Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՆԱՍԱ-ն տիեզերագնացներ է փնտրում

ՆԱՍԱ-ն տիեզերագնացներ է փնտրում
14.02.2020 | 13:40

Artemis ծրագրի շրջանակում Լուսին և Մարս մոլորակներ տիեզերագնացների նոր խումբ ուղարկելու համար ՆԱՍԱ-ն հայտարարել է հավաքագրումների մասին:

Hightech-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ մոլորակներ տիեզերագնացներ ուղարկելը նախատեսվում է 2020-ի մարտի 2-ին:


«Այս պահին մենք ունենք 48 գործող տիեզերագնացներ, սակայն գործակալությանն ավելի շատ մարդիկ են պետք՝ տիեզերանավերը ղեկավարելու համար»,- գրված է ՆԱՍԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ծրագրին մասնակցել ցանկացող թեկնածուները պետք է ԱՄՆ քաղաքացի լինեն և գիտության, տեխնիկայի կամ մաթեմատիկայի ոլորտներում մագիստրոսի դիպլոմ ունենան:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ