Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահի՝ զինված ուժերն Իրանի դեմ օգտագործելու իրավունքը սահմանափակող բանաձևը

ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահի՝ զինված ուժերն Իրանի դեմ օգտագործելու իրավունքը սահմանափակող բանաձևը
14.02.2020 | 14:29

ԱՄՆ Սենատը հաստատել է բանաձևը, որը սահմանափակում է նախագահի՝ զինված ուժերն առանց Կոնգրեսի համաձայնության Իրանի դեմ ռազմական գործողությունների համար օգտագործելու իրավունքը: Բացի 47 դեմոկրատներից, բանաձևի օգտին է քվեարկել նաև 8 հանրապետական սենատոր:

Բանաձևին հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատը: Նախագահ Դոնալդ Թրամփն կոնգրեսականներին հորդորել էր չաջակցել փաստաթղթի ընդունմանը: Ակնկալվում է, որ նախագահը վետո կդնի բանաձևի վրա, և Սենատը դժվար թե հաղթահարի՝ կպահանջվի 67 ձայն:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ