նա­նե­րը ցան­կա­նում են խո­րո­վել ու խժ­ռել ինձ մինչև վեր­ջին կռ­ճիկս: Սա­տա­նա­յա­պե­տը շր­ջա­նի կենտ­րո­նում, մտ­րա­կը օ­դում թա­փա­հա­րե­լով հռհ­ռում և հրահ­րում էր յու­րա­յին­նե­րին, հաս­կաց­նում, որ ա­ռայժմ խնա­յում է ինձ ՝ հա­ճույք ստա­նա­լով իր խա­ղից, բայց կա­րող է նաև հար­վա­ծել՝ կատ­վի խա­ղը մկան մա­հը հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան ան­հե­թեթ ա­սույ­թին հետևե­լով: Եվ շը­րը՛խկ… հան­կարծ բաց­վեց մեր պա­պե­նա­կան տան դու­ռը, որ­տեղ էդ գի­շեր տատս էր մե­նակ, ու թուրք կա­նան­ցով տու­նը լց­վեց, տու­նը լց­վեց թուրք կա­նան­ցով, Ճիչ-գո­ռո­ցով, հռհ­ռո­ցով…
Ահ­ռե­լի ձո­րում մի կտոր լու­սին նա­յում էր գաղ­տուկ, թաք­չում ամ­պե­րում։ Էն մութ, ա­հա­վոր գի­շեր­վա կի­սին վա­զում էր պա­ռավն էն մութ ձո­րե­րում։ Չար­քե­րը ըն­կած նրա հետևից, հե­րար­ձակ խմ­բով, ճիչ-ա­ղա­ղա­կով հաս­նում են մեջ­քին, բռ­նում են թևից, զար­կում են, զար­կու՜մ օ­ձի մտ­րա­կով... Իսկ մութ խա­վա­րի մի­ջից ան­դր­շի­րի­մյան մի ձայն, ա­սես ջր­հո­րի խոր­քից, ար­ձա­գան­քում էր՝ բռ­նե­ցեք, փա­խավ տատս խե­լա­գար…Գնա ա­րի, ման ա­րի, գի­շեր­նե­րը տուն ա­րի… ՈՒ սպաս­վող հար­վա­ծը չու­շա­ցավ՝ դա­ղո­ցը շամփ­րեց ու­ղեղս, աչ­քե­րիս ի­ջավ սև վա­րա­գույր, և ես լար­վա­ծու­թյու­նից ու ա­հու­սար­սա­փից փշա­քաղ­ված, քրտ­նամ­խած վեր թռա…
Վատ ե­րազ էր: Չա­րա­գու­շակ նա­խազ­գու­շա­ցում. նախ սա­տա­նա­նե­րը, հե­տո՝ տա­տիս մա­սին հի­շո­ղու­թյու­նը: Ա­պո ջան, դե գնա-ա­րի, ման ա­րի, կնիկ ջան, թե ի­մա­նաս, ինչ լավ բան է ա­րա­ղը, դու կծա­խես ա­ման-չա­ման ու մա­ղը: Ծաղ­կեց Մա­րո­յի բոս­տա­նը: Հլի, հե՜յ: Դեռ ու՞ր ես…
Ստիպ­ված էի ան­մի­ջա­պես ձեռ­նար­կել ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան մի­ջո­ցա­ռում­ներ՝ զան­գա­հա­րե­ցի ԱԱԾ, ՀՔԾ, գլ­խա­վոր դա­տա­խա­զին և հայտ­նե­ցի, որ երկ­րում մո­լեգ­նում է սև տե­ռո­րը, քա­ղաք է թա­փան­ցել սա­տա­նան իր վհուկ­նե­րի հետ և ակ­տիվ աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­նում քթ­նե­րիս տակ, իսկ ի­րենք է­շի ա­կան­ջում քնած են, պա­հան­ջե­ցի լրա­ցու­ցիչ ու­ժեր տրա­մադ­րել թիկ­նա­զո­րիս և շու­տա­փույթ ձեռ­նա­մուխ լի­նել սա­տա­նա­յի, սա­տա­նիստ­նե­րի և կա­նի­բա­լիս­տա­կան մար­դա­կե­րու­թյան ար­նա­խում հետևորդ­նե­րի բա­ցա­հայտ­ման ու չե­զո­քաց­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում հայ­տա­րա­րել ար­տա­կարգ դրու­թյուն՝ ար­գե­լել ա­մեն տե­սա­կի ե­լու­մուտ, մեկ ան­ձից ա­վե­լի խմբ­վե­լը, կտ­րուկ շար­ժում­նե­րը և ոչն­չաց­նել հա­վա­նա­կան թշ­նա­մուն ու նրա ուր­վա­կան­նե­րին ա­ռանց նա­խազ­գու­շաց­ման: Մենք տի­րա­պե­տում ենք անհ­րա­ժեշտ բո­լոր մի­ջոց­նե­րին՝ ներ­քին զոր­քեր, հրե­տա­նի, հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյուն, տեխ­նի­կա­կան և ռազ­մաօ­դա­յին հա­գեց­վա­ծու­թյուն, հարկ ե­ղած դեպ­քում նաև Սևա­նի նա­վա­տոր­մը, Վե­նե­տի­կի ա­փե­րին խարս­խած «Ար­մե­նիա» ա­ռա­գաս­տա­նա­վը, տա­կա­վին ե­րեք տաս­նա­մյակ ա­ռաջ մեր կա­ռա­վա­րու­թյան ձեռք բե­րած և հա­մաշ­խար­հա­յին օվ­կիա­նո­սի ջրե­րում լո­ղա­ցող մեկ ա­տո­մա­յին սու­զա­նավ՝ Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սում և մեկ ա­վիա­կիր՝ Մի­ջերկ­րա­կա­նում:
«Խե­լա­գար­վե­ցի՞ր, ա­րա: Ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րը ոչ ևս են: Բայց դու ու՞մ դեմ ես պատ­րաստ­վում ամ­բողջ զի­նա­նոցդ կի­րա­ռե­լու՝ սե­փա­կան ժո­ղովր­դի՞դ, ո­րի ծո­ցից ես դուրս ե­կել ու հա­սել է­սօր­վա բար­ձունք­նե­րիդ»:
Ներ­քին ձայնս մար­տա­կան էր տրա­մադր­ված իմ դեմ, բայց ես ան­մի­ջա­պես սաս­տե­ցի նրան, հի­շե­լով, որ լա­վա­գույն պաշտ­պա­նու­թյու­նը հար­ձա­կումն է.
«Ա­րա-ն դու ես, ա­րա, հերդ ու մերդ ա, հի­մար, այլևս չհա­մար­ձակ­վես խառն­վել իմ գոր­ծե­րին: Հետս ռազ­բոր­կա ես ա­նու՞մ: ՈՒ­րեմն, գնա ու վեր ըն­կի ձեր հա­յա­թի բե­սեդ­կում: Ե՞ս լավ գի­տեմ, թե դու՝ ո՛ր պա­տի ծա­կից եմ թռել: Մենք ու ինձ իր քվեն ան­վե­րա­պահ տված ժո­ղո­վուր­դը շատ լավ գի­տենք մեր ա­նե­լի­քը»:
«Վաղ ես ու­րա­նում ինձ, մո­ռա­ցա՞ր, թե ում խոր­հուրդ­նե­րի շնոր­հիվ ես հա­սել շատ բա­նե­րի»,- հո­խոր­տաց ներ­քին ձայնս ու ձեռ­քը թափ տա­լով խռո­ված չքա­ցավ: Նա հու­շել էր, որ ե­րա­զիս մեջ տա­տիս հի­շա­տա­կու­մը, թե­կուզ ոչ ա­ռար­կա­յա­կան, այլ դարչ­նա­բուր­մուն­քա­յին, երբ միտդ են գա­լիս նրա տրե­խա­նա­խաս­տեղծ հո­ղա­թա­փերն ան­գամ, հղի է ան­մեղ­սու­նա­կու­թյու­նից բխող սպառ­նա­լի հետևանք­նե­րով, և ես ձեռ­նա­մուխ ե­ղա ըն­տա­նյոք հան­դերձ նրան շու­տա­փույթ այ­ցե­լե­լու նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րին, կռա­հե­լով, որ սա­տա­նիզ­մի բո­լոր հետ­քե­րը կա­րող են տա­նել իմ պա­պե­նա­կան գյու­ղի նա­հա­պե­տա­կան հյու­ղա­կում միայ­նակ բնակ­վող տա­տիս մոտ և, որ շատ կարևո­րում եմ, ըստ հո­գե­բան­նե­րի, ա­մե­նից ա­պա­հով վայրն այն­տեղ է, ո­րը մոտ է վտան­գին, ո­րով­հետև դա­վա­դիր թշ­նա­մու հա­մար ա­մե­նից քիչ հա­վա­նա­կա­նը քո այդ­տեղ պատս­պար­վելն է:
Սա­տա­նիզմ ա­սա­ցի և հի­շե­ցի: Ի սկզ­բա­նե ա­սեմ՝ թքած ու­նեմ բո­լոր իզ­մե­րի, իզ­միստ­նե­րի և իզ­միս­տու­հի­նե­րի վրա: Ա­կանջ­նե­րիդ օղ ա­րեք, կու­զեք՝ ոս­կուց, որ ձեր ժան­գը չփո­խանց­վի այդ ազ­նիվ մե­տա­ղին, կու­զեք՝ ժեշ­տից, որ ձեր դա­տարկ ու­ղեղ­նե­րի ճեն­ճա­հո­տը ժան­գից խեղդ­վի: Կարևո­րը օղն է, որ պա­րա­նոցդ գր­կի, ոնց որ շան ժն­ջի­լը կամ կա­խա­ղա­նի պա­րա­նը, ո­րի ծայ­րին դես ու դեն են ճոճ­վում էդ ա­սուն­նե­րի թռ­փոշ ջան­դակ­նե­րը, ու էդ հայ­վան­նե­րը բնազ­դա­բար քաջ գի­տակ­ցել են, որ ժո­ղո­վուրդն ի­րենց մի օր քարշ էր տա­լու փո­ղոց­նե­րով, ինչ­պես կա­սեր իմ ա­պու­պապ Մե­նուա­յի որ­դի Ար­գիշ­տի Ա­ռա­ջի­նը, ի ցույց և ի սար­սափ մեր թշ­նա­մյաց:
Գե­ղար­վես­տա­կան փա­ռա­հեղ պատ­կեր-տե­սա­րան, հայտ­նու­թյուն, ո­րի մա­սին ե­րա­զել ան­գամ չէր հա­մար­ձակ­վի իմ վե­րո­շա­րադ­րյալ նա­խա­պա­պը, որ զու­բի­լը ձեռն ա­ռած ա­մեն քա­րի վրա դնու՛մ ու սե­պագ­րում էր, դնու՛մ ու սե­պագ­րում… Ա­վա՜ղ, նկա­րե­լուց վարժ չեմ, որ այդ շեդևրը կտա­վին հանձ­նեմ, չնա­յած, որ վիզ դնեմ՝ մի ամ­սում Ռո­դե­նին ու Շա­գա­լին կկզց­նեմ, կտամ պա­տե­րով ու կանց­նեմ: Պար­զա­պես դրա ժա­մա­նա­կը չու­նեմ: Իսկ ժա­մա­նա­կին մի գծան­կար էի ա­րել. խաչ­ված Հի­սուսն էր՝ իմ դեմ­քով, բայց տա­ռա­պանք չկար, ե­րե­սին քմ­ծի­ծաղ էր ու խինդ: Նկար­չու­թյան դա­սա­տուս, որ ա­պաշ­նորհ հար­բե­ցո­ղի մեկն էր, բայց դու­խը տե­ղը, շատ էր հա­վա­նել: Ա­սաց, նկա­րի վեր­նա­գի­րը ինք­նան­կար դիր: Են­թա­տեքս­տը հաս­կա­ցա՞ք… Ես նամ­բըր ուանն եմ (հա­մար ա­ռա­ջին): Խա­ղեր չտաք՝ կտ­րա­քաց­նեմ բո­լո­րիդ ձեր որ­ջե­րում: Հա, ի՛նչ էի ա­սում: Իզ­մե­րը: Հլա մի լսեք, կա­նի­բա­լիզմ, դե­մա­գո­գիզմ, պո­պու­լիզմ, քիչ էր մնում պու­պու­լիզմ ա­սեի… Հի՜, հի՛, հի՛: Հա, ա­նա­նիզմ, պա՛հ, ու սենց լի­քը այ­լան­դակ բա­ներ, որ բխում են ան­մի­ջա­կա­նո­րեն իզմ վեր­ջա­ծան­ցը հա­յե­րե­նի բա­ռար­մա­տին ա­վե­լաց­նե­լով: Օ­րի­նակ, էդ ան­տեր մնա­ցած ֆա­շիզ­մը…
Հի­շե­ցի՝ շատ դա­րեր ա­ռաջ, հին Հա­յաս­տա­նում, այ­սինքն, վա­ղուց, նի­կո­լի թվին, ես վայ թե դեռ ծն­ված էլ չէի, մի մարդ էր կե­նում, ու Նյու Յոր­քի Էմ փայր սթեյթ բիլ­դին­գի մահ­վան վե­րե­լակ­նե­րից մե­կի մեջ, աշ­խար­հի հա­մար բախ­տո­րոշ խոսք ու զրույց գնաց գա­րեջ­րի մա­սին՝ իմ ան­բա­ժան զու­գըն­կե­րու­հու, իմ ման­կու­թյան ըն­կեր Ա­դի­կի ու նրա ա­պա­գա կն­կա՝ դե­րա­սա­նու­հի Ե­վա­յի միջև: Փո­ղո­ցում լռու­թյուն էր ու թանձր խա­վար, ա­ռա­վո­տը մոտ էր, բայց դեռ չէր բաց­վել, իսկ գա­րեջ­րա­տա­նը բո­լո­րը խմում ու մու­ժով էին լց­վում… Միա­սին մտանք մյուն­խե­նյան գա­րեջ­րա­տուն՝ գեր­մա­նա­կան ըն­տիր վոբ­լա­յով ու ժա­րիտ ա­րած կիլ­կիով (մինչև հի­մա էդ բր­դուճ­նե­րի հա­մը բե­րանս է մնա­ցել) գա­րե­ջուր խմե­լու: Սրա­հը լեփ-լե­ցուն էր, ծու­խը կա­պած՝ թե­մուր­նո­ցը միտս ե­կավ, միայն թե էս­տե­ղի ծու­խը գույ­նզ­գույն ե­րանգ­ներ ու­ներ: Ինչ-որ մե­կը ան­կյու­նում դար­դոտ եր­գում էր՝ դե, եր­գիր Ա­րազ, իմ չք­նաղ ե­րազ…
Հա­մով-հո­տով քն­նար­կում էինք, թե ոնց կազ­մա­կեր­պենք մի ճոխ գա­րեջ­րի փա­ռա­տոն, որ­տեղ ես բաց­ման խոսք կա­սեի՝ որ­պես գա­րեջ­րի բնօր­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ, ում հայ­րե­նի­քում, ըստ Քսե­նո­ֆո­նի նո­թա­տետ­րում պահ­պան­ված գրա­ռում­նե­րի, ո­րը մեր ԱԻՆ-ի աշ­խա­տա­կից­նե­րը հայտ­նա­բե­րել են Ա­լեք­սանդ­րիա­յի գրա­դա­րա­նի հր­դե­հա­շիջ­ման աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում, գիտ­նա­կան­նե­րը պե­ղել են տա­կառ­ներ, ո­րոնք լի էին մի հե­ղու­կով, ո­րի վրա, չնա­յած ա­ռող­ջա­պա­յու­թյան նա­խա­րա­րու­թյան հար­բե­ցո­ղու­թյու­նից զերծ մնա­լու հոր­դոր­նե­րին, օ­րը ցե­րե­կով գա­րու հա­տիկ­ներ էին լող տա­լիս: էդ թա­փա­ռա­կա­նի ցու­պը ձեռքն ա­ռած Քսե­նո­ֆոնն էլ տվել, սա­ղին ան­ցել է՝ գա­րու հա­տիկ­նե­րից հար­բած, ցու­պը դրել՝ փե­տու­րը ձեռքն ա­ռել ու գրել է մեր ազ­գի գա­րեջ­րի պատ­մա­գիր­քը: Այ­սինքն, ըստ նախ­նա­կան տվյալ­նե­րի, հա­վա­նա­կան է, որ «Կո­տայք» մակ­նի­շի գա­րե­ջուր է խմել ու հար­բել էդ սու­տի ի­մաս­տու­նը: Մտա­ծում էինք, թե ինչ զա­կուս­կի նա­խա­տե­սենք ու էդ ու­տուշ-խմու­շի փո­ղը բյու­ջեից ոնց դուրս գրենք, որ ընդ­դի­մա­դիր­ներն ա­վե­լորդ շնա­գի­լա­հաչ չտան, թե որ հո­վա­նա­վո­րին կամ հիմ­նադ­րա­մին դի­մենք, որ փակ­բե­րան լի­նի, մեկ էլ ե­կան Մու­սո­լի­նի Դու­չեն ու թեր­թի խմ­բա­գիր Գե­բել­սը, թե՝ Ա­դոլֆ Ա­լոի­սո­վիչ, էս­քան դարդ ու ցավ թո­ղած քո քե­ֆին հա­գել ես շշին ու նս­տել ա­սե­ղի վրա, իսկ մենք չար­չա­րա­նաց քայ­լար­շավ ենք կազ­մա­կեր­պել Հռո­մից ու ոտ­քով ե­կել հայտ­նե­լու, որ գա­րե­ջու­րը հե­տաձ­գենք, հի­մա ան­հա­պաղ քն­նար­կենք ի­տա­լա­կան ֆա­շիզ­մի մա­նի­ֆես­տը, իսկ փա­ռա­տո­նը, երբ էլ լի­նի, կա­նենք, թե­կուզ ման­կա­կան եր­կա­թու­ղու թու­նե­լում մի ամ­բողջ գի­շեր ուր­վա­կան­նե­րի հետ սա­ռույ­ցով վիս­կի կխ­մենք՝ մեր հաշ­վին: Ես իս­կույն գլ­խի ըն­կա, որ սրանք մի դավ են մո­գո­նել, որ մեզ կռուպ­նի գցեն: Քյա­սար, սրա­նից կո­ռուպ­ցիա­յի հոտ է գա­լիս. ներ­քին ձայնս հու­շում էր, որ մա­նի­ֆես­տի մեջ ատ­կատ կա: Ֆյու­րե­րին աչ­քով ա­րե­ցի, որ դրանք հաս­տատ փոխ­կա­պակց­ված են հան­ցա­գործ են­թամ­շա­կույթ կրող կա­ռույց­նե­րի հետ…Ա­սի.
-Ա­դիկ, ես էլ ժա­մա­նա­կին տա­սը պատ­վի­րան գրե­ցի, ո­րը դա­րեր ա­ռաջ, գրա­գո­ղու­թյան հան­ցա­վոր ճա­նա­պար­հով, թռց­րեց ու թղ­թին հանձ­նեց ա­նա­նուն հե­ղի­նա­կը, ո­րին մինչև հի­մա հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րը չեն հայտ­նա­բե­րել կամ նախ­կին­նե­րի ճնշ­ման տակ թաքց­նում են ար­դա­րա­դա­տու­թյու­նից: Բա հի­մա ո՞նց կլի­նի իմ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի վե­րա­կանգ­նումն ու հո­նո­րար­նե­րիս մի­ջանձ­նա­յին հա­կա­մար­տու­թյան թն­ջու­կի հան­գու­ցա­լու­ծու­մը:
-Վե­թինգ կա­նենք,- հան­կարծ բար­կա­ցավ տի­կին Բրաու­նը, որն էդ պա­հին իմ ան­զու­գա­կան ակ­տի­վիստ կնո­ջից ստա­լիչ­նի սա­լա­թի ու բլին­չի­կի ռե­ցեպտն էր թխում, ու պոռթ­կաց, հա­վա­նա­բար, կա­նա­ցի վե­ցե­րորդ զգա­յա­րա­նի ազ­դե­ցու­թյան տակ,- դրանց բո­լո­րին հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րում ճա­ղա­վան­դակ­նե­րի մեջ կփա­կենք, պա­տե­պատ կտանք, գա­զա­խեղդ կա­նենք, կա­շի­նե­րը կքեր­թենք, գան­գա­մաշ­կը կհա­նենք, կփր­թենք, ոս­կոր­նե­րից օ­ճառ կսար­քենք…
Ա­դի­կը, մե ձե­ռին ա­րաղ, մե­կե­լը՝ գի­նի էր, խիստ ջղայ­նա­ցավ, ու ա­սաց, որ հայ­տա­րա­րում է նոր հե­ղա­փո­խու­թյան մեկ­նար­կի մա­սին, ու գա­րեջ­րի գա­վա­թը խփեց հա­տա­կին, հա­նեց զեն­քե­րը՝ հի­մա էլ՝ մի ձեռ­քին նա­գան ու մյու­սին՝ կոլ­տը, թե՝ ես ձեր սա­տա­նա­յի ծնունդ տի­րոջ մե­րը, բո­լորդ հեն­դե հոխ (ձեռ­քե­րը վեր), սա­ղիդ կգյուլ­լեմ: Կնի­կը դնդ­նում էր՝ վույ-վույ նա­գան ջան, յոթկ­րա­կան ջան, կյան­քիս պաշտ­պան ջան, ես բղա­վե­ցի՝ հացն ու գի­նին, տեր կեն­դա­նին, ռու­կի վեռխ (ձեռ­քե­րը վեր), բայց մայն­ֆյու­րե­րը, օ­րեն­քի տա­ռին հա­մա­պա­տաս­խան, քա­ղա­քակր­թո­րեն, նախ եր­կու հատ նա­խազ­գու­շա­կան օդ կրա­կեց ու հե­տո նոր ան­ցավ ան­կա­նոն կրա­կա­հեր­թե­րի ձեռ­քի տակ ըն­կած ա­ռա­ջին իսկ կա­լաշ­նի­կովով: Ինձ Ա­դոլֆ Հիտ­լեր կո­սեն…Ազ­դան­շա­նը տր­ված էր, հե­ղա­փո­խու­թյու­նը՝ սկս­ված… Հա­կա­պե­տա­կան տար­րե­րը խու­ճա­պա­հար փա­խուս­տի դի­մե­ցին, յու­րա­յին­նե­րին նշան ա­րե­ցինք, որ մնան: Մոտ բախ­չեն նա­զով, քիզ գո­վիմ սա­զով՝ յար իլ­թի­մա­զով…
Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ